Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Աշխարհ

Գազայի 2,1 մլն բնակիչներին սով է սպառնում. ՄԱԿ-ի համակարգողը դիմել է Իսրայելին

ՄԱԿ-ի հրատապ օգնության համակարգող Թոմ Ֆլետչերը քննադատել է Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում՝ ասելով, որ Իսրայելը դիտավորյալ և անամոթաբար անմարդկային պայմաններ է պարտադրում օկուպացված պաղեստինյան տարածքում գտնվող խաղաղ բնակչությանը: Այս մասին գրում է dw.com-ը:

Ֆլետչերն ասել է, որ մարդասիրական օգնության մուտքի արգելափակումը Գազայի հատված, անկլավի բոլոր 2,1 միլիոն բնակիչներին լայնածավալ սովի վտանգի տակ է դնում: «Ավելի քան տասը շաբաթ Գազա ոչինչ չի հասել՝ ո՛չ սնունդ, ո՛չ դեղորայք, ո՛չ ջուր, ո՛չ վրաններ», - ասել է ՄԱԿ-ի հրատապ օգնության համակարգողը:

Նա Իսրայելի իշխանություններին կոչ է արել «դադարեցնել սպանել և վիրավորել խաղաղ բնակիչներին», վերջ տալ «այս դաժան շրջափակմանը» և թույլ տալ հումանիտար ոլորտի աշխատողներին փրկել պաղեստինցիների կյանքեր։ Միևնույն ժամանակ, դիմելով ՀԱՄԱՍ-ին և պաղեստինյան այլ զինված խմբավորումներին, Ֆլետչերը կոչ է արել «անհապաղ և անվերապահ ազատ արձակել բոլոր պատանդներին, իսկ խաղաղ բնակիչներին ռազմական գործողությունների ժամանակ վտանգի տակ չդնել»:

Մինչդեռ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է առաջիկա օրերին Գազայի հատվածում Իսրայելի պաշտպանության բանակի սպասվող խոշոր հարձակման մասին: Նրա խոսքով՝ հարձակման նպատակը պետք է լինի պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման նկատմամբ լիակատար հաղթանակը և իսլամիստ զինյալների ձեռքում մնացած վերջին պատանդների ազատումը։

Ավելի վաղ վիրավոր պահեստայինների հետ հանդիպման ժամանակ Նեթանյահուն խոստացել էր, որ Իսրայելն առաջիկա օրերին «ամբողջ ուժով» հարձակում կսկսի Գազայի հատվածում, որպեսզի «ավարտի ռազմական արշավը»։ Նա ասել է, որ Իսրայելը չի ​​համաձայնի դադարեցնել պատերազմը, նույնիսկ եթե ՀԱՄԱՍ-ը առաջարկի ազատ արձակել ավելի շատ պատանդների:

«Ժամանակավոր զինադադար հնարավոր է, բայց մարտերի երկարաժամկետ ավարտ՝ ոչ»,- Իսրայելի վարչապետի խոսքերն է մեջբերում dpa լրատվական գործակալությունը։