Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Տնտեսություն

Մեծ Բրիտանիայում պարտադրելու են արևային վահանակներ տեղադրել

Բրիտանական կառավարությունը պատրաստվում է ներկայացնել ճանապարհային քարտեզ, որը նախատեսում է արևային վահանակների պարտադիր տեղադրում նորակառույցների մեծ մասի տանիքներին։ Եթե համապատասխան օրենքն ընդունվի 2025 թվականին, նոր պահանջները կսկսեն գործել 2027 թվականից։ Այս մասին հայտնում է The Times-ը։

Ըստ նախագծի՝ նոր բնակելի տների մոտ 80 %-ը պետք է իրենց տանիքի մակերեսի մինչև 40 %-ը հագեցնի արևային վահանակներով։ Եվս 19 %-ի համար պայմանները կլինեն պակաս խիստ՝ ճարտարապետական առանձնահատկությունների, դիրքի կամ ստվերի առկայության պատճառով։ Շենքերի մոտ 1 %-ը կարող է ամբողջությամբ ազատվել նոր նորմերից։ Չնայած արևային մարտկոցների տեղադրումը կարող է շինարարության արժեքը մեծացնել 4000 ֆունտով, կառավարությունը կանխատեսում է, որ տնային տնտեսությունները կարող են տարեկան խնայել մինչև 1000 ֆունտ էներգիայի ծախսերից։ Հետևաբար, ծախսերը կհաշվեն մոտ չորս տարվա ընթացքում։

Այս նախաձեռնությունը Մեծ Բրիտանիայի՝ մինչև 2030 թվականը ցածր ածխածնային արտանետումներով էներգահամակարգին անցնելու ավելի լայն ծրագրի մաս է։ Այս ռազմավարության շրջանակում նախատեսվում է արևային էներգիայի արտադրության հզորությունը մինչև տասնամյակի վերջ հասցնել 47 գիգավատի։ Բացի այդ, քննարկվում է արդեն կառուցված տներում վահանակներ տեղադրելու համար պետական վարկեր տրամադրելու հնարավորությունը, թեև նման շենքերի վերազինումը զգալիորեն ավելի թանկ է, քան տեխնոլոգիաների ինտեգրումը շինարարության ընթացքում։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք  SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]