Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՈՒՂԻՂ. Էդմոն Մարուքյանը քվեարկում է թիվ 1/20 ընտրական տեղամասում Նարեկ Կարապետյանը մասնակցում է Սուրբ Սարգիս եկեղեցու կիրակնօրյա պատարագինՔաղաքացու կամքին միջամտելը՝ քրեորեն պատժելի արարք է. Գոհար ՄլոյանՍամվել Կարապետյանը կատարում է իր ընտրությունը. «Գնացե’ք ընտրության հանուն միասնության» Ահազանգ. 22/34 ընտրատեղամասում (Լոռի)Վարչական շրջանի ղեկավարն ուղղորդում ու վերահսկում է ընտրողներին«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի մամուլի ասուլիսը՝ այսօրԺամը 11։00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը գերազանցել է 2021 թվականի ցուցանիշը․ Գոհար Մելոյան23/06 ՔՊ վստահված անձիք՝ Նազելի Էվինյանը և Էրիկ Խլղաթյանը, մոտ են կանգնած քվեախցիկներին8/46 տեղամասում կոտրված է քվեատուփի կապարակնիքըԵրևանի Էրեբուննի վարչական շրջանի 10/12 տեղամասում քվեարկող քաղաքացին իր տան հասցեում հայտնաբերել է ԹՈՒՐՔ ընտրողի (տեսանյութ)23/53 տեղամասում քվեաթերթիկները հավաքվում են նախօրոք, այլ ոչ թե ընտրողի ներկայությամբՕձունի վարչական ղեկավարը և անտառտնտեսության պետը գյուղի բնակիչներին դիմավորում և ուղորդում են ընտրությանՇտապ․ Ահազանգ ՕշականիցՎանաձորի 23/11 տեղամասում հանձնաժողովի նախագահի ձեռքում անհասկանալի պայմաններում ծրար է հայտնվելՇտապ․ 21/29 Վարդենիկ գյուղի գյուղապետը ուղղորդում է մարդկանցՀամատարած խախտումներ Աջափնյակ վարչական շրջանի 6/46 ընտատեղամասումՄիջադեպ` Արաբկիրի 4/43 ընտրական տեղամասի մոտ․ ՔՊ-ի վստահված անձը ոստիկանին հակադարձել է, քաղաքացուն՝ վիրավորելՀայաստանը ունի ընդամենը մեկ առաջնային խնդիր․ Մհեր Ավետիսյան ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի քվեարկությունը` ուղիղ
Քաղաքականություն

Փաշինյանի իշխանությունը սրում է հայ վրացական հարաբերությունները

Օրեր առաջ կոնյակ արտադրող և բեռնափոխադրող ընկերությունների ներկայացուցիչները բողոքի ակցիա էին իրականացրել Վրաստանի դեսպանատան դիմաց, բարձրացնելով այդ երկրի տարածքով կոնյակի արտահանման խնդիրները, նշելով, թե ինչու են Հայաստանից Ռուսաստան արտահանվող ալկոհոլային խմիչքները վրացական տարածքով անցնելիս ենթարկվում մանրամասն ստուգումների, եթե չեն սպառվելու վրացական շուկայում։ Ըստ ցուցարարների, կոնյակով բեռնված մեքենաները կանգնեցնում են Վրաստանի Գեզի մաքսային տերմինալում, որը սովորաբար նախատեսված է բարձր վտանգավորության բեռների ստուգման համար։

Մինչ այս պահը վրացական կողմը որևէ պաշտոնական պարզաբանում չի ներկայացրել այս խնդրի կապակցությամբ։ Ըստ տարածված տեղեկությունների, վրացի մաքսավորները պոկում են բեռնատարների կնիքները, նմուշ են վերցնում և ուղարկում անալիզի, թեպետ նման գործողությունն իսկապես ապօրինի է, քանի որ բեռնատարները պարզապես տարանցում են իրականացնում Հայաստանից դեպի Ռուսաստան՝ բոլոր մաքսային ընթացակարգերը պահպանելով։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե խնդիրը դեռ լուծված չէ, իսկ պատճառները հայկական կողմի համար անհասկանալի են։ «Փորձում ենք բոլոր մակարդակներում խնդրին լուծում գտնել», ասել է Պապոյանը, նշելով, որ ինքն անձամբ մեկնելու է Վրաստան՝ տեղում հարցերը լուծելու և հասկանալու համար։ Այս գործողությունը պետք է արված լիներ ի սկզբանե։ Արտահանողների խնդիրները պետք է լուծվեին պետական մակարդակով, այլ ոչ թե հասնեին բուն Վրաստանի դեսպանատան առջև բողոքի ակցիաների։

Ակնհայտ է, որ հայ գործարարները բողոքի ակցիաներ իրականացրել են ոչ ինքնագլուխ, Վրաստանի իշխանությունների դեմ բողոքի ակցիա են արել, Երևանում էլ ճանապարհ փակել դեսպանատան դիմաց։ Զարմանալիորեն նույն այդ կոնյակագործներն ու բեռնափոխադրողները Հայաստանի իշխանություններից ոչինչ չեն պահանջում, նրանց դեմ բողոքի ակցիաներ չեն անում, կառավարության դիմաց ճանապարհ չեն փակում։

Ըստ ամենայնի, հենց Հայաստանի գործող իշխանությունների «նավոդկով» էլ բողոքի ակցիաները տեղափոխում են Վրաստանի դեսպանատան դիմաց։ Բնական է, որ պաշտոնական Թբիլիսին հասկանում է, թե որտեղից են փչում իրական քամիները, և իշխանությունների նման վարքը լուրջ հետևանքներ կարող է ունենալ հայ-վրացական հարաբերությունների համար։ Փաշինյանի իշխանությունը, իհարկե, կարող էր կապվել վրացական իշխանությունների հետ, հասկանալ խնդրի էությունը, փորձել լուծումներ գտնել առանց նման դրսևորումների։

Գայանե Վասիլյան