Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ահազանգ 34/60 ընտրատեղամասից․ հանձնաժողովը հրաժարվում է արձանագրել խախտումներըՈրտե՞ղից է առաջացել 18 հազար ընտրողի տարբերությունը․ պահանջվում է պարզաբանում Ահազանգ. ՔՊ-ական Գնել Սանոսյանը տևական ժամանակ գտնվում է 19/36 ընտրական տեղամասի տարածքում և ուղղորդում է ընտրողներին34/12 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը ընտրատեղամասի ներսում և դրսում ուղղորդում է քաղաքացիներինԱհազանգ․ Սերգեյ Բագրատյանին մեղադրում են ընտրական գործընթացին միջամտելու մեջՈՒՂԻՂ. Էդմոն Մարուքյանը քվեարկում է թիվ 1/20 ընտրական տեղամասում Նարեկ Կարապետյանը մասնակցում է Սուրբ Սարգիս եկեղեցու կիրակնօրյա պատարագինՔաղաքացու կամքին միջամտելը՝ քրեորեն պատժելի արարք է. Գոհար ՄլոյանՍամվել Կարապետյանը կատարում է իր ընտրությունը. «Գնացե’ք ընտրության հանուն միասնության» Ահազանգ. 22/34 ընտրատեղամասում (Լոռի)Վարչական շրջանի ղեկավարն ուղղորդում ու վերահսկում է ընտրողներին«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի մամուլի ասուլիսը՝ այսօրԺամը 11։00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը գերազանցել է 2021 թվականի ցուցանիշը․ Գոհար Մելոյան23/06 ՔՊ վստահված անձիք՝ Նազելի Էվինյանը և Էրիկ Խլղաթյանը, մոտ են կանգնած քվեախցիկներին8/46 տեղամասում կոտրված է քվեատուփի կապարակնիքըԵրևանի Էրեբուննի վարչական շրջանի 10/12 տեղամասում քվեարկող քաղաքացին իր տան հասցեում հայտնաբերել է ԹՈՒՐՔ ընտրողի (տեսանյութ)23/53 տեղամասում քվեաթերթիկները հավաքվում են նախօրոք, այլ ոչ թե ընտրողի ներկայությամբՕձունի վարչական ղեկավարը և անտառտնտեսության պետը գյուղի բնակիչներին դիմավորում և ուղորդում են ընտրությանՇտապ․ Ահազանգ ՕշականիցՎանաձորի 23/11 տեղամասում հանձնաժողովի նախագահի ձեռքում անհասկանալի պայմաններում ծրար է հայտնվելՇտապ․ 21/29 Վարդենիկ գյուղի գյուղապետը ուղղորդում է մարդկանց
Քաղաքականություն

Փաշինյանի եզակի ողջամիտ որոշումը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Մոսկվա մեկնելու հրավերը և մայիսի 9-ին մասնակցելու է Հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառումներին։ Տևական ժամանակ Հայաստանի իշխանությունները նախնական հաստատումից հետո որևէ կերպ չէին արձագանքում՝ արդյոք Փաշինյանը մայիսի 9-ին մեկնելու է Մոսկվա, թե՞ ոչ։ Իսկ հաստիքային արևմտամետներն էլ միաբերան պահանջում էին Փաշինյանից հրաժարվել Մոսկվա մեկնելու մտադրությունից, տարատեսակ փաստարկներ ու պարզաբանումներ ներկայացնում, թե ինչու Փաշինյանը չպետք է մեկնի։

Երեկ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ ընդունել է Ռուսաստանի նախագահի հրավերը։ Ավելին, չի կարծում, թե այդ այցը կվնասի Հայաստան-Արևմուտք հարաբերություններին։ «Մենք բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն ենք որդեգրել, և այդ քաղաքականության մեջ չի մտնում ամենևին, որ մենք մի ուղղությամբ մեր հարաբերությունները կառուցելու ենք ի հաշիվ մեր այլ հարաբերությունների կամ, առավել ևս, այդ քաղաքականության տրամաբանության երբեք չի եղել, որ մենք Ռուսաստանի Դաշնություն այցեր չենք ունենալու և Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունները չենք զարգացնելու և չենք խորացնելու»,- հայտարարել է Փաշինյանը։

Ուշագրավ է, որ այս ֆոնին Մոսկվա մեկնելուց հրաժարվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ հաղորդագրություն է ստացել, թե, ցավոք Ալիևը չի ժամանելու։ Ընդ որում, պաշտոնական Բաքուն Ադրբեջանի նախագահի Մոսկվա չմեկնելը բացատրել է «Հեյդար Ալիևին նվիրված ներքին միջոցառումներին մասնակցությամբ»։

Այս պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահը կորցնում է իրականության զգացումը և երբեմն անցնում չափը, Հայաստանի համար կարող է բացվել Ռուսաստանի հետ փոխհարաբերությունները բարելավելու բավականին հետաքրքիր մի իրավիճակ։ Անշուշտ, նորմալ իշխանությունը Մոսկվա այցով կփորձի հանդիպում կազմակերպել Վլադիմիր Պուտինի հետ, փորձել բարելավել խաթարված հայ-ռուսական հարաբերությունները, որոշակի դինամիկա հաղորդել, ինչը դրական էֆեկտ կունենա Հայաստանի համար։ Կանի՞ արդյոք Փաշինյանը դա, խիստ կասկածում ենք։

Գոհար Հովսեփյան