Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նարեկ Կարապետյանը մասնակցում է Սուրբ Սարգիս եկեղեցու կիրակնօրյա պատարագինՔաղաքացու կամքին միջամտելը՝ քրեորեն պատժելի արարք է. Գոհար ՄլոյանՍամվել Կարապետյանը կատարում է իր ընտրությունը. «Գնացե’ք ընտրության հանուն միասնության» Ահազանգ. 22/34 ընտրատեղամասում (Լոռի)Վարչական շրջանի ղեկավարն ուղղորդում ու վերահսկում է ընտրողներին«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի մամուլի ասուլիսը՝ այսօրԺամը 11։00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը գերազանցել է 2021 թվականի ցուցանիշը․ Գոհար Մելոյան23/06 ՔՊ վստահված անձիք՝ Նազելի Էվինյանը և Էրիկ Խլղաթյանը, մոտ են կանգնած քվեախցիկներին8/46 տեղամասում կոտրված է քվեատուփի կապարակնիքըԵրևանի Էրեբուննի վարչական շրջանի 10/12 տեղամասում քվեարկող քաղաքացին իր տան հասցեում հայտնաբերել է ԹՈՒՐՔ ընտրողի (տեսանյութ)23/53 տեղամասում քվեաթերթիկները հավաքվում են նախօրոք, այլ ոչ թե ընտրողի ներկայությամբՕձունի վարչական ղեկավարը և անտառտնտեսության պետը գյուղի բնակիչներին դիմավորում և ուղորդում են ընտրությանՇտապ․ Ահազանգ ՕշականիցՎանաձորի 23/11 տեղամասում հանձնաժողովի նախագահի ձեռքում անհասկանալի պայմաններում ծրար է հայտնվելՇտապ․ 21/29 Վարդենիկ գյուղի գյուղապետը ուղղորդում է մարդկանցՀամատարած խախտումներ Աջափնյակ վարչական շրջանի 6/46 ընտատեղամասումՄիջադեպ` Արաբկիրի 4/43 ընտրական տեղամասի մոտ․ ՔՊ-ի վստահված անձը ոստիկանին հակադարձել է, քաղաքացուն՝ վիրավորելՀայաստանը ունի ընդամենը մեկ առաջնային խնդիր․ Մհեր Ավետիսյան ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի քվեարկությունը` ուղիղ ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է
Քաղաքականություն

Տևական ժամանակ «տալու-առնելու» լիուբոլ առիթ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբ տեղեկություն տարածվեց, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել 4 լրատվամիջոցի, ու այն հրապարակվելու է երկուշաբթի, փաշինյանական իշխանության ներկայացուցիչները, առավել ևս՝ նրանց սատելիտները նույնիսկ չսպասեցին այդ հարցազրույցի հրապարակմանը: Այսինքն, առանց նույնիսկ լսելու, թե ինչ է ասվել, հարցազրույցի ընթացքում ինչ հարցեր են հնչել, ամենից կարևորը՝ ինչ պատասխաններ են տրվել, իշխանության ներկայացուցիչներն սկսեցին «արձագանքել»:

Սա արդեն դառնում է «օրինաչափություն»: Այսինքն, հենց միայն Քոչարյանի անունն ինքնին որոշակի նյարդային նոպաների պատճառ է դառնում: Մյուս կողմից՝ էլի օրինաչափություն է դառնում այն, որ բավական է երկրորդ նախագահը ասուլիս կամ հարցազրույց տա, դա մի քանի օրվա քննարկման հիմնական թեման և օրակարգն է դառնում: Ընդ որում, ոչ միայն քաղաքական դաշտում, այլև ընդհանրապես: Դրա մասին են վկայում նաև այն տվյալները, որ Ռոբերտ Քոչարյանի նախորդ ասուլիսի համախառն դիտումները՝ տարբեր կայքերում և տեսանյութային հարթակներում, ունեցել են ավելի քան 2,5 միլիոն դիտում:

Ինչ վերաբերում է կոնկրետ նախօրեի հարցազրույցին, ապա սպասելի է, որ «յոթամսական» արձագանքներով ամեն ինչ չի ավարտվի, և էլի մի քանի օր կլինի «վերցվող-դրվող» հիմնական թեման: Լիուբոլ առիթ կա՝ ի դեմս հարցազրույցի:

Իսկ ի՞նչ էր ասում երկրորդ նախագահը: Ռոբերտ Քոչարյանն անդրադարձավ ինչպես արտաքին-քաղաքական, այնպես էլ ներքաղաքական գրեթե բոլոր առանցքային թեմաներին:

Նախ՝ ներքաղաքականը. ընտրություններին, լինեն արտահերթ, թե հերթական, Ռոբերտ Քոչարյանն ու իր գլխավորած քաղաքական թիմը մասնակցելու են: Մասնակցելու են առանց լայն միավորման, բայց արդեն ընտրություններից հետո հնարավոր է մեկ ճակատով հանդես գալը՝ երկրի հետագա ընթացքը փաշինյանական իշխանությունից ձերբազատելու համար:

Կոռուպցիոն երևույթների հետ կապված՝ բավականին հստակ բնորոշումներ հնչեցին Փաշինյանի ու նրա գլխավորած իշխանության հասցեին, կոնկրետ փաստերով: Հիմնականը. պարզ դարձավ, որ հնարավոր իշխանափոխությունից հետո հետևողականորեն ուսումնասիրվելու են Փաշինյանի իշխանության «կոռուպցիոն ռիսկերն» ու դրանց հետևանքները:

Առանցքային հարցերից մեկը հնարավոր իշխանափոխությունից հետո, անկախ այն բանից, թե ով կամ ինչ ուժ կգա իշխանության, լինելու են պետական ինստիտուտների, առաջին հերթին՝ բանակի վերականգնման ու արդիականացման խնդիրները: Հիմնականն այստեղ այն ակնարկն է, որ ցանկացած ուժ, որը հավակնում է իշխանության, պետք է կարողանա նաև հանրությանը ընկալելի քայլեր ներկայացնել:

Արտաքին-քաղաքական հարցախմբի հետ կապված շեշտադրումները ևս միանգամայն կանխատեսելի էին. երկրի սուբյեկտայնության վերականգնում, անվտանգության աստիճանի բարձրացում, պրագմատիկ մոտեցմամբ՝ հնարավոր ու իրական դաշնակիցների հետ հարաբերությունների կարգավորում, ներկայիս «շպագատային» վիճակների բացառում:

Ինքնին հասկանալի է, որ ընթացիկ ներքաղաքական զարգացումները լիովին թևակոխել են նախա-նախընտրական միջավայր: Այդ համատեքստում, անկախ այն բանից, թե ինչ ասաց կամ ինչ դիրքորոշումներ ներկայացրեց Ռոբերտ Քոչարյանը, նա կարելի է ասել՝ հրապարակայնորեն նախանշեց որոշակի ծրագրային մոտեցումներ: Դա հուշում է, որ մյուս քաղաքական ուժերը, գործիչները, որոնք, անկասկած, ևս իշխանության կամ իշխանափոխության հայտ են ներկայացնելու, պետք է ձգտեն ներկայանալ ոչ թե մերկ պոպուլիզմով (դրանով Նիկոլին չես հաղթի), այլ հնարավորինս պրագմատիկ մոտեցումներով:

Դա, իր հերթին, կարծում ենք՝ կնպաստի, որ հայրենի քաղաքական դաշտի ակտորները առաջնորդվեն իրատեսությամբ, ելնեն առկա իրականությունից ու հնարավորություններից, այդ թվում՝ յուրաքանչյուրն իր իրական ռեսուրսային հնարավորություններից: Մյուս կողմից՝ դա հնարավորություն կտա բոլորին՝ պատրաստ լինել ցանկացած անակնկալ զարգացման, ու իշխանություններին չի հաջողվի անակնկալի բերել ընդդիմադիր դաշտը՝ թեկուզ արտահերթ ընտրությունների միջոցով:

Հանրագումարում, կարծում ենք, «քաղաքական օրակարգի» ձևավորման ստրատեգիական նախաձեռնությունը, որ մեծամասամբ այլևս իշխանության ձեռքերում չէ, վերջնականորեն կանցնի իրապես ոչ իշխանական շրջանակներին: Եվ սա ամենից կարևոր պահն է՝ քաղաքական առումով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում