Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ահազանգ․ 31/09 ընտրատեղամասում արձանագրվել է հերթական ընտրախախտումըԱհազանգ 34/60 ընտրատեղամասից․ հանձնաժողովը հրաժարվում է արձանագրել խախտումներըՈրտե՞ղից է առաջացել 18 հազար ընտրողի տարբերությունը․ պահանջվում է պարզաբանում Ահազանգ. ՔՊ-ական Գնել Սանոսյանը տևական ժամանակ գտնվում է 19/36 ընտրական տեղամասի տարածքում և ուղղորդում է ընտրողներին34/12 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը ընտրատեղամասի ներսում և դրսում ուղղորդում է քաղաքացիներինԱհազանգ․ Սերգեյ Բագրատյանին մեղադրում են ընտրական գործընթացին միջամտելու մեջՈՒՂԻՂ. Էդմոն Մարուքյանը քվեարկում է թիվ 1/20 ընտրական տեղամասում Նարեկ Կարապետյանը մասնակցում է Սուրբ Սարգիս եկեղեցու կիրակնօրյա պատարագինՔաղաքացու կամքին միջամտելը՝ քրեորեն պատժելի արարք է. Գոհար ՄլոյանՍամվել Կարապետյանը կատարում է իր ընտրությունը. «Գնացե’ք ընտրության հանուն միասնության» Ահազանգ. 22/34 ընտրատեղամասում (Լոռի)Վարչական շրջանի ղեկավարն ուղղորդում ու վերահսկում է ընտրողներին«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի մամուլի ասուլիսը՝ այսօրԺամը 11։00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը գերազանցել է 2021 թվականի ցուցանիշը․ Գոհար Մելոյան23/06 ՔՊ վստահված անձիք՝ Նազելի Էվինյանը և Էրիկ Խլղաթյանը, մոտ են կանգնած քվեախցիկներին8/46 տեղամասում կոտրված է քվեատուփի կապարակնիքըԵրևանի Էրեբուննի վարչական շրջանի 10/12 տեղամասում քվեարկող քաղաքացին իր տան հասցեում հայտնաբերել է ԹՈՒՐՔ ընտրողի (տեսանյութ)23/53 տեղամասում քվեաթերթիկները հավաքվում են նախօրոք, այլ ոչ թե ընտրողի ներկայությամբՕձունի վարչական ղեկավարը և անտառտնտեսության պետը գյուղի բնակիչներին դիմավորում և ուղորդում են ընտրությանՇտապ․ Ահազանգ ՕշականիցՎանաձորի 23/11 տեղամասում հանձնաժողովի նախագահի ձեռքում անհասկանալի պայմաններում ծրար է հայտնվել
Քաղաքականություն

Իրական եվ պատմական թշնամու տնտեսական դեմքը․ Հրայր Կամենդատյան

Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

Թուրքական տնտեսությունը ահռելի է իր ծավալներով եվ առանձին ապրանքային շուկաներում մերձավոր արևելյան տնտեսական տարածքում մեր հարևանը ունի բավականին բարձր ցուցանիշներ եվ համեմատական առավելություններ, մինչդեռ Հայաստանի ներկայացվության մակարդակը դեռ համեստ է, կարելի է ասել՝ աննշան: Այսպես. հետևյալ խմբերում թուրքական առավելությունը շատ նշանակալի է՝

• միս և մսի ենթամթերքներ,
• կաթնամթերք, թռչնի ձու, բնական մեղր և այլն,
• կենդանական ծագման սննդամթերք,
• ալրաղացային-ձավարեղենային արտադրանք, ածիկ, օսլա, ինուլին,
• ցորենից, ալյուրից, օսլայից և կաթից պատրաստված ապրանք, ալյուրից պատրաստված հրուշակեղեն,
• գորգեր և այլ տեքստիլ ծածկոցներ,
• չուգուն և պողպատ, երկաթի կամ պողպատի արտադրանք,
• կահույք, անկողնային պարագաներ, ներքնակներ, ներքնակների տակդիրներ, բարձեր և նմանատիպ փափուկ կահույք:

Անկասկած է ,որ որ բաց սահմանի առկայության պարագայում Թուրքիան պատրաստ է լինելու այս ապրանքախմբերն արտահանել
Հայաստան, ինչը կարող է դժվար կացության մեջ դնել տեղական արտադրողներին, որոնց զգալի մասն էլ աշխատում է հենց թուրքիայից ներմուծվող հումքով, որի արդյունքում հարաբերականորեն ավելի թանկ ինքնարժեք է գոյանալու նույնատիպ ապրանքների արտահանման պարագայում:

Թուրքիայի և Հայաստանի տնտեսությունները ծավալային առումով անհամեմատելի են, ինչը ենթադրում է, որ թուրքական տնտեսության յուրաքանչյուր ճյուղի արտահանման և ներմուծման աշխարհագրությունը շատ ավելի լայն է, որի գնահատված արդյունքով պետք է արձանագրել, որ սահմանի վերագործարկման ազդեցությունն առավել մեծ է լինելու ոչ թե թուրքական տնտեսության, այլ Հայաստանի վրա:

Հայաստանի համար Թուրքիայի հետ սահմանի բացումը հնարավորություն է նոր շուկաների հասանելիության տեսանկյունից, ինչը տնտեսության արտադրական ճյուղերի զարգացման որոշակի խթան կարող է դառնալ: Բայց այսպիսի սցենարով առավել անպաշտպան են են դառնում հայ արտադրողները, որոնք կարող են չդիմանալ ներկրվող թուրքական էժան ապրանքների մրցակցությանը: Իհարկե, Թուրքիայի հետ բաց սահմանը հնարավորություն է հայ արտադրողների համար մուտք գործելու արևելյան եվրոպայի շուկաներ՝ նվազեցնելով արտահանվող ապրանքների ինքնարժեքը:

Հայաստանը կունենա Թուրքիայի տարածքով դեպի Միջերկրական և Սև ծովեր դուրս գալու հնարավորություն, այդ թվում` կարող է Թուրքիա արտահանել որոշ ապրանքատեսակներ:

Խնդիրն այն է, որ նույնիսկ արտահանման ենթակա և մրցունակ ապրանքների առկայության պարագայում միայն սահմանի բացումը դեռևս բավարար չէ, եթե Թուրքիան չի հրաժարվում ՀՀ-ի նկատմամբ ԱՀԿ կանոններն ու սկզբունքները չկիրառելու վերապահումից, ինչը ենթադրում է, որ Հայաստանի նկատմամբ չի կիրառվելու «առավել բարենպաստ առևտրի սկզբունքը», այսինքն՝ Թուրքիան ազատ է ՀՀ ծագման ապրանքների ներմուծման նկատմամբ կիրառելու կամայական պրոտեկցիոնիստական մաքսատուրքեր: Այս դեպքում անհրաժեշտություն է առաջանում հստակեցնելու հայկական ծագման ապրանքների ներմուծման նկատմամբ Թուրքիայի որդեգրած ներքին սակագնային քաղաքականությունը, որից մեծապես կախված կլինի Հայաստանից Թուրքիա արտահանման նպատակահարմարությունը:

Այլ կերպ ասած` նույնիսկ սահմանների բացման դեպքում Թուրքիան հնարավորություն ունի բարձր մաքսատուրքերի կամ ոչ սակագնային կարգավորման մեթոդների սահմանմամբ ոչ շահավետ դարձնել Հայաստանից արտահանումը Թուրքիա: Այնպես որ, նույնիսկ արտաքուստ բարի կամեցողության շղարշի տակ, պետք է հիշել, որ թուրքական պետությունը հայկական էթնոսի իրական եվ պատմական թշնամին է, դրանից բխող բոլոր ռիսկերով եվ վտանգներով: