Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ահազանգ․ 31/09 ընտրատեղամասում արձանագրվել է հերթական ընտրախախտումըԱհազանգ 34/60 ընտրատեղամասից․ հանձնաժողովը հրաժարվում է արձանագրել խախտումներըՈրտե՞ղից է առաջացել 18 հազար ընտրողի տարբերությունը․ պահանջվում է պարզաբանում Ահազանգ. ՔՊ-ական Գնել Սանոսյանը տևական ժամանակ գտնվում է 19/36 ընտրական տեղամասի տարածքում և ուղղորդում է ընտրողներին34/12 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը ընտրատեղամասի ներսում և դրսում ուղղորդում է քաղաքացիներինԱհազանգ․ Սերգեյ Բագրատյանին մեղադրում են ընտրական գործընթացին միջամտելու մեջՈՒՂԻՂ. Էդմոն Մարուքյանը քվեարկում է թիվ 1/20 ընտրական տեղամասում Նարեկ Կարապետյանը մասնակցում է Սուրբ Սարգիս եկեղեցու կիրակնօրյա պատարագինՔաղաքացու կամքին միջամտելը՝ քրեորեն պատժելի արարք է. Գոհար ՄլոյանՍամվել Կարապետյանը կատարում է իր ընտրությունը. «Գնացե’ք ընտրության հանուն միասնության» Ահազանգ. 22/34 ընտրատեղամասում (Լոռի)Վարչական շրջանի ղեկավարն ուղղորդում ու վերահսկում է ընտրողներին«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի մամուլի ասուլիսը՝ այսօրԺամը 11։00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը գերազանցել է 2021 թվականի ցուցանիշը․ Գոհար Մելոյան23/06 ՔՊ վստահված անձիք՝ Նազելի Էվինյանը և Էրիկ Խլղաթյանը, մոտ են կանգնած քվեախցիկներին8/46 տեղամասում կոտրված է քվեատուփի կապարակնիքըԵրևանի Էրեբուննի վարչական շրջանի 10/12 տեղամասում քվեարկող քաղաքացին իր տան հասցեում հայտնաբերել է ԹՈՒՐՔ ընտրողի (տեսանյութ)23/53 տեղամասում քվեաթերթիկները հավաքվում են նախօրոք, այլ ոչ թե ընտրողի ներկայությամբՕձունի վարչական ղեկավարը և անտառտնտեսության պետը գյուղի բնակիչներին դիմավորում և ուղորդում են ընտրությանՇտապ․ Ահազանգ ՕշականիցՎանաձորի 23/11 տեղամասում հանձնաժողովի նախագահի ձեռքում անհասկանալի պայմաններում ծրար է հայտնվել
Քաղաքականություն

«Հայտարարագրման չեղարկումը ժամանակի խնդիր է». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե այս պահի դրությամբ, այսինքն՝ անցած մոտ չորս ամսվա ընթացքում մոտ 33 հազար քաղաքացի է եկամուտների հայտարարագիր ներկայացրել, մինչդեռ հիշեցնենք, որ այս տարվա ընթացքում՝ մինչև նոյեմբերի 1-ը, ըստ պաշտոնական տվյալների, հայտարարագիր պետք է ներկայացներ մոտ 800 հազար քաղաքացի:

Ճիշտ է, հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետին դեռ վեց ամիս կա, բայց չորս ամսվա տվյալներն ինքնին ցույց են տալիս, որ քաղաքացիները շարունակում են բոյկոտել այս գործընթացի իրականացումը: Առավել ևս, ակնհայտ է, որ նշյալ 33 հազարի մեծ մասն ակնհայտորեն պետական պաշտոնյաներ են, որոնք միշտ էլ ներկայացրել են հայտարարագիր:

Հայտարարագրման գործընթացի դեմ արշավն ի սկզբանե կազմակերպվեց «Հայաստանը ես եմ» նախաձեռնության կողմից: Նախաձեռնության անդամները, ղեկավար Նաիրի Սարգսյանի գլխավորությամբ, անցնող ամիսների ընթացքում Հայաստանի մարզերում և մայրաքաղաքում քաղաքացիների հետ հանդիպումների ժամանակ ներկայացրեցին կառավարության այս խնդրահարույց նախաձեռնության բոլոր խութերը: Այժմ մարզային հանդիպումների առումով նախաձեռնությունը ժամանակավոր դադար է վերցնում: Սարգսյանի խոսքով՝ հաջողվել է ողջ հասարակությանն իրազեկել: «Ժամանակավոր դադար կվերցնենք մինչև սեպտեմբեր կամ հոկտեմբեր: Մարդիկ վստահ են, որ գործընթացը հետաձգված է, ուշադրությունը որոշակի նվազել է: Նրանք նաև հաղթանակի բերկրանքն են վայելում։ Կսպասենք, երբ ժամկետը մոտենա, նորից կուժեղացնենք ճնշումը կառավարության վրա»,-«Փաստի» հետ զրույցում ասում է նախաձեռնության ղեկավարը:

Իսկ ինչի՞ մասին է վկայում չորս ամսվա ընթացքում հայտարարագիր ներկայացրած անձանց այսքան փոքր թիվը: «Թվերը խոսում են այն մասին, որ, փաստորեն, «Դեմ եմ հայտարարագրմանը» ակցիան ստացվել է: Մարդիկ չեն վստահում կառավարությանը, ուշ են հայտարարագրում իրականացնում կամ առհասարակ հայտարարագիր չեն ներկայացնում: Վկայում են նաև այն մասին, որ, այո՛, հայտարարագրման չեղարկումը ժամանակի խնդիր է: Հասնելու ենք վերջնական արդյունքի ու հաղթանակի»,-եզրափակում է Նաիրի Սարգսյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում