Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Տնտեսություն

Ինժեները 8 տարի էլեկտրաէներգիայի համար չի վճարել. նրա տունը սնվում է նոութբուքերի 1000 մարտկոցներից

Glubux մականունով օգտատերը պատմել է, որ ութ տարի շարունակ իր տունն ապահովում է էլեկտրականությամբ՝ օգտագործելով հազարավոր դեն նետած նոութբուքերի մարտկոցներ և արևային մարտկոցներ, գրում է devby.io–ն։ Էնտուզիաստի խոսքով 2016 թվականին նա որոշել էր իր տան համար ստեղծել էներգիայի  մատակարարման լիովին ինքնավար համակարգ։ Սկզբում համակարգը ներառում էր հիմնական 1,4 կՎտ հզորությամբ արևային մարտկոցը, հին 24 Վ 460 Ա լարման բեռնատարի կուտակման մարտկոցը, լիցքավորման կարգավորիչները և 3 կՎԱ–ոց ինվերտորը:

Հետագայում այդ համակարգի կենտրոնական տարր են դարձել նոութբուքերի մարտկոցները: Մինչ հին համակարգչային մարտկոցները շատերի կողմից աղբ են համարվում, Glubux-ը դրանք դիտել է որպես լիովին անկախ և վերականգնվող էներգիայի աղբյուր ստեղծելու հնարավորություն: Ժամանակի ընթացքում Glubux-ը շարունակել է ավելացնել ավելի ու ավելի շատ նոոթբուքերի մարտկոցներ: Նրա համակարգը շուտով վերածվել է ինքնուրույն համակարգի, որը բաղկացած է եղել 650 մարտկոցից: Այդ աճը պահանջում էր առանձին պահեստ կառուցել, որը գտնվում էր նրա տնից մոտ 50 մետր հեռավորության վրա՝ մարտկոցները, լիցքավորման նոր կարգավորիչները և ինվերտորները պահելու համար:

Glubux-ը սկզբում բախվել է որոշ դժվարությունների: Մարտկոցի լիցքաթափման արագությունն անհավասար էր՝ օգտագործվող մարտկոցների բջիջների տարբերության պատճառով, ինչի պատճառով որոշ բջիջներ ավելի արագ էին լիցքաթափվում, քան մյուսները: Այնուամենայնիվ, լուծում է գտնվել վերադասավորելով և կարգավորելով բջիջները, որպեսզի բլոկներն ավելի արդյունավետ աշխատեն:

Ըստ Glubux-ի, ութ տարվա շահագործման ընթացքում ոչ մի մարտկոցի փոխարինում չի պահանջվել: Բացի այդ, նա տարիների ընթացքում կատարելագործել և ընդլայնել է իր արևային վահանակների համակարգը: Արևային մարտկոցների համակարգն այժմ ներառում է 24 արևային մարտկոց՝ յուրաքանչյուրը 440 Վտ հզորությամբ, ինչը նրան թույլ է տալիս բավականաչափ էներգիա արտադրել նույնիսկ ամենացուրտ ու ոչ արևոտ ամիսներին։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։

Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]