Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Տնտեսություն

Սահարայի ավազը սպառնում է Եվրոպայի արևային էներգետիկային

Եվրոպայում արևային էներգետիկայի զարգացման հետ մեկտեղ նոր սպառնալիք է ի հայտ գալիս՝ Սահարայից ավազի փոշու կանոնավոր «ներխուժումները»։ Եվրոպական երկրաբանական գիտությունների միության (EGU25) համաժողովում գիտնականները ներկայացրել են տվյալներ, որոնք հաստատում են, որ հանքային փոշին զգալիորեն նվազեցնում է արևային էլեկտրակայանների աշխատանքի արդյունավետությունը և խաթարում էլեկտրաէներգիայի արտադրության կանխատեսումների ճշգրտությունը։

Սահարան ամեն տարի արտանետում է միլիարդավոր տոննա փոշի, որի տասնյակ միլիոնները հասնում են Եվրոպա։ Այս մասնիկները ցրում և կլանում են արևի լույսը, նպաստում են ամպերի առաջացմանը և, հետևաբար, նվազեցնում են Երկրի մակերևույթին հասնող արևային ճառագայթումը, ինչը նվազեցնում է արևային վահանակների արդյունավետությունը։ Փոշին նաև աղտոտում և քերծում է վահանակների մակերևույթը, ինչը կրճատում է դրանց ծառայության ժամկետը և մեծացնում սպասարկման ծախսերը։

Դոկտոր Ջերջ Վարգայի ղեկավարած թիմը վերլուծել է 2019-2023 թվականներին Կենտրոնական Եվրոպայում և հարավային շրջաններում՝ Իսպանիայում, Պորտուգալիայում, Ֆրանսիայում, Իտալիայում և Հունաստանում տեղի ունեցած 46 ավազե փոթորիկ։ Հետազոտությունը ցույց է տվել, որ վահանակների արտադրողականության նվազման հիմնական պատճառն արևային էներգիայի արտադրության կանխատեսման ժամանակակից մոդելների անբավարարությունն է, որոնք չեն հաշվի առնում մթնոլորտի դինամիկ փոփոխությունները և հաճախ հիմնվում են հնացած տվյալների վրա։

Գիտնականներն ընդգծում են, որ առավելագույն ճշգրիտ կանխատեսումներ ստանալու համար անհրաժեշտ է հաշվի առնել օդային տարածքում փոշու կոնցենտրացիան և դրա փոխազդեցությունն ամպերի հետ։
«Առանց դինամիկ կանխատեսման մեթոդների՝ էներգիայի պակասի և էներգահամակարգի անկայունության ռիսկը միայն կաճի արևային էներգետիկայի բաժնեմասի մեծացմանը զուգընթաց», - նշում է Վարգան։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]