Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ահազանգ 34/60 ընտրատեղամասից․ հանձնաժողովը հրաժարվում է արձանագրել խախտումներըՈրտե՞ղից է առաջացել 18 հազար ընտրողի տարբերությունը․ պահանջվում է պարզաբանում Ահազանգ. ՔՊ-ական Գնել Սանոսյանը տևական ժամանակ գտնվում է 19/36 ընտրական տեղամասի տարածքում և ուղղորդում է ընտրողներին34/12 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը ընտրատեղամասի ներսում և դրսում ուղղորդում է քաղաքացիներինԱհազանգ․ Սերգեյ Բագրատյանին մեղադրում են ընտրական գործընթացին միջամտելու մեջՈՒՂԻՂ. Էդմոն Մարուքյանը քվեարկում է թիվ 1/20 ընտրական տեղամասում Նարեկ Կարապետյանը մասնակցում է Սուրբ Սարգիս եկեղեցու կիրակնօրյա պատարագինՔաղաքացու կամքին միջամտելը՝ քրեորեն պատժելի արարք է. Գոհար ՄլոյանՍամվել Կարապետյանը կատարում է իր ընտրությունը. «Գնացե’ք ընտրության հանուն միասնության» Ահազանգ. 22/34 ընտրատեղամասում (Լոռի)Վարչական շրջանի ղեկավարն ուղղորդում ու վերահսկում է ընտրողներին«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի մամուլի ասուլիսը՝ այսօրԺամը 11։00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը գերազանցել է 2021 թվականի ցուցանիշը․ Գոհար Մելոյան23/06 ՔՊ վստահված անձիք՝ Նազելի Էվինյանը և Էրիկ Խլղաթյանը, մոտ են կանգնած քվեախցիկներին8/46 տեղամասում կոտրված է քվեատուփի կապարակնիքըԵրևանի Էրեբուննի վարչական շրջանի 10/12 տեղամասում քվեարկող քաղաքացին իր տան հասցեում հայտնաբերել է ԹՈՒՐՔ ընտրողի (տեսանյութ)23/53 տեղամասում քվեաթերթիկները հավաքվում են նախօրոք, այլ ոչ թե ընտրողի ներկայությամբՕձունի վարչական ղեկավարը և անտառտնտեսության պետը գյուղի բնակիչներին դիմավորում և ուղորդում են ընտրությանՇտապ․ Ահազանգ ՕշականիցՎանաձորի 23/11 տեղամասում հանձնաժողովի նախագահի ձեռքում անհասկանալի պայմաններում ծրար է հայտնվելՇտապ․ 21/29 Վարդենիկ գյուղի գյուղապետը ուղղորդում է մարդկանց
Քաղաքականություն

Իշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում

Հայաստանի Սահմանադրության նոր տեքստը մշակման փուլում է և պատրաստ կլինի առաջիկա 10 ամիսների ընթացքում։ Այդ մասին խորհրդարանում երեկ լրագրողներին ասել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ Արդյոք Սահմանադրական փոփոխությունների խորհրդի անդամները քննարկել են Մայր օրենքից Անկախության հռչակագրի հղումը հեռացնելու հարցը, Գալյանը չի պատասխանել, նշել է միայն, թե տարբեր տարբերակներ են քննարկում, բայց դեռևս տեքստը մշակման փուլում է։

Ավելի վաղ Փաշինյանն էր հայտնել, որ Սահմանադրության տեքստում Անկախության հռչակագրի հղում չպետք է լինի, ասել էր, թե «դա իր քաղաքական դիրքորոշումն է»։ Նշենք, որ Փաշինյանի քաղաքական դիրքորոշումն ընդամենը Ադրբեջանի պահանջների արտացոլանքն է, ոչ ավելին, իսկ Սահմանադրության նոր տեքստը 10 ամսում ներկայացնելու և գործընթացն արագացնելու՝ գործող իշխանությունների քայլերը վկայում են, որ փաշինյանական իշխանությունը շտապում է։

Ներկայացնելով Սահմանադրության նոր տեքստը, իշխանությունը ևս մի քանի ամիս էլ այն քննարկելու է տարբեր հարթակներում, փորձելու է տպավորություն ստեղծել, թե հանրությունն ընդունում է այդ առաջարկվող նոր Սահմանադրությունը, և դա հանրաքվեի է դրվելու խորհրդարանական հերթական ընտրությունների շրջանակներում։

Փաշինյանը երեկ հաստատել է, որ իշխանություններն արտահերթ խորհրդարանական ընտրությունների չեն պատրաստվում։ Առավել ևս, եթե ցանկանում են անցկացնել նոր Սահմանադրություն, արտահերթ ընտրությունները տրամաբանական լինել չեն կարող։ Ի տարբերություն խորհրդարանական ընտրությունների, Սահմանադրության համար հարկավոր է առնվազն մասնակիցների կեսից ավելի մասնակցությունը, իսկ միայն հանրաքվե անցկացնելով, գործող իշխանություններին չի հաջողվելու 50 %+1 մասնակցություն ապահովել, ուստի ամեն ինչ անելու են, որպեսզի հանրաքվեն և խորհրդարանական ընտրությունները տեղի ունենան միաժամանակ, և սա է փաշինյանական իշխանության հիմնական նպատակը՝ կազմակերպել և իրականացնել ընտրություններն իրար հետ, որպեսզի հնարավոր լինի անցկացնել Ադրբեջանի պահանջած Սահմանադրությունը։

Լիանա Ներսիսյան