ԱՄՆ-ն խորքային պրոցեսներ է սկսել Հարավային Կովկասում
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի՝ Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը նախօրեին հարցազրույց է տվել ամերիկյան պահպանողական լրատվամիջոցներից մեկին և չափազանց ուշագրավ հայտարարություններ արել։ Հույս է հայտնել, որ առաջիկայում մի շարք արաբական երկրներ ևս կմիանան Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված «Աբրահամյան համաձայնագրերին»։ «Իմ կանխատեսումն այն է, որ համեմատաբար մոտ ապագայում «Աբրահամյան համաձայնագրերին» կարող են միանալ Լիբանանը, նույնիսկ՝ Սիրիան»,- նշել է Ուիթքիֆը և հավելել, թե կարող են այդ համաձայնագրերին միանալ նաև Հայաստանն ու Ադրբեջանը։
«Ադրբեջանի և Հայաստանի պարագայում մենք շատ մոտ ենք այդ երկրների միջև առկա հակամարտության վերջնական կարգավորմանը»,- սենսացիոն հայտարարություն է արել Սթիվ Ուիթքոֆը։
Հայաստանի արտգործնախարարությունն ավելի ուշ լրատվամիջոցներին հայտնել է, որ չի բացառում տարածաշրջանում խաղաղության նախաձեռնություններին միանալու հնարավորությունը, ընդգծելով, որ ԱՄՆ-ի հետ երկխոսության շրջանակում քննարկվում է խաղաղությանը նպաստող տարբեր ձևաչափեր։ «Քննարկվում են տարբեր թեմաներ, ինչպես ձևավորված ռազմավարական գործող գործընկերությունը, այնպես էլ տարածաշրջանում խաղաղության հաստատմանը նպաստող նախաձեռնությունները, իհարկե, կարող են նոր հնարավորություններ տալ»,- ասել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
Այն, որ Թրամփի վարչակազմը շահագրգռված է նաև մեր տարածաշրջան ներթափանցելով, մինչ օրս հայտնի չէր, և այժմ Ուիթքոֆի, ինչպես նաև Հայաստանի ԱԳՆ-ի արձագանքից հետո կարելի է եզրակացնել, որ ամերիկյան կողմն ինչ-որ գաղտնի գործողություններ է իրականացնում Հայաստանի ուղղությամբ, իսկ «Աբրահամյան համաձայնագրերը» վաղուց արդեն միայն Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման փաստաթուղթ չէ, այլ Մերձավոր Արևելքում և ընդհանրապես մեր տարածաշրջանում ԱՄՆ ազդեցության ավելացման գործիք և Ադրբեջանին ու Հայաստանին այդ համաձայնագրերում ներառելը ու խաղաղություն պարտադրելը, այն էլ ամերիկյան շահերի համադրմամբ, վկայում է, որ խորքային պրոցեսներ են գնում, որոնց վերաբերյալ առանձնապես տեղեկատվություն չի հաղորդվում։
Սոնա Համբարձումյան




















Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից