Ավելի քան 2,5 մլն դիտում. ո՞րն է Ռոբերտ Քոչարյանի ֆենոմենը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ապրիլի վերջին հանդիպել էր «Հայկական համալսարանի» ուսանողների և դասախոսների հետ ու պատասխանել նրանց հարցերին։ Երկրորդ նախագահի էջում տեղադրվել էր հանդիպման մասին հարցուպատասխանի մեկ ժամանոց տեսանյութ, որը տարբեր լրատվամիջոցներ հրապարակեցին՝ թե՛ ամբողջությամբ, թե՛ հատվածաբար։
Հիշեցնենք, որ երբ 2 տարվա փաստացի լռությունից հետո Ռոբերտ Քոչարյանի նախորդ ասուլիսը մեծ արձագանք էր ստացել, «Փաստն» այն ժամանակ ուսումնասիրություն իրականացրեց՝ հասկանալու համար հետաքրքրության աստիճանը նախկին նախագահի նկատմամբ: Հաշվի առնելով այս հանդիպման շուրջ աժիոտաժը՝ այս անգամ էլ դիտարկում արեցինք՝ հասկանալու համար, թե որքանո՞վ է պահպանվել այդ հետաքրքրությունը՝ առավել ևս նկատի ունենալով, որ այս դեպքում խոսքը ոչ թե ասուլիսի, այլ ուսումնական հաստատության ուսանողների և դասախոսների հետ հանդիպման մասին է, որը, մեր ունեցած տեղեկություններով, ի սկզբանե անգամ նախատեսված չի էլ եղել հրապարակել։
Եվ այսպես, մեր դիտարկումը ցույց տվեց, որ երկրորդ նախագահի հետ հարցուպատասխանը, որն ամբողջական և հատվածաբար տեղադրել էին News.am, 5-րդ ալիք, 168.am, 24News.am, Yerevan.Today, Yerkir. am, Hayeli.am, Aravot.am, Politik.am կայքերում, ինչպես նաև Քոչարյանի պաշտոնական սոցիալական էջերում, ընդհանուր առմամբ ունեցել է ավելի քան 2,5 մլն դիտում։ Նշենք, որ այլ լրատվամիջոցներ կամ հարթակներ ևս, ամենայն հավանականությամբ, տեղադրած կլինեն այդ տեսանյութերը, սակայն մենք դիտարկել ենք հիմնական քաղաքական հարթակները: Ի՞նչի մասին է խոսում այս ցուցանիշը: Ստացվում է, որ փաստացի, երկրորդ նախագահի խոսքի հանդեպ հետաքրքրությունը չի նվազել, չնայած նրան, որ նախորդ ասուլիսի և այս հանդիպման միջև ընդամենը երկու ամիս է, իսկ քնարկված բոլոր թեմաներին ասուլիսում անդրադարձ կատարվել էր։ Ի դեպ, հետաքրքիր է, որ դիտումների քանակից բացի, հավանումներն ու դրական մեկնաբանությունները ևս գերակշռում էին։
Ըստ էության, գործ ունենք մեր նորագույն պատմության ժամանակաշրջանում մի նոր հետաքրքիր ֆենոմենի հետ: Հայաստանի նախկին ղեկավարի, իսկ այժմ գործող ընդդիմադիր ղեկավարի հանդեպ հասարակական հետաքրքրությունը հետևողականորեն աճում է այն պայմաններում, երբ նա առանձնապես ակտիվ չէ, իսկ նրա դեմ մշտապես ակտիվ հակաքարոզչություն է տարվում։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից