Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Մշակույթ

Առաջին անգամ Հայաստանում կանցկացվի «Փայտփորիկ» սոլֆեջոյի հանրապետական օլիմպիադան

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ առաջին անգամ կանցկացվի «Փայտփորիկ» սոլֆեջոյի հանրապետական օլիմպիադան:  

ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, Օլիմպիադան գեղարվեստական կրթության ոլորտի կարևորագույն ուղղություններից մեկի՝ սոլֆեջոյի գծով ստուգատես-մրցույթ է, որը կիրականացվի Երևանում և ՀՀ մարզերում: Այն անցկացվելու է 2 փուլով՝ մարզային/երևանյան և եզրափակիչ:

Առաջին անգամ Հայաստանում իրականացվող ծրագրի շրջանակում ՀՀ-ում գործող երաժշտական և արվեստի դպրոցների սովորողները մրցակցային պայմաններում կներկայացնեն «Սոլֆեջո» առարկայի գիտելիքներն ու դասավանդման արդյունքները: Օլիմպիադան անցկացվում է հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցների 2024-2025 թթ. ուստարվա 7-րդ դասարանցիների միջև:

Օլիմպիադային ընդառաջ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում իրականացվել են սեմինար-խորհրդակցություններ, որոնց մասնակցել են շուրջ երաժշտական և արվեստի դպրոցների 200 տնօրեններ ու սոլֆեջոյի դասատուներ:

Օլիմպիադայի առաջին փուլը, որի մասնակցության համար հայտագրված է 192 աշակերտ, կկայանա մայիսի 27-ին՝ ժամը 11:00-ին, Երևանում և ՀՀ մարզերում /ժամանակացույցը կցվում է/:

Այն սովորողները, որոնք մարզային փուլում թեստային առաջադրանքից կստանան 23-30 միավոր, կմասնակցեն Երևանում կայանալիք եզրափակիչ փուլին: