Կատարի վարչապետը մեկնաբանել է Թրամփին 400 մլն դոլար արժողությամբ շքեղ ինքնաթիռ «նվիրելու» շուրջ աղմուկը
Կատարը չի պատրաստվում Boeing 747-8 ինքնաթիռ նվիրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, սակայն քննարկում է ինքնաթիռի փոխանցումը պաշտոնական միջկառավարական մակարդակով, CNN-ին տված հարցազրույցում ասել է Կատարի վարչապետ Մուհամեդ բեն Աբդուլռահման բեն Ջասիմ ալ Թանին։
«Սա շատ պարզ միջկառավարական համաձայնագիր է: Կատարի պաշտպանության նախարարությունը և ԱՄՆ պաշտպանության նախարարությունը քննարկում են մեր 747-8 ինքնաթիռներից մեկը որպես Air Force One օգտագործելու նպատակով փոխանցման հնարավորությունը: Այս հարցը իրավական փորձաքննության փուլում է»,- նշել է Ալ Թանին:
Միևնույն ժամանակ Ալ Թանին նշել է, որ ինքնաթիռի փոխանցման առաջարկը հետ կվերցվի, եթե «այն անօրինական համարվի»։
ABC News-ը մայիսի 12-ին, վկայակոչելով աղբյուրներ, հայտնել է, որ ինքնաթիռը Թրամփին է հանձնել Կատարի էմիրի ընտանիքը։ Մայիսի սկզբին The Wall Street Journal-ը հայտնել էր, որ Թրամփը դիտարկում է նախագահական ինքնաթիռների այլընտրանքային տարբերակներ, քանի դեռ Boeing-ը հետաձգում է նախագահական ինքնաթիռի մատակարարումը։
Կատարի կողմից ինքնաթիռի ԱՄՆ-ին հնարավոր փոխանցումը քննադատվել է ինչպես դեմոկրատների, այնպես էլ հանրապետականների կողմից, նշում է CNN-ը։
Մայիսի 11-ին Թրամփը այդ քայլը որակել էր որպես «անվճար նվեր» ԱՄՆ պաշտպանության նախարարությանը, իսկ մայիսի 13-ի մեկ այլ գրառման մեջ նա ասել էր, որ յուրաքանչյուրը, ով չի ընդունում Boeing 747-ը, «հիմար» կլինի: Նա մի քանի անգամ անդրադարձել է այս հարցին՝ նշելով, որ «հիմար մարդ» կլինի, եթե հրաժարվի նման նվերից։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից