Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Իրավունք

Պեմզաշենում մոր և երկու երեխայի առանձնակի դաժանությամբ սպանության գործով քննությունը կսկսվի զրոյից

Պեմզաշենում մոր և երկու երեխայի առանձնակի դաժանությամբ սպանության գործով քննությունը կսկսվի զրոյից՝ նոր դատական կազմով։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն ու մանրամասնում, որ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունների կասեցումից հետո  աղմկահարույց այս գործը վերամակագրվել է դատավոր Ռոման Սմբատյանին։ 

Քրեական գործը տևական ժամանակ է, ինչ գտնվում էր հիմնական դատալսումների փուլում, վկաների հարցաքննությունն արդեն ավարտական փուլում էր, ընդ որում, դատավարությունը մշտապես ընթանում էր բավականին լարված մթնոլորտում՝ տուժողի իրավահաջորդի և մեղադրյալների, ինչպես նաև՝ հենց մեղադրյալների միջև պարբերական վեճերի ուղեկցությամբ։ Անգամ քրեական գործ կա հարուցված՝ դատարանի բակում ծեծկռտուքի համար։ 

Սարսափելի սպանության դեպքը տեղի է ունեցել  2022թ. նոյեմբերի 9-ին՝ Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում. գյուղի տներից մեկում հայտնաբերվել է երեք դի։
Մահացածներն են՝ մայրը՝ 31-ամյա Զարինեն, ու նրա երկու երեխաները՝ 12 տարեկան դուստրը և 8 տարեկան որդին։