Թրամփը Եգիպտոսի նախագահին ասել է, որ ԱՄՆ նավերը պետք է անխոչընդոտ անցնեն Սուեզի ջրանցքով. WSJ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի սկզբին Եգիպտոսի իր գործընկեր Աբդել Ֆաթահ ալ Սիսիի հետ զրույցում ասել է, որ ցանկանում է հասնել Սուեզի ջրանցքով ամերիկյան նավերի ազատ անցման։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ վկայակոչելով աղբյուրներ։
Ըստ նրանց՝ Թրամփը ասել է, որ ԱՄՆ-n ցանկանում է ապահովել Եգիպտոսի աջակցությունը հութիների դեմ գործողություններում՝ ռազմական օգնության և հետախուզության փոխանակման միջոցով: Նա նշել է, որ դա կարող է բարելավել Սուեզի ջրանցքով երթևեկությունը։ Այնուամենայնիվ, Ալ Սիսին հակադարձել է՝ Գազայում հրադադարը անվանելով «հութիներին կանգնեցնելու լավագույն միջոցը»:
ԱՄՆ նախագահի առաջարկը հնչում է Եմենի հութիների կողմից Կարմիր ծովում ամերիկյան, իսրայելական և բրիտանական նավերի վրա շարունակվող հարձակումների ֆոնին, որոնք հանգեցրել են ջրանցքով նավագնացության նվազմանը և Եգիպտոսի եկամուտների նվազմանը: WSJ-ը գրում է, որ գարնանը Վաշինգտոն կատարած այցի ժամանակ Եգիպտոսի պաշտոնյաներին զգուշացվել է, որ ԱՄՆ վարչակազմը կարող է զգալիորեն կրճատել Կահիրեին տնտեսական աջակցությունը։
Ապրիլի 27-ին Դոնալդ Թրամփը հայտարարել է Եգիպտոսի կողմից վերահսկվող Սուեզի ջրանցքով ԱՄՆ-ի առևտրական և ռազմական նավերի անմաքս անցումը թույլ տալու անհրաժեշտության մասին: Նա նաև համոզված է, որ Ատլանտյան և Խաղաղ օվկիանոսները կապող Պանամայի ջրանցքով անցնելիս ամերիկյան նավերի համար նույնպես չպետք է մաքսային խոչընդոտներ լինեն։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից