Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ահազանգ 34/60 ընտրատեղամասից․ հանձնաժողովը հրաժարվում է արձանագրել խախտումներըՈրտե՞ղից է առաջացել 18 հազար ընտրողի տարբերությունը․ պահանջվում է պարզաբանում Ահազանգ. ՔՊ-ական Գնել Սանոսյանը տևական ժամանակ գտնվում է 19/36 ընտրական տեղամասի տարածքում և ուղղորդում է ընտրողներին34/12 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը ընտրատեղամասի ներսում և դրսում ուղղորդում է քաղաքացիներինԱհազանգ․ Սերգեյ Բագրատյանին մեղադրում են ընտրական գործընթացին միջամտելու մեջՈՒՂԻՂ. Էդմոն Մարուքյանը քվեարկում է թիվ 1/20 ընտրական տեղամասում Նարեկ Կարապետյանը մասնակցում է Սուրբ Սարգիս եկեղեցու կիրակնօրյա պատարագինՔաղաքացու կամքին միջամտելը՝ քրեորեն պատժելի արարք է. Գոհար ՄլոյանՍամվել Կարապետյանը կատարում է իր ընտրությունը. «Գնացե’ք ընտրության հանուն միասնության» Ահազանգ. 22/34 ընտրատեղամասում (Լոռի)Վարչական շրջանի ղեկավարն ուղղորդում ու վերահսկում է ընտրողներին«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի մամուլի ասուլիսը՝ այսօրԺամը 11։00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը գերազանցել է 2021 թվականի ցուցանիշը․ Գոհար Մելոյան23/06 ՔՊ վստահված անձիք՝ Նազելի Էվինյանը և Էրիկ Խլղաթյանը, մոտ են կանգնած քվեախցիկներին8/46 տեղամասում կոտրված է քվեատուփի կապարակնիքըԵրևանի Էրեբուննի վարչական շրջանի 10/12 տեղամասում քվեարկող քաղաքացին իր տան հասցեում հայտնաբերել է ԹՈՒՐՔ ընտրողի (տեսանյութ)23/53 տեղամասում քվեաթերթիկները հավաքվում են նախօրոք, այլ ոչ թե ընտրողի ներկայությամբՕձունի վարչական ղեկավարը և անտառտնտեսության պետը գյուղի բնակիչներին դիմավորում և ուղորդում են ընտրությանՇտապ․ Ահազանգ ՕշականիցՎանաձորի 23/11 տեղամասում հանձնաժողովի նախագահի ձեռքում անհասկանալի պայմաններում ծրար է հայտնվելՇտապ․ 21/29 Վարդենիկ գյուղի գյուղապետը ուղղորդում է մարդկանց
Քաղաքականություն

Կրթությունը՝ առաջնահերթություն ԶՊՄԿ-ի համար

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բնապահպանության բաժնի աշխատակիցներն օրերս այցելել են ձեռնարկության ազդակիր բնակավայրերի դպրոցներ, պատմել երեխաներին Երկիր մոլորակը պահպանելու կարևորության մասին: Աշխատակիցները եղել են Նորաշենիկի և Աճանանի դպրոցներում, պատմել, թե որքան վտանգավոր է բնության աղտոտումը։

ԶՊՄԿ-ից նշում են, թե թեմայի շրջանակում այցելել են 11 դպրոց, իրազեկել են մոտ 300-400 երեխաների և դպրոցի մնացած անձնակազմին։ Հանքարդյունաբերական ձեռնարկության ներկայացուցիչները եղել են Արծվանիկի, Սյունիքի, Լեռնաձորի, Անդոկավանի, Ձագիկավանի, Գեղիի, Բաբիկավանի, Եղեգի, Կապանի թիվ 1 հիմնական, Նորաշենիկի ու Աճանանի դպրոցներում։ Ակցիայից արձագանքները շատ են, բազմաթիվ են նաև հրավերները: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից խոստանում են` այս արշավի ավարտը նորերի սկիզբն է, հաջորդ տարի կկազմակերպեն միջոցառում, նոր ծրագրեր՝ գիտելիքը փոխանցելու դպրոցներին։

Կրթական ու սոցիալական ծրագրերն առաջնահերթություն են ԶՊՄԿ-ի համար, վերջին տարիներին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը դարձել է առավել գրավիչ կրթական և ճանաչողական այցերի համար։ 2018-2023 թվականներին Ընկերությունն ընդունել է 1182 այցելու, մինչդեռ միայն 2024 թվականին՝ ավելի քան կրկնակի՝ 2558։ Սա վկայում է այն մասին, որ ԶՊՄԿ-ն ոչ միայն պատրաստակամորեն ընդունում է ուսանողների, դպրոցականների, ինչպես նաև մասնագիտական խմբերի՝ խրախուսելով պատանիներին մասնագիտական կողմնորոշման հարցում, այլև բաց է' ոլորտի մասնագետներին փոխանցելու տասնամյակներով հաստատված հարուստ փորձը։

Սոցիալական ծրագրերն էլ Ընկերության քաղաքականության մեջ առանձնահատուկ տեղ են զբաղեցնում։ ԶՊՄԿ-ն հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների ստեղծած «ՍՈՐՍ» հիմնադրամի երկարամյա գլխավոր հովանավորն է։ Այս տարիներին տարեկան շուրջ 150 հաշմանդամություն ունեցող երեխա ստանում է անվճար շարունակական թերապիա և այլ ծառայություններ, 40 երեխա` անձնական օգնականի ծառայություն։

Անցյալ տարի ընկերության աջակցությամբ «ՍՈՐՍ» հաշմանդամություն ունեցող երեխաների աջակցության հիմնադրամը մեկնարկել է ծրագիր, որի շնորհիվ Կապանի մանկական կենտրոնի հոգեբանի, լոգոպեդի և էրգոթերապիստի սենյակները համալրվել են անհրաժեշտ գույքով։ Ստեղծվել է նաև հատուկ գույքադարան, որից կարող է օգտվել ոչ միայն կենտրոնի, այլև մարզի համապատասխան կարիք ունեցող յուրաքանչյուր ընտանիք։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը նաև հսկայական միջոցներ է հատկացնում բռնի տեղահանված արցախցիների օգնության ծրագրին, 2023 թվականի սեպտեմբերից ներդրել է 170 միլիոն դրամ։ Այդ գումարներով կենցաղային տեխնիկա և կահույք է տրամադրվել Կապան, Քաջարան և Մեղրի խոշորացված համայնքներում հանգրվանած արցախցիներին։

Անի Պողոսյան