Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ահազանգ 34/60 ընտրատեղամասից․ հանձնաժողովը հրաժարվում է արձանագրել խախտումներըՈրտե՞ղից է առաջացել 18 հազար ընտրողի տարբերությունը․ պահանջվում է պարզաբանում Ահազանգ. ՔՊ-ական Գնել Սանոսյանը տևական ժամանակ գտնվում է 19/36 ընտրական տեղամասի տարածքում և ուղղորդում է ընտրողներին34/12 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը ընտրատեղամասի ներսում և դրսում ուղղորդում է քաղաքացիներինԱհազանգ․ Սերգեյ Բագրատյանին մեղադրում են ընտրական գործընթացին միջամտելու մեջՈՒՂԻՂ. Էդմոն Մարուքյանը քվեարկում է թիվ 1/20 ընտրական տեղամասում Նարեկ Կարապետյանը մասնակցում է Սուրբ Սարգիս եկեղեցու կիրակնօրյա պատարագինՔաղաքացու կամքին միջամտելը՝ քրեորեն պատժելի արարք է. Գոհար ՄլոյանՍամվել Կարապետյանը կատարում է իր ընտրությունը. «Գնացե’ք ընտրության հանուն միասնության» Ահազանգ. 22/34 ընտրատեղամասում (Լոռի)Վարչական շրջանի ղեկավարն ուղղորդում ու վերահսկում է ընտրողներին«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի մամուլի ասուլիսը՝ այսօրԺամը 11։00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը գերազանցել է 2021 թվականի ցուցանիշը․ Գոհար Մելոյան23/06 ՔՊ վստահված անձիք՝ Նազելի Էվինյանը և Էրիկ Խլղաթյանը, մոտ են կանգնած քվեախցիկներին8/46 տեղամասում կոտրված է քվեատուփի կապարակնիքըԵրևանի Էրեբուննի վարչական շրջանի 10/12 տեղամասում քվեարկող քաղաքացին իր տան հասցեում հայտնաբերել է ԹՈՒՐՔ ընտրողի (տեսանյութ)23/53 տեղամասում քվեաթերթիկները հավաքվում են նախօրոք, այլ ոչ թե ընտրողի ներկայությամբՕձունի վարչական ղեկավարը և անտառտնտեսության պետը գյուղի բնակիչներին դիմավորում և ուղորդում են ընտրությանՇտապ․ Ահազանգ ՕշականիցՎանաձորի 23/11 տեղամասում հանձնաժողովի նախագահի ձեռքում անհասկանալի պայմաններում ծրար է հայտնվելՇտապ․ 21/29 Վարդենիկ գյուղի գյուղապետը ուղղորդում է մարդկանց
Քաղաքականություն

Ադրբեջանն ահաբեկում է, իշխանությունը՝ ծաղրում

Մինչ Ադրբեջանը շարունակում է անդադար կրակոցներ արձակել Սյունիքի մարզի Խոզնավար և Խնածախ համայնքների ուղղությամբ, Հայաստանի գործող իշխանությունները շարունակում են ծաղրել սեփական ժողովրդին։ Մասնավորապես, վարչապետի աշխատակազմը երեկ հայտարարել է, թե Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել հրադադարի ռեժիմի խախտումների համապատասխան տեղեկություններ, Բաքուն էլ Երևանին է ներկայացրել հրադադարի ռեժիմի խախտումների մասին համապատասխան տեղեկություններ։ «Տեղեկությունները հայկական կողմը հետաքննել է և հետաքննության արդյունքների մասին տեղեկանք է փոխանցել ադրբեջանական կողմին»,- հայտնել են՝ «վարչապետի աշխատակազմից միաժամանակ չեն հստակեցրել, արդյոք ադրբեջանական կողմն իր իսկ խախտումների մասին է տեղեկություններ տրամադրել», թե՞ հայկական կողմի ենթադրյալ խախտումների, ինչի մեջ մեղադրում են Երևանին։ Մինչ «վարչապետի աշխատակազմը» այս հայտարարությունն էր անում, կրկին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը Խնածախի, Խոզնավարի և այլ ուղղություններով խախտել է հրադադարի ռեժիմը։

Անվտանգային հարցերով փորձագետ, ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ, Ադրբեջանը մի ամիս է սիստեմատիկ ձևով ահաբեկում է սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին՝ գիշերային ժամերին որոշակի պարբերականությամբ կրակահերթեր արձակելով և հոգեբանական, նյութական ու այլ վնասներ պատճառելով։ Իսկ գործող իշխանությունները փորձում են ոչ թե լուծել Խոզնավարի և Խնածախի բնակիչների հարցերը, այլ, ընդհակառակը, ծաղրում են այդ բնակիչներին։

Օրեր առաջ իշխանության տարբեր ներկայացուցիչներ այցելել են Խոզնավար ու Խնածախ, լուսանկարներ հրապարակել, հայտարարել, թե իբր սյունեցիների կողքին են։ Բայց որևէ հանդիպում բնակիչների հետ չեն ունեցել, միայն մի քանի կողմնակիցների հետ քեֆ են արել, ասում են, անգամ ոչխար են մորթել և վերադարձել են Երևան։ Նրանց խնդիրը տպավորություն ստեղծելն էր, թե Խնածախում և Խոզնավարում խնդիրներ չկան, մինչդեռ իրականում թշնամին այնպիսի պայմաններ է ստեղծում, որ առնվազն այդ գյուղերի բնակիչները լքեն իրենց բնակավայրերը։

Սյուզաննա Մակարյան