Եվրոպան նախընտրում է Բաքվի նավթը
Մինչ Հայաստանի գործող իշխանությունները և նրանց առընթեր արևմտամետները փորձում են համոզել, թե Հայաստանը գնում է դեպի Եվրամիություն, որտեղ նրան իբր սպասում են, եվրոպական առաջատար պարբերականներն ու վերլուծաբանները պարզ և բացահայտ Հայաստանին և հայ ժողովրդին հասկացնում են, որ Եվրոպայում ավելի շատ սպասում են ադրբեջանական նավթին, քան Հայաստանի չեղած ժողովրդավարությանը։ «Պոլիտիկո» պարբերականում, Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ և Հայաստանի հարցերով խորհրդարանական խմբի փոխնախագահ լորդ Մարկ ՄըքՔինեսը քննադատել էր ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալասին, ով նախընտրել էր այցելել Ադրբեջան, այլ ոչ թե հարևան Հայաստան։
Կալասն առաջիկայում նաև Հայաստան է այցելելու, կեղծ ժպիտներով կանգնելու է գործող իշխանությունների կողքին, փորձելու են հայ հանրությանը համոզել, թե նրան սպասում են Եվրոպայում։ «Դուք այցելում եք Բաքվի ավտորիտար ռեժիմ և խուսափում եք Երևանի ժողովրդավարությունից։ Մինչդեռ Ադրբեջանը մերժում է մեր արժեքները, Հայաստանը մոտենում է Եվրամիությանը»,- գրել էր Բունդեսթագի նախկին անդամ Միխայիլ Ռոթը։
Իսկ բրիտանացի պատգամավորը նշում է, թե Հայաստանը, Հայաստանի իշխանությունները կատարել են Եվրոմիության և Արևմուտքի բոլոր պահանջները, խնդրելով ԵՄ-ին օգնել իրեն, մինչ նախագահ Իլհամ Ալիևի օրոք Ադրբեջանը դարձել է ավտոկրատիայի գլխավոր տարը, որտեղ իշխանությունը կենտրոնացած է մեկ ընտանիքի ձեռքում, այլախոհությունը ճնշվում է։ Բաքուն էլ միջազգային ասպարեզում իրեն անամոթաբար և ագրեսիվ է պահում, տեղահանելով Լեռնային Ղարաբաղի էթնիկ բնակչությանը։
Բայց եվրոպական անվտանգությունն ու արժեքները դրվում են մի կողմ՝ հանուն ադրբեջանական նավթի, հանուն տնտեսական այսրոպեական շահերի, և հենց սա է եվրոպական երկերեսանությունն ու երկակի ստանդարտներով առաջնորդվելը։ Կհասկանա՞ արդյոք Հայաստանը, թե ինչ նոր աղետ են իր գլխին պատրաստում սեփական իշխանությունն ու նրա արևմտյան տերերը, կկարողանա ոտքի կանգնել, թե կբախվի նոր աղետի։
Մարգարիտա Սայադյան




















Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից