«Բումերանգի էֆեկտը». ՔՊ-ն քաղում է իր ցանած ատելության պտուղները
Ազգային ժողովի քպական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի մոր հետ կապված միջադեպն, իհարկե, ցնցել է սոցիալական ցանցերը։ Թե ընդդիմադիրներն են փորձում ուշադրություն հրավիրել Ալեքսանյանի մոր պահվածքի վրա, և թե՛ իշխանությունն է ընդդիմությանը մեղադրում արդեն ընտանիք մտնելու, իրենց հարազատներին դիպչելու մեջ։ Ընդ որում, բոլոր կողմերն էլ բավական կոշտ են տրամադրված՝ հատելով տարբեր կարմիր գծեր։
Ըստ էության, սակայն, քպականների հարազատների նկատմամբ այս վերաբերմունքը հանրային բևեռացվածության, իշխող ուժի նկատմամբ ատելության դրսևորում է։ Վերջին շրջանում, հատկապես հանրային թիրախավորման տակ են ոչ միայն «Քաղաքացիական պայմանագրի» առավել աչքի ընկնող անդամները, այլև ընդհուպ նրանց ընտանիքների անդամները։ Նույնիսկ, մեր տեղեկություններով, որոշ դեպքերում դպրոցներում բուլինգի են ենթարկվել քպական պաշտոնյաների երեխաներ, որոնց դեմքին ուղղակի ասում են, որ նրանք դավաճանների զավակներ են։
Բնականաբար հանրային այս ատելության առաջին և միակ մեղավորը հենց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է, որն իր գործողություններով և վարած քաղաքականությամբ հասցրել է այնպիսի մի իրավիճակի, երբ նույնիսկ ընտանիքների անդամներն են հայտնվում հանրային պարսավանքի կենտրոնում։
Ի դեպ, դեռ 2018 թ․-ին նույն այդ քպականները և գործող իշխանության ներկայացուցիչները դագաղներ էին տանում հանրապետական պատգամավորների տների մոտ, հոգեբանական տեռորի էին ենթարկում ընդդիմության ներկայացուցիչների ընտանիքներին, և այսօր բումերանգի օրենքով այդ ամենը վերադառնում է իրենց։
Իհարկե, վատ է, իհարկե քննադատելի և պարսավելի է այս ամենը, բայց դրա գլխավոր մեղավորը հենց գործող իշխանություններն են, այլ ոչ միայն ընդդիմադիրները։
Նելլի Աթոյան




















Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից