Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՈՒՂԻՂ. Էդմոն Մարուքյանը քվեարկում է թիվ 1/20 ընտրական տեղամասում Նարեկ Կարապետյանը մասնակցում է Սուրբ Սարգիս եկեղեցու կիրակնօրյա պատարագինՔաղաքացու կամքին միջամտելը՝ քրեորեն պատժելի արարք է. Գոհար ՄլոյանՍամվել Կարապետյանը կատարում է իր ընտրությունը. «Գնացե’ք ընտրության հանուն միասնության» Ահազանգ. 22/34 ընտրատեղամասում (Լոռի)Վարչական շրջանի ղեկավարն ուղղորդում ու վերահսկում է ընտրողներին«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի մամուլի ասուլիսը՝ այսօրԺամը 11։00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը գերազանցել է 2021 թվականի ցուցանիշը․ Գոհար Մելոյան23/06 ՔՊ վստահված անձիք՝ Նազելի Էվինյանը և Էրիկ Խլղաթյանը, մոտ են կանգնած քվեախցիկներին8/46 տեղամասում կոտրված է քվեատուփի կապարակնիքըԵրևանի Էրեբուննի վարչական շրջանի 10/12 տեղամասում քվեարկող քաղաքացին իր տան հասցեում հայտնաբերել է ԹՈՒՐՔ ընտրողի (տեսանյութ)23/53 տեղամասում քվեաթերթիկները հավաքվում են նախօրոք, այլ ոչ թե ընտրողի ներկայությամբՕձունի վարչական ղեկավարը և անտառտնտեսության պետը գյուղի բնակիչներին դիմավորում և ուղորդում են ընտրությանՇտապ․ Ահազանգ ՕշականիցՎանաձորի 23/11 տեղամասում հանձնաժողովի նախագահի ձեռքում անհասկանալի պայմաններում ծրար է հայտնվելՇտապ․ 21/29 Վարդենիկ գյուղի գյուղապետը ուղղորդում է մարդկանցՀամատարած խախտումներ Աջափնյակ վարչական շրջանի 6/46 ընտատեղամասումՄիջադեպ` Արաբկիրի 4/43 ընտրական տեղամասի մոտ․ ՔՊ-ի վստահված անձը ոստիկանին հակադարձել է, քաղաքացուն՝ վիրավորելՀայաստանը ունի ընդամենը մեկ առաջնային խնդիր․ Մհեր Ավետիսյան ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի քվեարկությունը` ուղիղ
Քաղաքականություն

Ըստ թուրքական մամուլի՝ Սիրիան կբաժանվի 5 անվտանգության գոտիների

Թուրքական «Nefes Gazetesi» լրատվական կայքը տեղեկություն է հրապարակել այն մասին, որ Սիրիան կբաժանվի 5 մասի։ Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ Շարան պատրաստվում է հայտնել երկրում  5 առանձին անվտանգության գոտիների ստեղծման մասին։ Նշվում է, որ քարտեզը նման է 2011-ին Սիրիայում բռնկված քաղաքացիական պատերազմից հետո ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի կողմից քննարկված բաժանման ծրագրերին։ Գրում է ermenihaber.am-ը:

Թուրքական աղբյուրի պնդմամբ՝ այս կարգավորումը մշակվել է ԱՄՆ-ի և Իսրայելի պահանջներին համապատասխան։ Ըստ այդմ՝  Ալ Հասաքա, Ռաքքա և Դեր Զոր շրջանները, որոնք ներկայումս վերահսկվում են Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK)  և «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDG) կողմից կկոչվի «Արևելյան շրջան»։

Հալեպի և Իդլիբի շրջանները, որտեղ գերակշռում է թուրքմեն բնակչությունը և գտնվում են Թուրքիայի ռազմաբազաները, կկոչվեն «Հյուսիսային շրջան», Լաթաքիայի և Տարտուսի շրջանները, որոնք տարիներ շարունակ համարվել են արաբ ալավիներին թողնված տարածքներ, կկոչվեն  «Ծովեզրյա շրջան»։

Հոմսի և Համայի տարածքները, որտեղ գերակշռում են սուննիները, կանվանվեն «Կենտրոնական շրջան», Դերա, Էս-Սուվեյդան և  Ալ-Կունեյտրա շրջանները, որտեղ ապրում են դրուզները, կանվանվեն «Հարավային շրջան»։