Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Տնտեսություն

Չինաստանում ահռելի լեռնաշղթան արևային կայանի է վերածվել

Լեռները, որոնք նախկինում դատարկ էին, այժմ փայլում են արևի տակ՝ ինչպես հայելի։ Քառակուսի կիլոմետրերով վահանակներ են ձգվել Չինաստանի սարերին՝ անօգուտ թեքությունները վերածելով էներգիայի գործարանի։
Ինտերնետում տարածվել են տեսանյութեր, որտեղ անօդաչու թռչող սարքը նկարահանում է միլիոնավոր արևային վահանակներով ծածկված լեռներ։ Տեսարանում երևում են փայլող վահաններ, որոնք ձգվում են անվերջ։ Գտնվելու վայրը Չինաստանի Գույչժոու շրջանն է։ Այս տարածքը նախկինում համարվում էր ոչ այնքան հարմար գյուղատնտեսության համար. բարձր է, զով և դժվար է մշակաբույսեր աճեցնել։ Բայց այդ նույն պայմանները կատարյալ էին մեկ այլ բանի համար՝ կանաչ էներգիայի արտադրության։

Տեղական իշխանությունները վաղուց էին փնտրում, թե ինչպես օգտագործել դատարկ հողերը։ Այդպես սկսեցին արևային կայաններ տեղադրել։ Առաջին ծրագիրը մեկնարկեց 2015-ին։ Սկզբում գործընթացը դանդաղ էր, բայց հետո կտրուկ արագացավ։ 2018-ին տարածաշրջանն արտադրում էր մոտ 2 մլն կՎտ/ժ։ Երկու տարի անց ցուցանիշը հնգապատկվեց, իսկ 2023-ին գերազանցեց 15 մլն-ը։

Գույչժոուի հաջողությունները պատահական չեն։ Չինաստանը մեծ ներդրումներ է անում էկոլոգիապես մաքուր էներգիայի մեջ։ Երկիրը ձգտում է կրճատել վնասակար արտանետումները և անցնել ժամանակակից տեխնոլոգիաների։ Դրա համար մարդկանց տրամադրում են մատչելի վարկեր, սուբսիդիաներ և էժան հողեր։ Այդ պատճառով արևային ֆերմաները կառուցվում են արագ և մեծ ծավալներով։

Համաշխարհային մակարդակով Չինաստանը վաղուց առաջատար է այս ոլորտում։ Ներկայում այնտեղ կառուցվում է մոլորակի արևային և հողմային ենթակառուցվածքի կեսից ավելին։ Մինչդեռ ԱՄՆ-ը, Բրազիլիան, Մեծ Բրիտանիան և Իսպանիան միասին կազմում են ընդամենը մեկ հինգերորդը։ Եթե Չինաստանը պահպանի այս տեմպը, նա կհասնի իր նպատակին՝ մինչև 2030 թվականը եռապատկել մաքուր էներգիայի ծավալները։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք  SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]