Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ահազանգ․ 31/09 ընտրատեղամասում արձանագրվել է հերթական ընտրախախտումըԱհազանգ 34/60 ընտրատեղամասից․ հանձնաժողովը հրաժարվում է արձանագրել խախտումներըՈրտե՞ղից է առաջացել 18 հազար ընտրողի տարբերությունը․ պահանջվում է պարզաբանում Ահազանգ. ՔՊ-ական Գնել Սանոսյանը տևական ժամանակ գտնվում է 19/36 ընտրական տեղամասի տարածքում և ուղղորդում է ընտրողներին34/12 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը ընտրատեղամասի ներսում և դրսում ուղղորդում է քաղաքացիներինԱհազանգ․ Սերգեյ Բագրատյանին մեղադրում են ընտրական գործընթացին միջամտելու մեջՈՒՂԻՂ. Էդմոն Մարուքյանը քվեարկում է թիվ 1/20 ընտրական տեղամասում Նարեկ Կարապետյանը մասնակցում է Սուրբ Սարգիս եկեղեցու կիրակնօրյա պատարագինՔաղաքացու կամքին միջամտելը՝ քրեորեն պատժելի արարք է. Գոհար ՄլոյանՍամվել Կարապետյանը կատարում է իր ընտրությունը. «Գնացե’ք ընտրության հանուն միասնության» Ահազանգ. 22/34 ընտրատեղամասում (Լոռի)Վարչական շրջանի ղեկավարն ուղղորդում ու վերահսկում է ընտրողներին«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի մամուլի ասուլիսը՝ այսօրԺամը 11։00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը գերազանցել է 2021 թվականի ցուցանիշը․ Գոհար Մելոյան23/06 ՔՊ վստահված անձիք՝ Նազելի Էվինյանը և Էրիկ Խլղաթյանը, մոտ են կանգնած քվեախցիկներին8/46 տեղամասում կոտրված է քվեատուփի կապարակնիքըԵրևանի Էրեբուննի վարչական շրջանի 10/12 տեղամասում քվեարկող քաղաքացին իր տան հասցեում հայտնաբերել է ԹՈՒՐՔ ընտրողի (տեսանյութ)23/53 տեղամասում քվեաթերթիկները հավաքվում են նախօրոք, այլ ոչ թե ընտրողի ներկայությամբՕձունի վարչական ղեկավարը և անտառտնտեսության պետը գյուղի բնակիչներին դիմավորում և ուղորդում են ընտրությանՇտապ․ Ահազանգ ՕշականիցՎանաձորի 23/11 տեղամասում հանձնաժողովի նախագահի ձեռքում անհասկանալի պայմաններում ծրար է հայտնվել
Քաղաքականություն

Բագրատ Սրբազանը դատապարտել է Նոր Նորքի միջադեպը

«Սրբազան շարժման» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դատապարտել է օրերս Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցած միջադեպը, երբ թաղապետը՝ իր աշխատակիցների և կուսակիցների հետ, դաժան ծեծի էր ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին, որից հետո նաև քրեական գործ էր հարուցվել ակտիվիստի դեմ։ Ըստ Բագրատ Սրբազանի, Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցածը հերթական անգամ ի ցույց է դնում գործող իշխանության իրական դեմքը «Ոհմակով մարդ ծեծելը ո՛չ աստվածային, ո՛չ բնական և ո՛չ էլ նույնիսկ փողոցային կանոնով ընդունելի չէ»,- նշում է Սրբազանն ու հավելում. «Ոհմակով հարձակվել են մարդու վրա, որը զուտ ցույց է տվել խախտումները, առերևույթ չարաշահումները, որոնք հանրային միջոցների մսխման և որոշ մարդկանց գրպանները լցնելու միջոց են։ Սա այսօրվա իշխանության դեմքն է»։

Հիշեցնենք Չախոյանը, և Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը բարձրաձայնել էին կոռուպցիայի պետական միջոցների ակնհայտ մսխման մասին։ Հենց այդ փաստերից խուսափելու համար էլ Նոր Նորքի թաղապետը կազմակերպել և իրականացրել էր հայհոյանքով ուղեկցվող ծեծը։

Ի դեպ, վերջինս այսօր Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ներողություն է խնդրել թե՛ հանրությունից և թե՛ Երևանի քաղաքապետից, բայց այդ ներողությունը կարող էր արժանահավատ թվալ, եթե իրեն նման կերպ պահած պաշտոնյան նաև տղամարդկություն ունենար հրաժարվելու իր պաշտոնից։ Թե՛ Տիգրան Տեր Մարգարյանը և թե՛ «Հանրապետություն» կուսակցությունն արդեն իսկ հայտարարել են, որ նա որևէ կերպ հրաժարական չի ներկայացնելու, իսկ կատարվածին աշխարհաքաղաքական ֆանտաստիկ երանգներ էին տվել, ուստի և Բագրատ Գալստանյանի արձանագրումը գործող իշխանությունների որակի կամ դրա իսպառ բացակայության մասին լիովին արդարացված է։

Ալվինա Մկրտչյան