Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Աշխարհ

ԱՄՆ պետդեպը հաստատել է Ուկրաինային մատակարարած F-16 կործանիչների սպասարկման պայմանագիրը

ԱՄՆ պետական դեպարտամենտը հաստատել է Ուկրաինային մատակարարած F-16 կործանիչների սպասարկման համար 310.5 միլիոն դոլարի ծառայություններ մատուցելու պայմանագիրը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտպանական համագործակցության գործակալությունը։

Այս կապակցությամբ գործակալության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ Պետդեպարտամենտը հաստատել է Ուկրաինայի կառավարությանը F-16-ների հետ կապված ծառայությունների, ինչպես նաև սարքավորումների հնարավոր վաճառքը՝ մոտավորապես 310.5 միլիոն դոլար արժողությամբ։

Պայմանագրով նախատեսվում է անձնակազմին սովորեցնել տեխնիկայի սպասարկման հմտություններին, տրամադրել ծրագրային ապահովում, համապատասխան փաստաթղթեր և լոգիստիկ ծառայություններ։

Նշվում է, որ սա կնպաստի ԱՄՆ արտաքին քաղաքական և ազգային անվտանգության նպատակների իրականացմանը՝ գործընկեր երկրի անվտանգության ամրապնդման միջոցով։ Ընդգծվում է նաև, որ այս ծառայությունները չեն փոխի տարածաշրջանում ռազմական հավասարակշռությունը։

Լրատվամիջոցներն ավելի վաղ հայտնել էին, որ Արևմուտքը խոստացել է Ուկրաինային մատակարարել 85 միավոր F-16 կործանիչ. 24-ը՝ Նիդեռլանդներից, 19-ը՝ Դանիայից, 12-ը՝ Նորվեգիայից և 30-ը՝ Բելգիայից։ Սակայն այդ ինքնաթիռների մի մասը չի ուղարկվի Ուկրաինա, այլ կօգտագործվի երրորդ երկրներում ուկրաինացի օդաչուներին պատրաստելու համար։