Դուբայում նախատեսվում է 1 մլրդ դոլար արժողությամբ Trump Tower աշտարակ կառուցել (լուսանկարներ)
Դուբայի ամենահայտնի հատվածներից մեկում՝ Շեյխ Զայեդ ճանապարհի մոտ, կկառուցվի նոր հսկա շինություն՝ Trump Tower, որը բնակիչներին խոստանում է տպավորիչ տեսարաններ դեպի «Բուրջ Խալիֆա»՝ աշխարհի ամենաբարձր երկնաքերը (828 մետր)։ Trump Tower աշտարակը կունենա 350 մետր բարձրություն, հայտնում է Luxury Launches-ը:
80-հարկանի շենքը հագեցած է լինելու տարատեսակ ճոխ պահանջները բավարարելու հարմարություններով՝ սկսած գերշքեղ հյուրանոցային համարներից մինչև մշտական բնակության հարմար պենտհաուսներ։ Առանձնացվում են նաև չորս ննջասենյակով պենտհաուսները, որոնց գինը սկսելու է մոտ 20 միլիոն դոլարից։
Նախագիծը սահմանում է շքեղության նոր չափանիշներ: Trump International Hotel and Tower-ի շինարարության ավարտը նախատեսվում է 2031 թվականին, իսկ ներդրումներն արդեն գնահատվում են մոտ $1 միլիարդ։
Բացի այդ, այս նախագծով Դուբայը ևս մի համաշխարհային ռեկորդ կգրանցի: Նախագծվող Trump Tower Dubai երկնաքերի առաջին 18 հարկերը հատկացվելու են հյուրանոցին, մյուս երկու հարկը՝ միայն փակ ակումբի անդամներին, իսկ մնացած հարկերում կտեղակայվեն հսկայական պենտհաուսները։
Աշտարակի բնակիչների համար կառուցվելու է աշխարհի ամենաբարձր լողավազանը։
























Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան