Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նարեկ Կարապետյանը մասնակցում է Սուրբ Սարգիս եկեղեցու կիրակնօրյա պատարագինՔաղաքացու կամքին միջամտելը՝ քրեորեն պատժելի արարք է. Գոհար ՄլոյանՍամվել Կարապետյանը կատարում է իր ընտրությունը. «Գնացե’ք ընտրության հանուն միասնության» Ահազանգ. 22/34 ընտրատեղամասում (Լոռի)Վարչական շրջանի ղեկավարն ուղղորդում ու վերահսկում է ընտրողներին«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի մամուլի ասուլիսը՝ այսօրԺամը 11։00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը գերազանցել է 2021 թվականի ցուցանիշը․ Գոհար Մելոյան23/06 ՔՊ վստահված անձիք՝ Նազելի Էվինյանը և Էրիկ Խլղաթյանը, մոտ են կանգնած քվեախցիկներին8/46 տեղամասում կոտրված է քվեատուփի կապարակնիքըԵրևանի Էրեբուննի վարչական շրջանի 10/12 տեղամասում քվեարկող քաղաքացին իր տան հասցեում հայտնաբերել է ԹՈՒՐՔ ընտրողի (տեսանյութ)23/53 տեղամասում քվեաթերթիկները հավաքվում են նախօրոք, այլ ոչ թե ընտրողի ներկայությամբՕձունի վարչական ղեկավարը և անտառտնտեսության պետը գյուղի բնակիչներին դիմավորում և ուղորդում են ընտրությանՇտապ․ Ահազանգ ՕշականիցՎանաձորի 23/11 տեղամասում հանձնաժողովի նախագահի ձեռքում անհասկանալի պայմաններում ծրար է հայտնվելՇտապ․ 21/29 Վարդենիկ գյուղի գյուղապետը ուղղորդում է մարդկանցՀամատարած խախտումներ Աջափնյակ վարչական շրջանի 6/46 ընտատեղամասումՄիջադեպ` Արաբկիրի 4/43 ընտրական տեղամասի մոտ․ ՔՊ-ի վստահված անձը ոստիկանին հակադարձել է, քաղաքացուն՝ վիրավորելՀայաստանը ունի ընդամենը մեկ առաջնային խնդիր․ Մհեր Ավետիսյան ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի քվեարկությունը` ուղիղ ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է
Քաղաքականություն

Ադրբեջանը նոր պահանջ է առաջ քաշում Հայաստանին

Մինչ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը Տիրանայում փորձում էր ապարդյուն կերպով արժանանալ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների ջերմ վերաբերմունքին, պաշտոնական Բաքուն կրկին նոր պահանջ է առաջ քաշում։ Հիշեցնենք, Տիրանայում Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակում Փաշինյանը պատասխանել էր Ադրբեջանի հանրային հեռուստատեսության թղթակից ներկայացած լրագրողի հարցերին, ներկայացնելով պաշտոնական Երևանի հայտնի դիրքորոշումները ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման Հայաստանի Սահմանադրության փոփոխության հնարավորության և Ադրբեջանի հետ համաձայնեցված խաղաղության պայմանագրի շուրջ։

Փաշինյանը հայտարարել էր, որ ԵԱՀԿ դիմումը Մինսկի խմբի լուծարման հարցով պետք է խաղաղության պայմանագրի ստորագրման հետ միաժամանակ կնքվի։ Հայաստանի Սահմանադրությունում չկան տարածքային պահանջներ որևէ հարևանի նկատմամբ և խաղաղության պայմանագրի երկրի հիմնական օրենքին համապատասխանության հարցը կարող է որոշել միայն տվյալ երկրի Սահմանադրական դատարանը պայմանագրի ստորագրումից հետո։

Բաքուն վերստին պնդում է, որ Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը, ավելին, Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետը կրկին փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանը։ «Նույնիսկ զինանշանը, որ հիշատակվում է Հայաստանի Սահմանադրության 21-րդ հոդվածում, արտացոլում է հարևանների նկատմամբ Հայաստանի տարածքային պահանջները»,- ասել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Փաստացի պայմանագրի համաձայնեցումից հետո առաջ քաշած երկու նոր պայմաններին Ադրբեջանն ավելացնում է 3-րդ-ը՝ Հայաստանի զինանշանի փոփոխումը կամ էլ Արարատ լեռը դրա վրայից հանելը։ Այս պահանջը, հիշեցնենք, Թուրքիայինն է և Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցչի շուրթերով այն բարձրաձայնելը վկայում է, որ Թուրքիան ու Ադրբեջանը գործում են մեկ գծի մեջ, և Հայաստանի նկատմամբ պահանջներն էլ համապատասխանաբար ձևավորում են համատեղ։

Ադրբեջանը գնալով ավելի է լկտիանում և նորանոր պահանջներ է ներկայացնում Հայաստանին, իսկ գործող իշխանությունները ոչ միայն չեն պատասխանում, այլև սողում են թշնամու առջև։

Լիլիթ Աբովյան