Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ահազանգ․ 31/09 ընտրատեղամասում արձանագրվել է հերթական ընտրախախտումըԱհազանգ 34/60 ընտրատեղամասից․ հանձնաժողովը հրաժարվում է արձանագրել խախտումներըՈրտե՞ղից է առաջացել 18 հազար ընտրողի տարբերությունը․ պահանջվում է պարզաբանում Ահազանգ. ՔՊ-ական Գնել Սանոսյանը տևական ժամանակ գտնվում է 19/36 ընտրական տեղամասի տարածքում և ուղղորդում է ընտրողներին34/12 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը ընտրատեղամասի ներսում և դրսում ուղղորդում է քաղաքացիներինԱհազանգ․ Սերգեյ Բագրատյանին մեղադրում են ընտրական գործընթացին միջամտելու մեջՈՒՂԻՂ. Էդմոն Մարուքյանը քվեարկում է թիվ 1/20 ընտրական տեղամասում Նարեկ Կարապետյանը մասնակցում է Սուրբ Սարգիս եկեղեցու կիրակնօրյա պատարագինՔաղաքացու կամքին միջամտելը՝ քրեորեն պատժելի արարք է. Գոհար ՄլոյանՍամվել Կարապետյանը կատարում է իր ընտրությունը. «Գնացե’ք ընտրության հանուն միասնության» Ահազանգ. 22/34 ընտրատեղամասում (Լոռի)Վարչական շրջանի ղեկավարն ուղղորդում ու վերահսկում է ընտրողներին«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի մամուլի ասուլիսը՝ այսօրԺամը 11։00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը գերազանցել է 2021 թվականի ցուցանիշը․ Գոհար Մելոյան23/06 ՔՊ վստահված անձիք՝ Նազելի Էվինյանը և Էրիկ Խլղաթյանը, մոտ են կանգնած քվեախցիկներին8/46 տեղամասում կոտրված է քվեատուփի կապարակնիքըԵրևանի Էրեբուննի վարչական շրջանի 10/12 տեղամասում քվեարկող քաղաքացին իր տան հասցեում հայտնաբերել է ԹՈՒՐՔ ընտրողի (տեսանյութ)23/53 տեղամասում քվեաթերթիկները հավաքվում են նախօրոք, այլ ոչ թե ընտրողի ներկայությամբՕձունի վարչական ղեկավարը և անտառտնտեսության պետը գյուղի բնակիչներին դիմավորում և ուղորդում են ընտրությանՇտապ․ Ահազանգ ՕշականիցՎանաձորի 23/11 տեղամասում հանձնաժողովի նախագահի ձեռքում անհասկանալի պայմաններում ծրար է հայտնվել
Քաղաքականություն

Գործող իշխանություններն անցել են նոր հարկային տեռորի

Գործող իշխանություններն անցել են նոր հարկային տեռորի։ Մեր տեղեկություններով բազմաթիվ հարկատուներ, կազմակերպություններ, ձեռնարկություններ վերջին շրջանում թե՛ նամակներով և թե՛ բանավոր հրահանգներ են ստացել կանխավճար մուծել պետական բյուջե կամ էլ գերավճարներ, իսկ այդ կանխավճարը շատ դեպքերում նաև դառնում է գերավճար։ Բնականաբար, նրանք, ովքեր չեն համաձայնվում կատարել հարկայինի այս պահանջը, ինչպես նաև Աննա Հակոբյանի հիմնադրամին մուծվելու պահանջը, առաջիկայում հայտնվելու են լուրջ ճնշումների ներքո։

Մասնավորապես, թե՛ Պետեկամուտների կոմիտեն, թե՛ Քննչական ծառայությունն ու դատախազությունը կարող են այցելել նշված ըմբոստ ձեռնարկություններ։ Համակարգված հարկային տեռորի միջոցով գործող իշխանությունները փորձում են լցնել պետական բյուջեն, ինչը չափազանց բարդ գործ է, տնտեսությունը գտնվում է անկման շրջանում, հարկային եկամուտները չեն կարողանում ապահովել իշխանությունների ծախսերը, և Փաշինյանը որոշել է թիրախավորել «մեր օրերի հերոսներին», հենց հարկատուների վզին է մնալու պետական բյուջեն լցնելու ծանրությունը։

Ի դեպ, չափազանց հիասթափված են այն գործարարները, որոնք ժամանակին աջակցել են Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, այն հաշվարկով, որ կկարողանան այդ կերպ որոշակի արտոնություններ ձեռք բերել, բայց նրանց էլ մյուսների հետ հավասար ճնշումների են ենթարկում, նամակներով և բանավոր պարտադրում գումարներ վճարել, և այժմ շատ շատերը նույնիսկ մտածում են իրենց բիզնեսները Հայաստանից դուրս բերելու, արտերկիր տեղափոխելու մասին։

Էլիզա Աբգարյան