Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նարեկ Կարապետյանը մասնակցում է Սուրբ Սարգիս եկեղեցու կիրակնօրյա պատարագինՔաղաքացու կամքին միջամտելը՝ քրեորեն պատժելի արարք է. Գոհար ՄլոյանՍամվել Կարապետյանը կատարում է իր ընտրությունը. «Գնացե’ք ընտրության հանուն միասնության» Ահազանգ. 22/34 ընտրատեղամասում (Լոռի)Վարչական շրջանի ղեկավարն ուղղորդում ու վերահսկում է ընտրողներին«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի մամուլի ասուլիսը՝ այսօրԺամը 11։00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը գերազանցել է 2021 թվականի ցուցանիշը․ Գոհար Մելոյան23/06 ՔՊ վստահված անձիք՝ Նազելի Էվինյանը և Էրիկ Խլղաթյանը, մոտ են կանգնած քվեախցիկներին8/46 տեղամասում կոտրված է քվեատուփի կապարակնիքըԵրևանի Էրեբուննի վարչական շրջանի 10/12 տեղամասում քվեարկող քաղաքացին իր տան հասցեում հայտնաբերել է ԹՈՒՐՔ ընտրողի (տեսանյութ)23/53 տեղամասում քվեաթերթիկները հավաքվում են նախօրոք, այլ ոչ թե ընտրողի ներկայությամբՕձունի վարչական ղեկավարը և անտառտնտեսության պետը գյուղի բնակիչներին դիմավորում և ուղորդում են ընտրությանՇտապ․ Ահազանգ ՕշականիցՎանաձորի 23/11 տեղամասում հանձնաժողովի նախագահի ձեռքում անհասկանալի պայմաններում ծրար է հայտնվելՇտապ․ 21/29 Վարդենիկ գյուղի գյուղապետը ուղղորդում է մարդկանցՀամատարած խախտումներ Աջափնյակ վարչական շրջանի 6/46 ընտատեղամասումՄիջադեպ` Արաբկիրի 4/43 ընտրական տեղամասի մոտ․ ՔՊ-ի վստահված անձը ոստիկանին հակադարձել է, քաղաքացուն՝ վիրավորելՀայաստանը ունի ընդամենը մեկ առաջնային խնդիր․ Մհեր Ավետիսյան ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի քվեարկությունը` ուղիղ ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է
Քաղաքականություն

Արևմտյան կառույցները փորձում են խափանել հայ-ռուսական կարգավորումը

Այսօր Հայաստան է ժամանելու Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, որը հանդիպումներ է ունենալու Նիկոլ Փաշինյանի ու Վահագն Խաչատուրյանի հետ, վաղն էլ ԱԳՆ-ում կայանալու է արտգործնախարարների առանձնազրույցը, ընդլայնված կազմով հանդիպումը, ժամը 11-ին էլ երկու երկրների արտգործնախարարների մամուլի ասուլիսը։ Ուշագրավ է, որ Լավրովի այցի մասին գրեթե վերջին պահին են տեղեկացրել, թերևս, հասկանալով, որ կարող են սադրանքներ հրահրվել։

Իսկ, որ սադրանքներ հրահրվելու են, պարզ էր արդեն երեկ երեկոյան, երբ հաստիքային արևմտամետները շատ արագ ինքնակազմակերպվեցին և հայտարարեցին, որ Սերգեյ Լավրովի այցի դեմ բողոքի ակցիաներ են կազմակերպելու։ Մասնավորապես, «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը հայտարարել էր, որ ԱԳՆ շենքի դիմաց մայիսի 21-ին, ժամը 11-ին բողոքի ակցիա են իրականացնելու, երբ ընթանալու է նախարարների մամուլի ասուլիսը։ Այսօր վաղ առավոտից էլ արդեն մեծ պաստառ են կախել Կիևյան կամրջից՝  «Պուտին մարդասպան» անգլերեն, հայերեն և ռուսերեն գրառումներով։

Լավրովի այցը Հայաստան կարող է դնել հայ-ռուսական հարաբերությունների վերբեռնման սկիզբը, իսկ դա թե՛ տեղական արևմտամետներին, թե՛ Փաշինյանի արևմտյան հովանավորներին և թե՛ առավել ևս եվրոպական կառույցներին բոլորովին էլ ձեռք չի տալիս և փորձելու են ամեն ինչ անել հայ-ռուսական հարաբերությունները կրկին վտանգելու համար։ Եթե Նիկոլ Փաշինյանի իշխանությունն իսկապես շահագրգռված է հայ-ռուսական հարաբերությունների կարգավորմամբ, ապա պետք է բավականին կոշտ կանխի նման դրսևորումները, հակառակ պարագայում հետևանքները չափազանց ծանր են լինելու Հայաստանի Հանրապետության հետագա ընթացքի համար։

Գայանե Մաթևոսյան