Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նարեկ Կարապետյանը մասնակցում է Սուրբ Սարգիս եկեղեցու կիրակնօրյա պատարագինՔաղաքացու կամքին միջամտելը՝ քրեորեն պատժելի արարք է. Գոհար ՄլոյանՍամվել Կարապետյանը կատարում է իր ընտրությունը. «Գնացե’ք ընտրության հանուն միասնության» Ահազանգ. 22/34 ընտրատեղամասում (Լոռի)Վարչական շրջանի ղեկավարն ուղղորդում ու վերահսկում է ընտրողներին«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի մամուլի ասուլիսը՝ այսօրԺամը 11։00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը գերազանցել է 2021 թվականի ցուցանիշը․ Գոհար Մելոյան23/06 ՔՊ վստահված անձիք՝ Նազելի Էվինյանը և Էրիկ Խլղաթյանը, մոտ են կանգնած քվեախցիկներին8/46 տեղամասում կոտրված է քվեատուփի կապարակնիքըԵրևանի Էրեբուննի վարչական շրջանի 10/12 տեղամասում քվեարկող քաղաքացին իր տան հասցեում հայտնաբերել է ԹՈՒՐՔ ընտրողի (տեսանյութ)23/53 տեղամասում քվեաթերթիկները հավաքվում են նախօրոք, այլ ոչ թե ընտրողի ներկայությամբՕձունի վարչական ղեկավարը և անտառտնտեսության պետը գյուղի բնակիչներին դիմավորում և ուղորդում են ընտրությանՇտապ․ Ահազանգ ՕշականիցՎանաձորի 23/11 տեղամասում հանձնաժողովի նախագահի ձեռքում անհասկանալի պայմաններում ծրար է հայտնվելՇտապ․ 21/29 Վարդենիկ գյուղի գյուղապետը ուղղորդում է մարդկանցՀամատարած խախտումներ Աջափնյակ վարչական շրջանի 6/46 ընտատեղամասումՄիջադեպ` Արաբկիրի 4/43 ընտրական տեղամասի մոտ․ ՔՊ-ի վստահված անձը ոստիկանին հակադարձել է, քաղաքացուն՝ վիրավորելՀայաստանը ունի ընդամենը մեկ առաջնային խնդիր․ Մհեր Ավետիսյան ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի քվեարկությունը` ուղիղ ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է
Քաղաքականություն

Այսրոպեական հաճույքի համար Փաշինյանը վարկանիշի լուրջ կորուստ է գրանցելու

Հայաստանում վերջին տարիներին սոցիոլոգիական հարցումներ իրականացնում են բազմաթիվ կազմակերպություններ և կառույցներ, բացի «Գելափի» տեղական գրասենյակից, հարցումներ անում են նաև ամերիկյան տարբեր կազմակերպություններ, ինչպես նաև Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը, որի տվյալները դրվում են վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի սեղանին։ Գործող իշխանությունը միշտ է ցանկացել հասկանալ, թե ինչ վարկանիշ ունի հանրության շրջանում։ Շատ դեպքերում այդ հարցումների տվյալները, նույնիսկ եթե գաղտնի են, հայտնվում են հանրության դատին՝ տեղեկատվական արտահոսքերի միջոցով։

Ըստ բոլոր այդ հարցումների, Փաշինյանն ամենացածր վարկանիշն ունի հիմնականում 18-ից 35-տարեկան սեգմենտում, որտեղ գրեթե նրան ընդունողներ չկան։ Որոշակի աջակիցներ գործող իշխանությունն ունի 60 տարեկան և բարձր հատվածում։ Ընդ որում, Փաշինյանի բախտից հենց այդ տարեց խումբն է, որ առավելապես ակտիվ է լինում ընտրություններին և դրա համար կարևոր է, այսպես կոչված, խորհրդային դաստիարակությունը, երբ մարդիկ սիրուն հագնվում և գնում էին ընտրությունների, կարծես տոնի մասնակցելիս լինեն։ Բայց այս հանգամանքն արդեն կարող է Փաշինյանի համար չափազանց վատ խաղ խաղալ՝ հաշվի առնելով օրերս Հանրային հեռուստաընկերության տեղի ունեցած աղմկահարույց և խայտառակ հարցազրույցը, երբ կասկածի տակ դրվեց Հայրենական մեծ պատերազմում Հայաստանի մասնակցությունը՝ ընդհուպ արդարացնելով հիտլերյան Գերմանիայի քայլերը։

Հիմա արտաքին պատվերով և անգլիացիների հանձնարարությամբ ֆաշիզմի արդարացման գործընթաց սկսելով՝ Նիկոլ Փաշինյանը լուրջ հարված է հասցնում այդ սերնդին, իսկ տարեցները հայտնի է, որ չափազանց զգայուն վերաբերմունք ունեն խորհրդային անցյալի նկատմամբ, հաշվի առնելով, որ իրենց պապերն ու հայերն են մասնակցել մեծ հայրենականին, հաղթանակ տարել, զոհվել։ Եվ այժմ գնալով ֆաշիզմի արդարացման ու Հաղթանակի ուրացման ճանապարհով՝ Փաշինյանը կարող է բավականին լուրջ հարված ստանալ 60 պլյուս ընտրազանգվածի կողմից։ Միգուցե այսրոպեական օգուտ ստանալով նման հարցազրույցներով, Փաշինյանն ավելի ու ավելի է կորցնելու և մեկ տարվա ընթացքում վարկանիշի նվազում է արձանագրելու, առանց այն էլ գրեթե բոլոր վերջին հարցումները վկայում են, որ Փաշինյանը լավագույն դեպքում 10-11 տոկոսի վարկանիշ ունի։

Հասմիկ Միրզոյան