Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՈՒՂԻՂ. Էդմոն Մարուքյանը քվեարկում է թիվ 1/20 ընտրական տեղամասում Նարեկ Կարապետյանը մասնակցում է Սուրբ Սարգիս եկեղեցու կիրակնօրյա պատարագինՔաղաքացու կամքին միջամտելը՝ քրեորեն պատժելի արարք է. Գոհար ՄլոյանՍամվել Կարապետյանը կատարում է իր ընտրությունը. «Գնացե’ք ընտրության հանուն միասնության» Ահազանգ. 22/34 ընտրատեղամասում (Լոռի)Վարչական շրջանի ղեկավարն ուղղորդում ու վերահսկում է ընտրողներին«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի մամուլի ասուլիսը՝ այսօրԺամը 11։00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը գերազանցել է 2021 թվականի ցուցանիշը․ Գոհար Մելոյան23/06 ՔՊ վստահված անձիք՝ Նազելի Էվինյանը և Էրիկ Խլղաթյանը, մոտ են կանգնած քվեախցիկներին8/46 տեղամասում կոտրված է քվեատուփի կապարակնիքըԵրևանի Էրեբուննի վարչական շրջանի 10/12 տեղամասում քվեարկող քաղաքացին իր տան հասցեում հայտնաբերել է ԹՈՒՐՔ ընտրողի (տեսանյութ)23/53 տեղամասում քվեաթերթիկները հավաքվում են նախօրոք, այլ ոչ թե ընտրողի ներկայությամբՕձունի վարչական ղեկավարը և անտառտնտեսության պետը գյուղի բնակիչներին դիմավորում և ուղորդում են ընտրությանՇտապ․ Ահազանգ ՕշականիցՎանաձորի 23/11 տեղամասում հանձնաժողովի նախագահի ձեռքում անհասկանալի պայմաններում ծրար է հայտնվելՇտապ․ 21/29 Վարդենիկ գյուղի գյուղապետը ուղղորդում է մարդկանցՀամատարած խախտումներ Աջափնյակ վարչական շրջանի 6/46 ընտատեղամասումՄիջադեպ` Արաբկիրի 4/43 ընտրական տեղամասի մոտ․ ՔՊ-ի վստահված անձը ոստիկանին հակադարձել է, քաղաքացուն՝ վիրավորելՀայաստանը ունի ընդամենը մեկ առաջնային խնդիր․ Մհեր Ավետիսյան ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի քվեարկությունը` ուղիղ
Քաղաքականություն

Հայաստանը հատուկ տեղ ունի Իրանի հարևանության քաղաքականության մեջ. Իրանի պաշտպանության և ԶՈւ-երի աջակցման նախարար

Իրանի պաշտպանության նախարար և ԶՈւ-երի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն Երևանում Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ կայացած հանդիպման ժամանակ ասել է, որ տարածքային ամբողջականության և տարածաշրջանային սահմանների կայունության պահպանումը Իրանի քաղաքականության անփոփոխ սկզբունքներից մեկն է։ Այդ մասին հայտնել են իրանական լրատվամիջոցները: 

Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարարը վստահեցրել է, որ Թեհրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն Իրանի և Հայաստանի միջև ընդհանուր սահմանի նկատմամբ՝ այն անվանելով երկու ժողովուրդների միջև պատմական հաղորդակցման ուղի, տեղեկացրել է IRNA-ն:

Բրիգադի գեներալ Նասիրզադեն ընդգծել է երկու երկրի միջև հարաբերությունների ռազմավարական կարևորությունը և նշել, որ Հայաստանը հատուկ տեղ ունի Իրանի հարևանության քաղաքականության մեջ։ Նրա գնահատմամբ՝ Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները կառուցված են ամուր պատմական և մշակութային հիմքերի վրա, և Կովկասում երկարատև խաղաղությունը լայն հնարավորություններ կստեղծի տարածաշրջանային զարգացման համար։