Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ահազանգ 34/60 ընտրատեղամասից․ հանձնաժողովը հրաժարվում է արձանագրել խախտումներըՈրտե՞ղից է առաջացել 18 հազար ընտրողի տարբերությունը․ պահանջվում է պարզաբանում Ահազանգ. ՔՊ-ական Գնել Սանոսյանը տևական ժամանակ գտնվում է 19/36 ընտրական տեղամասի տարածքում և ուղղորդում է ընտրողներին34/12 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը ընտրատեղամասի ներսում և դրսում ուղղորդում է քաղաքացիներինԱհազանգ․ Սերգեյ Բագրատյանին մեղադրում են ընտրական գործընթացին միջամտելու մեջՈՒՂԻՂ. Էդմոն Մարուքյանը քվեարկում է թիվ 1/20 ընտրական տեղամասում Նարեկ Կարապետյանը մասնակցում է Սուրբ Սարգիս եկեղեցու կիրակնօրյա պատարագինՔաղաքացու կամքին միջամտելը՝ քրեորեն պատժելի արարք է. Գոհար ՄլոյանՍամվել Կարապետյանը կատարում է իր ընտրությունը. «Գնացե’ք ընտրության հանուն միասնության» Ահազանգ. 22/34 ընտրատեղամասում (Լոռի)Վարչական շրջանի ղեկավարն ուղղորդում ու վերահսկում է ընտրողներին«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի մամուլի ասուլիսը՝ այսօրԺամը 11։00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը գերազանցել է 2021 թվականի ցուցանիշը․ Գոհար Մելոյան23/06 ՔՊ վստահված անձիք՝ Նազելի Էվինյանը և Էրիկ Խլղաթյանը, մոտ են կանգնած քվեախցիկներին8/46 տեղամասում կոտրված է քվեատուփի կապարակնիքըԵրևանի Էրեբուննի վարչական շրջանի 10/12 տեղամասում քվեարկող քաղաքացին իր տան հասցեում հայտնաբերել է ԹՈՒՐՔ ընտրողի (տեսանյութ)23/53 տեղամասում քվեաթերթիկները հավաքվում են նախօրոք, այլ ոչ թե ընտրողի ներկայությամբՕձունի վարչական ղեկավարը և անտառտնտեսության պետը գյուղի բնակիչներին դիմավորում և ուղորդում են ընտրությանՇտապ․ Ահազանգ ՕշականիցՎանաձորի 23/11 տեղամասում հանձնաժողովի նախագահի ձեռքում անհասկանալի պայմաններում ծրար է հայտնվելՇտապ․ 21/29 Վարդենիկ գյուղի գյուղապետը ուղղորդում է մարդկանց
Քաղաքականություն

ՔՊ-ում խիստ զայրացած են Սասուն Միքայելյանի հայտարարությունից

Մայիսի 9-ին Եռաբլուրում լրագրողները չափազանց տհաճ հարցեր էին տալիս «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորներին, ներկայացուցիչների և այլ պաշտոնյաների։ Նման իրավիճակում հայտնվել էր նաև «Երկրապահ» կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանը, ով լրագրողների հարցին ի պատասխան հայտարարել էր, թե այսօր էլ պիտի կարողանան համախմբվել այնպես, ինչպես 90-ականներին համախմբեց Վազգեն Սարգսյանը։ Հարցին, թե արդյոք Արցախը կորցնելուց հետո այսօր էլ մեզ համար ճակատագրական պահ չէ՞, Սասուն Միքայելյանը պարզապես զայրացավ։ «Արցախն ով կորցրել է՝ իրեն հարցրու։ Ես եղել եմ դաշտային հրամանատար 90-ական թվականներից, մինչև այսօր էլ ես իմ գործն եմ անում, Արցախը ով է կորցրել, գնա իրեն ասա։ Ես էդ տականքներից զզվում եմ»։ Դիտարկմանը, թե Փաշինյանի ժամանակահատվածում կորցրինք Արցախը՝ Միքայելյանը արձագանքել է. «Հերիք ա, հերիք ա, մենք պիտի համախմբվենք, մենք պրոբլեմների մեջ ենք ազգովի։ Մի քանդեք ամեն ինչ, առանց էդ էլ քարուքանդ եղած է։ Համախմբվեք»։

Անուններ Սասուն Միքայելյանն, իհարկե չի հնչեցրել, բայց «Քաղաքացիական պայմանագրում» կարծում են, թե կուսակցության վարչության անդամը հենց իրենց ու Նիկոլ Փաշինյանին էլ նկատի ունի, համարում են, որ Միքայելյանը իր սովորության համաձայն առիթ է փնտրում նորից ճամբարափոխ լինելու կամ էլ թռնելու Նիկոլ Փաշինյանի վրայից ու խուսափելու Արցախը հանձնելու համար պատասխանատվությունից։ Միքայելյանի այս հայտարարությունները համապատասխան մեկնաբանություններով հասել են նաև Նիկոլ Փաշինյանին։

ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ, առաջիկայում նույնիսկ վարչության նիստ են անելու, որտեղ Սասուն Միքայելյանից հարցնելու են, թե ո՞ւմ էր ակնարկում և ի՞նչ էր ասում ԵԿՄ նախագահը։ Որ Միքայելյանը խնդիրներ ունի ՔՊ-ի հետ, հայտնի է շատ վաղուց, նա նույնիսկ 2021 թվականի ընտրական ցուցակում ընդգրկված չէր, և այժմ էլ, թեպետ շարունակում է օգտվել իշխանության բարիքներից, առնվազն Կոտայքի մարզի մի հատվածում իրեն բդեշխ է զգում, բայց և չի ցանկանում պատասխանատվություն վերցնել Նիկոլ Փաշինյանի արածների համար։

Մերի Ղամբարյան