Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ահազանգ 34/60 ընտրատեղամասից․ հանձնաժողովը հրաժարվում է արձանագրել խախտումներըՈրտե՞ղից է առաջացել 18 հազար ընտրողի տարբերությունը․ պահանջվում է պարզաբանում Ահազանգ. ՔՊ-ական Գնել Սանոսյանը տևական ժամանակ գտնվում է 19/36 ընտրական տեղամասի տարածքում և ուղղորդում է ընտրողներին34/12 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը ընտրատեղամասի ներսում և դրսում ուղղորդում է քաղաքացիներինԱհազանգ․ Սերգեյ Բագրատյանին մեղադրում են ընտրական գործընթացին միջամտելու մեջՈՒՂԻՂ. Էդմոն Մարուքյանը քվեարկում է թիվ 1/20 ընտրական տեղամասում Նարեկ Կարապետյանը մասնակցում է Սուրբ Սարգիս եկեղեցու կիրակնօրյա պատարագինՔաղաքացու կամքին միջամտելը՝ քրեորեն պատժելի արարք է. Գոհար ՄլոյանՍամվել Կարապետյանը կատարում է իր ընտրությունը. «Գնացե’ք ընտրության հանուն միասնության» Ահազանգ. 22/34 ընտրատեղամասում (Լոռի)Վարչական շրջանի ղեկավարն ուղղորդում ու վերահսկում է ընտրողներին«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի մամուլի ասուլիսը՝ այսօրԺամը 11։00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը գերազանցել է 2021 թվականի ցուցանիշը․ Գոհար Մելոյան23/06 ՔՊ վստահված անձիք՝ Նազելի Էվինյանը և Էրիկ Խլղաթյանը, մոտ են կանգնած քվեախցիկներին8/46 տեղամասում կոտրված է քվեատուփի կապարակնիքըԵրևանի Էրեբուննի վարչական շրջանի 10/12 տեղամասում քվեարկող քաղաքացին իր տան հասցեում հայտնաբերել է ԹՈՒՐՔ ընտրողի (տեսանյութ)23/53 տեղամասում քվեաթերթիկները հավաքվում են նախօրոք, այլ ոչ թե ընտրողի ներկայությամբՕձունի վարչական ղեկավարը և անտառտնտեսության պետը գյուղի բնակիչներին դիմավորում և ուղորդում են ընտրությանՇտապ․ Ահազանգ ՕշականիցՎանաձորի 23/11 տեղամասում հանձնաժողովի նախագահի ձեռքում անհասկանալի պայմաններում ծրար է հայտնվելՇտապ․ 21/29 Վարդենիկ գյուղի գյուղապետը ուղղորդում է մարդկանց
Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը սկսել է Գյումրու իշխանության զավթումը

Գյումրիում վերջին օրերին կատարվող իրադարձություններն այլևս որևէ կասկած չեն թողել՝ «Քաղաքացիական պայմանագիրն» անցել է Գյումրիում իշխանության զավթման գործընթացին, ընդ որում, դրա համար օգտագործելով բոլոր անբարոյական մեթոդները։ Հիշեցնենք, Գյումրու ավագանու 33 հոգանոց կազմում քաղաքացիական պայմանագիրն ունի 14 մանդատ, մնացած 19-ը բաժին է հասել ընդդիմադիր 4 խմբակցություններին, որոնք առանց միավորվելու քաղաքապետ էին ընտրել Վարդան Ղուկասյանին։ Եվ, այժմ, «Քաղպայմանագիրը» չի կարողանում հանդարտվել, համակերպվել ստեղծված իրադրության հետ, և ամեն ինչ անելու է, որպեսզի Գյումրիում իշխանազրկի Վարդան Ղուկասյանին։

Ավագանու «Մեր քաղաքը» խմբակցության անդամ Կարեն Բադալյանին մի քանի օր է՝ չեն կարողանում գտնել։ Կարծում են, ՔՊ մատը խառն է այս հարցում։ Պատգամավոր Մարտուն Գրիգորյանի գնահատմամբ, «ՔՊ-ն չի հանգստացել, չի հանդարտվել, չի մարսում Գյումրիում եղածը»։ Բանն այն է, որ օրեր առաջ Կարեն Բադալյանն ավագանու մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել, նախօրեին էլ փոշմանել և էլեկտրոնային տարբերակով հրաժարվել է իր նախնական որոշումից։ Ավելին, նա տեղեկացրել է, որ լքելու է ավագանու խմբակցությունը և անկախ անդամ է ցանկանում դառնալ։

Երեկ թիվ 31 ընտրատարածքային հանձնաժողովը, հաջորդ անդամին, Նարեկ Միրզոյանին է փոխանցել Բադալյանի մանդատը, իսկ Բադալյանն էլ դատական հայց է ներկայացնելու՝ հայտարարելով, թե ապօրինություն է տեղի ունեցել, իր դիմումները հաշվի չեն առնվել։ Իհարկե, մեկ մանդատը բավական քիչ է «Քաղպայմանագրի» համար։ Առնվազն ևս 2 հոգի անհրաժեշտ են, որպեսզի ՔՊ-ն կարողանա ձայների նվազագույն մեծամասնությամբ իրականացնել իշխանության զավթում, և մեր տեղեկություններով, այս անգամ էլ թիրախում Վարդան Ղուկասյանի 2 թիմակիցներ են լինելու, որոնց դեմ քրեական վարույթներ հարուցելով փորձելու են պոկել Գյումրու գործող քաղաքապետի թիմից և Սարիկ Մինասյանին դարձնել Գյումրու քաղաքապետ։

Աննա Բարսեղյան