Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ահազանգ․ 31/09 ընտրատեղամասում արձանագրվել է հերթական ընտրախախտումըԱհազանգ 34/60 ընտրատեղամասից․ հանձնաժողովը հրաժարվում է արձանագրել խախտումներըՈրտե՞ղից է առաջացել 18 հազար ընտրողի տարբերությունը․ պահանջվում է պարզաբանում Ահազանգ. ՔՊ-ական Գնել Սանոսյանը տևական ժամանակ գտնվում է 19/36 ընտրական տեղամասի տարածքում և ուղղորդում է ընտրողներին34/12 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը ընտրատեղամասի ներսում և դրսում ուղղորդում է քաղաքացիներինԱհազանգ․ Սերգեյ Բագրատյանին մեղադրում են ընտրական գործընթացին միջամտելու մեջՈՒՂԻՂ. Էդմոն Մարուքյանը քվեարկում է թիվ 1/20 ընտրական տեղամասում Նարեկ Կարապետյանը մասնակցում է Սուրբ Սարգիս եկեղեցու կիրակնօրյա պատարագինՔաղաքացու կամքին միջամտելը՝ քրեորեն պատժելի արարք է. Գոհար ՄլոյանՍամվել Կարապետյանը կատարում է իր ընտրությունը. «Գնացե’ք ընտրության հանուն միասնության» Ահազանգ. 22/34 ընտրատեղամասում (Լոռի)Վարչական շրջանի ղեկավարն ուղղորդում ու վերահսկում է ընտրողներին«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի մամուլի ասուլիսը՝ այսօրԺամը 11։00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը գերազանցել է 2021 թվականի ցուցանիշը․ Գոհար Մելոյան23/06 ՔՊ վստահված անձիք՝ Նազելի Էվինյանը և Էրիկ Խլղաթյանը, մոտ են կանգնած քվեախցիկներին8/46 տեղամասում կոտրված է քվեատուփի կապարակնիքըԵրևանի Էրեբուննի վարչական շրջանի 10/12 տեղամասում քվեարկող քաղաքացին իր տան հասցեում հայտնաբերել է ԹՈՒՐՔ ընտրողի (տեսանյութ)23/53 տեղամասում քվեաթերթիկները հավաքվում են նախօրոք, այլ ոչ թե ընտրողի ներկայությամբՕձունի վարչական ղեկավարը և անտառտնտեսության պետը գյուղի բնակիչներին դիմավորում և ուղորդում են ընտրությանՇտապ․ Ահազանգ ՕշականիցՎանաձորի 23/11 տեղամասում հանձնաժողովի նախագահի ձեռքում անհասկանալի պայմաններում ծրար է հայտնվել
Քաղաքականություն

Փաշինյանի իշխանությունը կեղտոտ քարոզչության մաս է դառնում

Օրերս Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի և տխրահռչակ Արծրուն Հովհաննիսյանի մասնակցությամբ տեղի ունեցած հարցազրույցը, որը բուռն քննարկումների առիթ է դարձել, մեծ և խոշոր քարոզչական արշավի ընդամենը մեկնարկն է։ Տարօրինակն այն է, որ ֆաշիզմի նարատիվների քարոզը տեղի ունեցավ հենց մայիսի 9-ին՝ Հաղթանակի օրը, Հայաստանի բանակի զինծառայողի համազգեստ կրող գնդապետի ձեռամբ։ Փաստացի, Հանրայինի հաղորդավարն ու ՊՆ նախկին խոսնակը փորձում էին եթերում արդարացնել ֆաշիզմը։

Զարմանալի չէ, որ նման կեղտոտ քարոզչությանը ներգրավել է մի անձնավորություն, որը չափազանց մոտ է Աննա Հակոբյանի և Նիկոլ Փաշինյանի հետ, անձամբ մշակում և իրականացնում է տարբեր հակապետական և հակաազգային թեզերի տարածումը, իսկ մայիսի 9-ին նման հարցազրույցի տարածումը դեմարշ էր ռուսների դեմ, քանի որ Հաղթանակի օրը զգայական ամենակարևորագույն թեման է Ռուսաստանի համար, ինչպես նաև փափուկ ուժի տարածման առանցքային գործիքներից մեկը։

Եվ այժմ Հայաստանն ինքն էլ ներգրավել է այս հակառուսական արշավում, որը հովանավորվում է Արևմուտքի, ավելի կոնկրետ Մեծ Բրիտանիայի կողմից, իսկ Հայաստանը ներկայումս գտնվում է անգլիացիների կողմից ուղղակի արտաքին կառավարման տակ, և ներկայումս Հայաստանի իշխանությունները փորձում են, հատելով կարմիր գծերը, դիսկուրս հրահրել Մեծ հայրենական պատերազմում հաղթանակի թեմայով, ռևիզիայի ենթարկել արդյունքները, հանրության մոտ էլ կասկածներ առաջացնել այդ հաղթանակին մասնակցության վերաբերյալ, իբր ֆաշիզմի հաղթանակի պարագայում Հայաստանի համար շատ ավելի լավ արդյունքներ կարող էին լինել։ Այլ կերպ ասած, Փաշինյանն իր քարոզչական բուլդոգների միջոցով Օվերտոնի պատուհան է բացում։ Փորձում են վերանայել հաղթանակը, ընդսմին կարծելով, թե նոր սերնդի համար շատ ավելի հեշտ կլինի ընդունել իրենց կեղծ նարատիվները, իսկ պատերազմին մասնակցած սերունդն էլ վաղուց այլևս չկա։

Վերախմբագրելով մեծ հայրենականի արդյունքները Հայաստանի գործող իշխանությունները, ըստ էության, ֆաշիստական պրոպագանդայի մաս են դառնում, ինչպես և ցանկանում է Արևմուտքը։

Անահիտ Ադամյան