Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ահազանգ 34/60 ընտրատեղամասից․ հանձնաժողովը հրաժարվում է արձանագրել խախտումներըՈրտե՞ղից է առաջացել 18 հազար ընտրողի տարբերությունը․ պահանջվում է պարզաբանում Ահազանգ. ՔՊ-ական Գնել Սանոսյանը տևական ժամանակ գտնվում է 19/36 ընտրական տեղամասի տարածքում և ուղղորդում է ընտրողներին34/12 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը ընտրատեղամասի ներսում և դրսում ուղղորդում է քաղաքացիներինԱհազանգ․ Սերգեյ Բագրատյանին մեղադրում են ընտրական գործընթացին միջամտելու մեջՈՒՂԻՂ. Էդմոն Մարուքյանը քվեարկում է թիվ 1/20 ընտրական տեղամասում Նարեկ Կարապետյանը մասնակցում է Սուրբ Սարգիս եկեղեցու կիրակնօրյա պատարագինՔաղաքացու կամքին միջամտելը՝ քրեորեն պատժելի արարք է. Գոհար ՄլոյանՍամվել Կարապետյանը կատարում է իր ընտրությունը. «Գնացե’ք ընտրության հանուն միասնության» Ահազանգ. 22/34 ընտրատեղամասում (Լոռի)Վարչական շրջանի ղեկավարն ուղղորդում ու վերահսկում է ընտրողներին«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի մամուլի ասուլիսը՝ այսօրԺամը 11։00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը գերազանցել է 2021 թվականի ցուցանիշը․ Գոհար Մելոյան23/06 ՔՊ վստահված անձիք՝ Նազելի Էվինյանը և Էրիկ Խլղաթյանը, մոտ են կանգնած քվեախցիկներին8/46 տեղամասում կոտրված է քվեատուփի կապարակնիքըԵրևանի Էրեբուննի վարչական շրջանի 10/12 տեղամասում քվեարկող քաղաքացին իր տան հասցեում հայտնաբերել է ԹՈՒՐՔ ընտրողի (տեսանյութ)23/53 տեղամասում քվեաթերթիկները հավաքվում են նախօրոք, այլ ոչ թե ընտրողի ներկայությամբՕձունի վարչական ղեկավարը և անտառտնտեսության պետը գյուղի բնակիչներին դիմավորում և ուղորդում են ընտրությանՇտապ․ Ահազանգ ՕշականիցՎանաձորի 23/11 տեղամասում հանձնաժողովի նախագահի ձեռքում անհասկանալի պայմաններում ծրար է հայտնվելՇտապ․ 21/29 Վարդենիկ գյուղի գյուղապետը ուղղորդում է մարդկանց
Քաղաքականություն

Փաշինյանական իշխանությունը գործում է ոհմակի կանոններով

Ազգային ժողովը երեկ 28 կողմ, 47 դեմ և 1 ձեռնպահ ձայներով մերժել է քպական պատգամավոր, ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ էթիկայի հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը, որ ներկայացրել էին ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները։ Ըստ նախագծի՝ ժամանակավոր հանձնաժողովը պետք է ունենար 5 անդամ, գործունեության ժամկետը մինչև 2 ամիս, իսկ նպատակը՝ Քոչարյանի վարքի վերաբերյալ տալ եզրակացություն և հետագայում բացառել նման վարքագծի կրկնությունը։

Պետաիրավական հանձնաժողովն ավելի վաղ բացասական եզրակացություն էր տվել ընդդիմության այս նախաձեռնությանը։ Երեկ էլ ՔՊ-ն փաստացի տորպեդահարել է հանձնաժողովի ստեղծումը, ընդ որում, բացահայտ չհերքելով, որ որևէ կերպ ցանկություն չունեն անդրադառնալու իրենց տխրահռչակ թիմակցի լկտի պահվածքին։ Մի քանի պատգամավորուհիներ պարզապես հայտարարել են, որ էթիկայի հանձնաժողովում մեծամասնությունը էլի «Քաղաքացիական պայմանագրինն» է լինելու, և որևէ կերպ երաշխավորված չէր, որ Քոչարյանի դեմ որոշում կայացվեր։ Իսկ խմբակցության ղեկավար Կոնջորյանն էլ հայտարարել է, թե Քոչարյանի վարքագծի հարցը քննելու համար ընդդիմությունը նախագիծ էր բերել ոչ թե էթիկայի հարցերով շահագրգռված լինելու պատճառով, այլ որ ՔՊ-ի համար վատ լինի։ «Սա ոչ մի կապ չուներ էթիկայի հետ։ Սա հերթական անգամ ընդդիմության կողմից ընդհանրապես բարոյականությունը որպես կոնցեպտ, թրաֆիքինգի ենթարկելու փորձ է», - ասել է Կոնջորյանը։

Փաստացի, «Քաղաքացիական պայմանագիրը» գործում է որպես ոհմակ, եթե ինչ-որ թիմակցի պետք է պատժել, ապա կպատժեն իրենք իրենց մեջ՝ թույլ չտալով, որպեսզի հանրային արձագանքը, ինչպես նաև ընդդիմության պահանջը իրականություն դառնան։ Այս կերպ ՔՊ-ն ուղերձ է հղում իր բոլոր անդամներին, որ իրենք կպատժվեն ներսում, կուսակցության ներսում, այլ ոչ դրսում, և սա հերթական անգամ բնութագրում է քաղաքական այն ուժին, որը ժողովրդավարության և օրենքի գերակայության կոչերով եկավ իշխանության, բայց գերազանցեց բոլոր նախորդներին իր ապօրինություններով և անբարոյականությամբ։

Գոհար Գևորգյան