Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Մշակույթ

«Թանգարանների գիշեր» միջոցառման այս տարվա խորագիրն է «Թանգարանների ապագան արագ փոփոխվող համայնքներում»

«Թանգարանների գիշեր» միջոցառման այս տարվա խորագիրն է «Թանգարանների ապագան արագ փոփոխվող համայնքներում»։
Այս տարի «Թանգարանների գիշեր»-ը և Թանգարանների միջազգային օրը՝ մայիսի 17-ին և 18-ին է, թանգարանների մուտքն անվճար է:

Միջոցառումներին տարբեր ծրագրերով միացել են հայաստանյան բոլոր թանգարանները՝ հիմնական ցուցադրություններով և հատուկ ծրագրերով։ 

Հայաստանի պատմության թանգարանում կկայանա մշտական ցուցադրության վերաբացում՝ «Պետականության վերականգնման ուղիներով (15-18-րդ դդ․)» խորագրով, ինչպես նաև բարբառներով շրջայց-էքսկուրսիա՝ «Մեր պատմությունը` մեր բարբառներով»։

Հայաստանի ազգային պատկերասրահում կանցկացվեն երկու կրթական ծրագրեր՝«Բացահայտելով թանգարանը» և «Ժանրերը կերպարվեստում» խորագրով։

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում կներկայացվի երկու ժամանակավոր ցուցադրություն «Վահան Տերյանը՝ ուսանող» և «Պատում՝ մեկ իրի․ Կոմիտաս վարդապետի սրինգը» խորագրով։

Մատենադարան. Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը կներկայացնի դասախոսություն՝ Մատենադարանի ձեռագրերի վերականգնման գաղտնիքները» (բանախոսներ` Մատենադարանի ավագ վերականգնողներ Արթուր Պետրոսյան և Արտավազդ Այվազյան)։

Ցուցադրություններ կլինեն երևանյան բոլոր թանգարաններում, տարատեսակ միջոցառումներ կանցկացվեն նաև մարզային թանգարաններում։