Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Տնտեսություն

Համաշխարհային էլեկտրաէներգիայի մատակարարման մեջ մաքուր էներգիայի մասնաբաժինը գերազանցել է 40 %-ը, սակայն արտանետումները դեռ աճում են

Աշխարհում էլեկտրաէներգիայի ավելի քան 40 %-ը մինչև 2024 թվականը կարտադրվի առանց հանածո վառելիքի այրման, ասվում է Ember վերլուծական կենտրոնի նոր զեկույցում, այնուամենայնիվ, ածխաթթու գազի արտանետումները հասել են ռեկորդային մակարդակի, իսկ շոգ եղանակը մեծացրել է էլեկտրաէներգիայի ընդհանուր պահանջարկը, գրում է bbc.com–ը, իսկ դա նշանակում է հանածո վառելիքով աշխատող էլեկտրակայանների օգտագործման աճ։

Արեգակնային էներգիան շարունակում է աճել արագ տեմպերով, քանի որ վերջին երեք տարում արևից արտադրվող էներգիայի քանակը կրկնապատկվել է։ «Արևային էներգիան դարձել է գլոբալ էներգետիկ անցման շարժիչ ուժը, - նշել է Ember-ի գործադիր տնօրեն Ֆիլ Մակդոնալդը,– բայց այստեղ կարևոր է առանձնացնել հատիկը հարդից: Ավելի շոգ եղանակը հանգեցրել է հանածո վառելիքի սպառման ավելացմանը 2024 թվականին, սակայն 2025 թվականին նմանատիպ թռիչք շատ քիչ հավանական է»:

Եվրոպան գազն ու միջուկային էներգիան ճանաչել է որպես մաքուր էներգիա, բայց  չի ցանկանում դրանց վերցնել որպես կանաչ ապագա:

Առանձին զեկույցում Copernicus-ի կլիմայի փոփոխության ծառայությունը նշել է, որ 2025 թվականի մարտը ռեկորդային երկրորդ ամենաշոգ ամիսն էր, որը երկարացրել է ռեկորդային կամ գրեթե ռեկորդային ջերմաստիճանների շարանը:

Ember-ը գլոբալ էներգետիկ վերլուծական կենտրոն է, որը տարիներ շարունակ կանխատեսում է, որ կլիման տաքացնող ածխաթթու գազի արտանետումները սկսելու են նվազել: Բայց դա դեռ տեղի չի ունեցել էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկի աճի պատճառով։

Էժան և համեմատաբար հեշտ տեղադրվող արևային մարտկոցները մոտ 20 տարի արագորեն ժողովրդականություն են ձեռք բերել: Ըստ Ember-ի 2012 թվականից ի վեր արևային մարտկոցների արտադրած էլեկտրաէներգիայի քանակը կրկնապատկվել է յուրաքանչյուր երեք տարին մեկ։ Առաջատարը Չինաստանն է, որին բաժին է ընկնում արևային էներգիայի արտադրության աճի կեսից ավելին: Իսկ Հնդկաստանի արևային էներգիայի արտադրության հզորությունը կրկնապատկվել է մինչև 2023-24 թվականները: Չնայած իր արագ աճին, արևային էներգիան դեռևս համեմատաբար համեստ տեղ է զբաղեցնում համաշխարհային էներգետիկ հաշվեկշռում, այն կազմում է աշխարհի էներգիայի արտադրության ընդամենը 7 %-ը, այսինքն մոտավորապես այնքան, որքան միայն Հնդկաստանն է սպառում: Քամուն բաժին է ընկնում 8 %-ից մի փոքր ավելի, իսկ հիդրոէներգիային 14 %-ը դրանով իսկ նրան դարձնելով մաքուր էներգիայի ամենամեծ աղբյուրը: Այնուամենայնիվ, և՛ հիդրոէներգիան, և՛ ատոմային էներգիան (նրա մասնաբաժինը կազմում է 9 %) շատ ավելի դանդաղ են աճում, քան քամու և արևային էներգիան։

Զեկույցում ասվում է, որ 1940-ականներից ի վեր առաջին անգամ մաքուր էներգիայի աղբյուրների տեսակարար կշիռը համաշխարհային էլեկտրաէներգիայի արտադրության մեջ գերազանցել է 40 %-ը։ Ճիշտ է, այդ տարիներին պահանջարկը զգալիորեն ցածր էր, իսկ էներգիայի զգալի մասնաբաժինն արտադրվում էր հիդրոէլեկտրակայանների կողմից։ Այսօր ամբողջ աշխարհում էլեկտրաէներգիայի պահանջարկի աճը շարունակում է գերազանցել էներգիայի վերականգնվող աղբյուրների աճը։

Այսպիսով, թեև մաքուր էներգիայի տեսակարար կշիռն աճել է մինչև 40,9 %, բայց արտանետվող ջերմոցային գազերի քանակը դեռ չի սկսել նվազել։ Ember զեկույցի համաձայն 2024 թվականին էլեկտրաէներգիայի համաշխարհային պահանջարկը կաճի 4 տոկոսով։ Դա մասամբ պայմանավորված է հատկապես շոգ տարիներին օդորակիչների օգտագործման ավելացմամբ: Դա նշանակում է, որ էլեկտրաէներգիայի արտադրությունը հանածո վառելիքից, առաջին հերթին ածուխից, որը կազմում է ամբողջ արտադրված էներգիայի 34 %-ը, և գազից (22 %), ընդհանուր առմամբ աճել է 1,4 %-ով: Ածխածնի երկօքսիդի համաշխարհային արտանետումները նախորդ տարի աճել է մինչև ռեկորդային 14,6 միլիարդ տոննա: Այս աճի մեծ մասը եկել է արագ զարգացող ասիական երկրներից, մասնավորապես Հնդկաստանից և Չինաստանից, որոնց աճող տնտեսությունները գնալով ավելի էներգատար են:

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։

Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը:

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]