Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նարեկ Կարապետյանը մասնակցում է Սուրբ Սարգիս եկեղեցու կիրակնօրյա պատարագինՔաղաքացու կամքին միջամտելը՝ քրեորեն պատժելի արարք է. Գոհար ՄլոյանՍամվել Կարապետյանը կատարում է իր ընտրությունը. «Գնացե’ք ընտրության հանուն միասնության» Ահազանգ. 22/34 ընտրատեղամասում (Լոռի)Վարչական շրջանի ղեկավարն ուղղորդում ու վերահսկում է ընտրողներին«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի մամուլի ասուլիսը՝ այսօրԺամը 11։00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը գերազանցել է 2021 թվականի ցուցանիշը․ Գոհար Մելոյան23/06 ՔՊ վստահված անձիք՝ Նազելի Էվինյանը և Էրիկ Խլղաթյանը, մոտ են կանգնած քվեախցիկներին8/46 տեղամասում կոտրված է քվեատուփի կապարակնիքըԵրևանի Էրեբուննի վարչական շրջանի 10/12 տեղամասում քվեարկող քաղաքացին իր տան հասցեում հայտնաբերել է ԹՈՒՐՔ ընտրողի (տեսանյութ)23/53 տեղամասում քվեաթերթիկները հավաքվում են նախօրոք, այլ ոչ թե ընտրողի ներկայությամբՕձունի վարչական ղեկավարը և անտառտնտեսության պետը գյուղի բնակիչներին դիմավորում և ուղորդում են ընտրությանՇտապ․ Ահազանգ ՕշականիցՎանաձորի 23/11 տեղամասում հանձնաժողովի նախագահի ձեռքում անհասկանալի պայմաններում ծրար է հայտնվելՇտապ․ 21/29 Վարդենիկ գյուղի գյուղապետը ուղղորդում է մարդկանցՀամատարած խախտումներ Աջափնյակ վարչական շրջանի 6/46 ընտատեղամասումՄիջադեպ` Արաբկիրի 4/43 ընտրական տեղամասի մոտ․ ՔՊ-ի վստահված անձը ոստիկանին հակադարձել է, քաղաքացուն՝ վիրավորելՀայաստանը ունի ընդամենը մեկ առաջնային խնդիր․ Մհեր Ավետիսյան ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի քվեարկությունը` ուղիղ ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է
Քաղաքականություն

Ինչո՞ւ է հրաժարական տվել Վաղարշապատի քաղաքապետը

Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը երեկ հայտնել է հրաժարական տալու իր մտադրության մասին։ Գասպարյանը հրաժարականը բացատրել է անձնական խնդիրներով, մասնավորապես, պնդել, թե ուզում է ավելի շատ ժամանակ տրամադրել ընտանիքին ու երեխային։ «Դժվար որոշում եմ կայացրել կյանքիս այս փուլում ինձ նվիրել ընտանեկան հանգիստ կյանքին, երեխայիս դաստիարակությանը, ընտանիքիս ընդլայնմանը, հետևաբար առաջիկայում վայր եմ դնելու մանդատս որպես Վաղարշապատ համայնքի ավագանու անդամ ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը»,- նշել էր նա։

Գասպարյանի անունը վերջին շրջանում հայտնվել էր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում էջմիածնի բենզալցակայաններից մեկում տեղի ունեցած սպանության և կոռուպցիոն մի քանի գործարքների հետ։ Մամուլն էլ գրել էր, որ «Քաղաքացիական պայմանագրի»՝ այս ամսվա սկզբին կայացած վարչության նիստում նաև Դիանա Գասպարյանի պաշտոնավարման հարցն է քննարկվել։

Ընտանիքին նվիրվելու պատճառաբանությունն անգամ ՔՊ-ականների մոտ է քմծիծաղ առաջացնում։ ԱԺ խմբակցության քարտուղարն այսօր ակնարկել է, որ Վաղարշապատի համայնքապետը հրաժարական է տվել ոչ թե ընտանիքին նվիրվելու, այլ կոռուպցիոն գործի պատճառով։ «Գլոբալ կոնտեքստում` անկախ մարդու անուն–ազգանունից, քաղաքական պատկանելիությունից, եթե որևէ մեկը ներգրավված կլինի որևէ կոռուպցիոն, հովանավորչական գործարքի մեջ, պատժվելու է օրենքի ողջ խստությամբ, եթե հատկապես լինի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թիմից»,– ասել էր Արթուր Հովհաննիսյանը։

Մեր տեղեկություններով, խնդիրը ոչ այնքան կոռուպցիոն գործարքներն են, որքան այն, որ Դիանա Գասպարյանը առաջիկա ընտրություններին չունի բավարար լծակներ իշխող ուժի համար քվեներ ապահովելու, ուստի ՔՊ-ն մի ձեռքով երկու ձմերուկ է ուզում բռնել՝ Վաղարշապատում ավելի հարմար և հավատարիմ մեկին նշանակել, հանրության էլ համոզել, թե պայքարում են կոռուպցիայի դեմ։

Էլիզա Գրիգորյան