Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Աշխարհ

Հնդկաստան-Պակիստան հակամարտությունը մեր գործը չէ. ԱՄՆ փոխնախագահ

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը վստահեցրել է, որ ԱՄՆ-ն չի միջամտի Պակիստանի և Հնդկաստանի միջև հակամարտությանը։ Պաշտոնյան կողմերին լարվածության թուլացման կոչ է արել, բայց ընդգծել է, որ երկու միջուկային տերությունների միջև սրացումն «իրենց գործը չէ»: Այդ մասին հայտնում է The Guardian-ին։

«Մենք կարող ենք փորձել խրախուսել նրանց, որպեսզի մի փոքր թուլացնեն լարվածությունը: Բայց մենք չենք պատրաստվում ներգրավվել պատերազմի թեժ պահին, ինչը, ըստ էության, մեր գործը չէ», - ասել է փոխնախագահը Fox News-ին տված հարցազրույցի ժամանակ:

Վենսը հավելել է, որ քանի որ Վաշինգտոնը չի կարող ստիպել կողմերից ոչ մեկին վայր դնել զենքերը, Միացյալ Նահանգները «կշարունակի դրան ձգտել դիվանագիտական ​​ուղիներով»:

«Մենք հույս ունենք և ակնկալում ենք, որ դա չի վերածվի ավելի լայն տարածաշրջանային պատերազմի կամ, Աստված մի արասցե, միջուկային հակամարտության»,- ասել է Վենսը։

Ավելին, Վենսը հավելել է, որ Վաշինգտոնը նման սցենար չի սպասում, և «մենք չենք կարծում, որ դա տեղի կունենա հենց հիմա»։

Հիշեցնենք, որ ապրիլի երկրորդ կեսին Հնդկաստանի վերահսկողության տակ գտնվող Քաշմիրի տարածքում զինյալները հարձակվել էին զբոսաշրջիկների խմբի վրա։ Հնդկաստանը ահաբեկչության կազմակերպման համար մեղադրել էր Պակիստանին։ Դրանից հետո երկու երկրների միջև հակամարտությունը սրվել է։ Մայիսի 7-ի գիշերը Հնդկաստանը և Պակիստանը փոխանակվել են հրթիռային հարվածներով, որոնց հետևանքով զոհեր և վիրավորներ են եղել։

CNN-ի տվյալներով՝ այդ ժամանակ Հնդկաստանի և Պակիստանի միջև տեղի է ունեցել լայնածավալ օդային մարտ, որը համարվում է ժամանակակից պատմության ամենախոշոր և ամենաերկարատև մարտերից մեկը՝ շուրջ 125 ռազմական ինքնաթիռ օդում է եղել։

Հետագայում՝ մայիսի 8-ի գիշերը, հաղորդվել է, որ Հնդկաստանում պայթյուններ են որոտացել օդանավակայանի մերձակայքում՝ Պակիստանի կողմից իրականացված հրթիռային հարվածի հետևանքով։