Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Մշակույթ

Հրատարակվել է «Համապարփակ անվտանգություն․ Հայաստանի այլընտրանքը փոփոխվող աշխարհում» գիրքը

«Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամը Newmag & Friends ծրագրի շրջանակում ներկայացրեց «Համապարփակ անվտանգություն» գիրքը։ Պատմաբան-միջազգայնագետ Էդուարդ Աբրահամյանն ու քաղաքագետ Գևորգ Մելիքյանը վերլուծել են Հայաստանի անվտանգային մոդելների հիմնական թերությունները և խոցելի կողմերը, արձանագրել, որ եղած անվտանգային ճարտարապետությունը ձախողել է իր հիմնական առաքելությունը՝ պետության ռազմավարական շահերի պաշտպանությունը։

Գիրքը հրատարակվել է «ԱՐԱՐ» հիմնադրամի դրամաշնորհով։ Հեղինակները մեկ տարի թեմատիկ ուսումնասիրություններ են կատարել Հայաստանում և այլ երկրներում՝ հասկանալու հատկապես փոքր պետությունների ռազմավարական մտածողությունն ու փորձը այս ոլորտում։

 

«Արար» քաղաքակրթական հետազոտությունների հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Դավիթ Փախչանյանն իր բացման խոսքում խոսեց գրքի նշանակությունից․ «Այս գիրքը ընդգծում է այն պարզ, բայց երբեմն մոռացվող ճշմարտությունը, որ անվտանգությունը միայն բանակի կամ ուժային կառույցների խնդիրը չէ։ Դա հանրային դիմակայունության, տեխնոլոգիական զարգացման, տնտեսական հզորության և պետական ու ազգային շահերի պաշտպանության ամբողջական համակարգ է, որի հիմքում հասարակական ինստիտուտների, պետական համակարգի և ամբողջ հասարակության առավելագույն կենտրոնացումն է անվտանգության ապահովման հարցում»։

 

Գրքի երկու հեղինակները ներկայացրին իրենց հետազոտությունը։ Քաղաքագետ, միջազգայանագետ «Համապարփակ անվտանգություն» գրքի համահեղինակ Գևորգ Մելիքյանը ընդգծեց, որ հատկապես 2020 թվականի պատերազմից հետո հասկացավ, որ Հայաստանի դեմ բազմապիսի գրոհները, ըստ էության, պատերազմ են առանց կրակոցների կամ հիբրիդային պատերազմներ են. «Մեր գիրքը բաղկացած է ներածությունից ու երեք գլուխներից։ Ներածության մեջ ներկայացրել ենք, թե ինչու ձախողվեց Հայաստանի անվտանգային համակարգը։ Կոնտեքստի մեջ ենք դրել անվտանգային խնդիրները, թերությունները, չենք կենտրոնացել քառօրյա կամ 44-օրյա պատերազմների վրա։ Ընդհանուր ենք դիտարկել ու ամփոփել այն սխալները, որոնք արվել են, վերհանել ենք խնդիրները, որոնք լուծում չեն ստացել։

Խոսել ենք քաղաքական վերնախավի մասին, որը ռազմավարական անվտանգության պլանը հասկանալու խնդիր է ունեցել, եղել են նաև կադրային սխլաներ։ Պետական ու ոչ պետական կառույցների միջև համագործակցությունն արդյունավետ չի եղել։ Համակարգային խնդիրներ նույնպես կան։ Մենք կարծում ենք, որ քաղաքականությունը, որ եղել է 30-ից ավել տարի, չդիմագրավեց մարտահրավերներին, չավելացրեց ներքին ռեսուրսը, թերագնահատեցին շրջապատող երկրների ներուժը։ Խոչընդոտ է եղել նաև հետախուզական համակարգի բացակայությունը»։

Գրքի մյուս հեղինակը՝ պատմաբան-միջազգայնագետ Էդուարդ Աբրահամյանը, պատմեց, որ փորձել են ձևակերպել Հայաստանի պոտենցիալ անվտանգային համակարգը, ներկայացնել տեսական, փիլիսոփայական հիմքերը.

«Տարբեր երկրներ ունեն իրենց ուրույն մոդելները։ Համապարփակ անվտանգային մոդելը բոլոր տարբերակները միավորում է մի բան՝ ուժի ու ուժի կուտակման վերաբերմունքը։ Ուժը միջազգային հարաբերությունների արտարժույթն է կամ պետությունների մայրական կաթը։ Մենք ուժի կոնցեպտը դարձրել ենք, որպես պետության ներքին վարքագծի չափման մեխանիզմ։ Մենք տվել ենք մեր սահմանումը, թե ինչ է համապարփակ անվտանգության համակարգը։ Հայաստանի պարագայում դարձրել ենք կոնստրուկտիվիստական մոտեցում։

Անվտանգության համակարգը միայն ռազմական նշանակություն չունի, ու այն միայն ռազմական գործողությունների ժամանակ չէ։ Սա նշանակում է պատրաստ լինել կանխարգելման, լինել պաշտպանական ու նաև հարձակվողական։ Համապարփակ անվտանգության համակարգը պետության հիմնական կմախքն է»։

Շնորհանդեսի ավարտին հեղինակները պատասխանեցին ներկաների հարցերին, ինչպես նաև լսեցին գրքի վերաբերյալ նրանց կարծիքները։