Հայկականի պահպանման առաքելությամբ. ԱրարատԲանկը հովանավորում է «Արցախ» նվագախմբի համերգը
ԱրարատԲանկի գլխավոր հովանավորությամբ մայիսի 5-ին, ժամը 19:30 Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա «Արցախ» կամերային նվագախմբի աննախադեպ համերգը՝ միջազգային ճանաչում ունեցող հայ երաժիշտների մասնակցությամբ։ Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Նարեկ Հախնազարյան, իսկ մենակատարը՝ աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանն է։
«ԱրարատԲանկի համար մեծ պատիվ է լինել այս նշանակալից մշակութային իրադարձության հովանավորը։ Մենք հավատում ենք, որ մշակույթը մեր ազգային ինքնության անբաժանելի մասն է, իսկ նման համերգները ոչ միայն պահպանում են մեր հարուստ մշակութային ժառանգությունը, այլև նպաստում են նրա զարգացմանն ու միջազգային ճանաչմանը», - նշել է ԱրարատԲանկի գործադիր տնօրեն Մհեր Անանյանը։ «Հատկապես ուրախ ենք աջակցել «Արցախ» կամերային նվագախմբին, որն իր գործունեությամբ նպաստում է հայկական երաժշտական արվեստի զարգացմանը և հանրահռչակմանը»։
««Արցախ» կամերային նվագախմբի այս համերգը բացառիկ է իր բնույթով։ Ուրախ ենք, որ երեկոյի ընթացքում մեզ հետ ելույթ է ունենալու իմ շատ սիրելի ընկեր, աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը։ Մենք միասին փոխանցելու ենք այն ապրումները, որոնք մեզ միավորում են՝ որպես հայ, որպես արվեստագետ և որպես մարդիկ, որոնք հավատում են, որ մշակույթն ունի բուժելու, միավորելու ու ոգեշնչելու ուժ։ ԱրարատԲանկի անգնահատելի հովանավորությունը «Արցախ» կամերային նվագախմբին ուժ է տալիս չընկճվելու և շարունակելու ճանապարհը։ Այս աջակցությամբ մենք հնարավորություն ենք ստանում երաժշտության լեզվով աշխարհին հասցնելու Արցախի ձայնը, պահպանելու մեր հոգևոր արժեքները և վերածնվելու արվեստի միջոցով։ Արցախցու ոգին, կամքն ու մշակույթի անմահությունը դառնում են լսելի՝ յուրաքանչյուր նոտայի, յուրաքանչյուր հնչյունի միջոցով», -նշել է Նարեկ Հախնազարյանը։
Երեկոյի ծրագրում ներառված են` Բարտոկ` Ռումինական ժողովրդական պարեր, Հարությունյան` Կոնցերտ ջութակի և լարային նվագախմբի համար, Միրզոյան՝ Շուշանիկ և Շոստակովիչ Կամերային սիմֆոնիա դո մինոր, Օպուս 110ա ստեղծագործությունները։
Տոմսերը հասանելի են Արամ Խաչատրյան համերգասրահի տոմսարկղում և առցանց հարթակներում:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...