Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ահազանգ․ 31/09 ընտրատեղամասում արձանագրվել է հերթական ընտրախախտումըԱհազանգ 34/60 ընտրատեղամասից․ հանձնաժողովը հրաժարվում է արձանագրել խախտումներըՈրտե՞ղից է առաջացել 18 հազար ընտրողի տարբերությունը․ պահանջվում է պարզաբանում Ահազանգ. ՔՊ-ական Գնել Սանոսյանը տևական ժամանակ գտնվում է 19/36 ընտրական տեղամասի տարածքում և ուղղորդում է ընտրողներին34/12 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը ընտրատեղամասի ներսում և դրսում ուղղորդում է քաղաքացիներինԱհազանգ․ Սերգեյ Բագրատյանին մեղադրում են ընտրական գործընթացին միջամտելու մեջՈՒՂԻՂ. Էդմոն Մարուքյանը քվեարկում է թիվ 1/20 ընտրական տեղամասում Նարեկ Կարապետյանը մասնակցում է Սուրբ Սարգիս եկեղեցու կիրակնօրյա պատարագինՔաղաքացու կամքին միջամտելը՝ քրեորեն պատժելի արարք է. Գոհար ՄլոյանՍամվել Կարապետյանը կատարում է իր ընտրությունը. «Գնացե’ք ընտրության հանուն միասնության» Ահազանգ. 22/34 ընտրատեղամասում (Լոռի)Վարչական շրջանի ղեկավարն ուղղորդում ու վերահսկում է ընտրողներին«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի մամուլի ասուլիսը՝ այսօրԺամը 11։00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը գերազանցել է 2021 թվականի ցուցանիշը․ Գոհար Մելոյան23/06 ՔՊ վստահված անձիք՝ Նազելի Էվինյանը և Էրիկ Խլղաթյանը, մոտ են կանգնած քվեախցիկներին8/46 տեղամասում կոտրված է քվեատուփի կապարակնիքըԵրևանի Էրեբուննի վարչական շրջանի 10/12 տեղամասում քվեարկող քաղաքացին իր տան հասցեում հայտնաբերել է ԹՈՒՐՔ ընտրողի (տեսանյութ)23/53 տեղամասում քվեաթերթիկները հավաքվում են նախօրոք, այլ ոչ թե ընտրողի ներկայությամբՕձունի վարչական ղեկավարը և անտառտնտեսության պետը գյուղի բնակիչներին դիմավորում և ուղորդում են ընտրությանՇտապ․ Ահազանգ ՕշականիցՎանաձորի 23/11 տեղամասում հանձնաժողովի նախագահի ձեռքում անհասկանալի պայմաններում ծրար է հայտնվել
Քաղաքականություն

Ի՞նչ է սպասվում Փաշինյանին Մոսկվայի Հաղթանակի շքերթին

Մոսկվայում հաղթանակի 80-ամյակի շքերթին Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը Հայաստանի կառավարությունը հաստատել էր, բայց առայժմ վերջնական հաստատում չկա։ Ռուսական կողմն էլ կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը կարող է մի հերթական «օյինբազություն» անել, որպեսզի չմեկնի Մոսկվա՝ մասնակցելու Հաղթանակի շքերթին։

Այստեղ կա մեկ այլ խնդիր, որը ռուսների համար ահավոր սկզբունքային է։ Բանն այն է, որ այդ զինվորական շքերթներին մասնակցում են խորհրդային բոլոր երկրների ստորաբաժանումները, բացառությամբ մերձբալթյան երկրների, որոնք իրենց մոտ են ինչ-որ միջոցառումներ անում և վաղուց այլևս Ռուսաստանի հետ հարաբերությունները, կոպիտ ասած, խզել են։ Նախորդ տարիներին հայկական ստորաբաժանումները մասնակցել են հատկապես հոբելյանական շքերթներին, իսկ այս տարի Ռուսաստանն առանձնակի շքեղությամբ է կազմակերպում իր շքերթը և ակնկալում էր, որ Հայաստանից ևս ռազմական ստորաբաժանում կմասնակցի։ Օրինակ, ադրբեջանական ստորաբաժանումը հստակ մասնակցելու է շքերթին, իսկ Հայաստանից առայժմ որևէ հաստատում չկա։ Ռուսական կողմն ակնկալում է, որ ոչ միայն երկրի ղեկավարը նստած կլինի տրիբունայում, այլև շքերթին կմասնակցի տվյալ երկրի ստորաբաժանումը։ Եվ այդ մասին ուղիղ ակնարկել են Նիկոլ Փաշինյանին։ Վերջինս գտնվում է կրկնակի ճնշման տակ։

Մյուս կողմից էլ Արևմուտքը պահանջում է ընդհուպ չմասնակցել այդ շքերթին։ Դրա վերջին դրսևորումը Էստոնիայում վարչապետների համատեղ մամուլի ասուլիսն էր, երբ ժուռնալիստի բերանով ուղիղ ակնարկեցին, որ մի կողմից Հայաստանի իշխանությունները փորձում է բարելավել հարաբերությունները Եվրոպայի հետ, ընդհուպ անդամագրվել Եվրամիությանը, մյուս կողմից շարունակում է համագործակցել Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ, թեպետ Նիկոլ Փաշինյանը փորձեց քնքշորեն խուսանավել այդ հարցից, բայց խնդիրն այն է, որ իրավիճակն ամենևին էլ Նիկոլ Փաշինյանի օգտին չէ, և 2 ուղղությամբ էլ նա լուրջ ճնշման է ենթարկվում։

Ելենա Մադոյան