Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նարեկ Կարապետյանը մասնակցում է Սուրբ Սարգիս եկեղեցու կիրակնօրյա պատարագինՔաղաքացու կամքին միջամտելը՝ քրեորեն պատժելի արարք է. Գոհար ՄլոյանՍամվել Կարապետյանը կատարում է իր ընտրությունը. «Գնացե’ք ընտրության հանուն միասնության» Ահազանգ. 22/34 ընտրատեղամասում (Լոռի)Վարչական շրջանի ղեկավարն ուղղորդում ու վերահսկում է ընտրողներին«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի մամուլի ասուլիսը՝ այսօրԺամը 11։00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը գերազանցել է 2021 թվականի ցուցանիշը․ Գոհար Մելոյան23/06 ՔՊ վստահված անձիք՝ Նազելի Էվինյանը և Էրիկ Խլղաթյանը, մոտ են կանգնած քվեախցիկներին8/46 տեղամասում կոտրված է քվեատուփի կապարակնիքըԵրևանի Էրեբուննի վարչական շրջանի 10/12 տեղամասում քվեարկող քաղաքացին իր տան հասցեում հայտնաբերել է ԹՈՒՐՔ ընտրողի (տեսանյութ)23/53 տեղամասում քվեաթերթիկները հավաքվում են նախօրոք, այլ ոչ թե ընտրողի ներկայությամբՕձունի վարչական ղեկավարը և անտառտնտեսության պետը գյուղի բնակիչներին դիմավորում և ուղորդում են ընտրությանՇտապ․ Ահազանգ ՕշականիցՎանաձորի 23/11 տեղամասում հանձնաժողովի նախագահի ձեռքում անհասկանալի պայմաններում ծրար է հայտնվելՇտապ․ 21/29 Վարդենիկ գյուղի գյուղապետը ուղղորդում է մարդկանցՀամատարած խախտումներ Աջափնյակ վարչական շրջանի 6/46 ընտատեղամասումՄիջադեպ` Արաբկիրի 4/43 ընտրական տեղամասի մոտ․ ՔՊ-ի վստահված անձը ոստիկանին հակադարձել է, քաղաքացուն՝ վիրավորելՀայաստանը ունի ընդամենը մեկ առաջնային խնդիր․ Մհեր Ավետիսյան ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի քվեարկությունը` ուղիղ ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է
Քաղաքականություն

Իսկ գուցե ամենամեծ անարդարությունն այլ տեղ է պետք փնտրել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում քպական տարատրամաչափ «կարկառուններ» ու այլ սատելիտ-քարոզիչներ անասելի ակտիվացել են: Ընդ որում, ակտիվացել են ագրեսիվության առումով: Այս հանգամանքին տարբեր փորձագետներ ու լրատվամիջոցներ անդրադարձել են՝ նշելով նման պատկերի պատճառները: Այնպես որ, այդ առումով առանձնապես նոր բան չկա:

Չի կարելի ասել, որ քպական «կարկառունների» նշյալ դրսևորումներն առանձնահատուկ ինչ-որ նորություն են պարունակում բովանդակային առումով, բայց, ամեն պարագայում, բավականին հետաքրքիր պատկեր է ձևավորվում, երբ դրանք ի մի ես բերում և դիտարկում բաղադրության շերտային նրբերանգներն ու այդ ամենի ջղագրգիռ տոնայնությունը: Ի՞նչ են ասում, ավելի ճիշտ՝ ինչի՞ մասին են աղմկում քպական քարոզիչները՝ միմյանց հերթ չտալով: Ի դեպ, այդ միմյանց հերթ չտալն էլ է հատկանշական հանգամանք: Արդեն շատերն են նկատում, որ քպականները յուրօրինակ մրցակցության մեջ են, որպեսզի Փաշինյանին ցույց տան, թե իրենք որքան նվիրված ու հավատարիմ են իրենց շեֆին, թե ինչ լավ կատարող են: Բայց սա՝ իսկապես ի միջի այլոց:

Գալով բուն խնդրին՝ նկատենք, որ գործ ունենք «գողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին» ժողովրդական ասացվածքի յուրատեսակ քաղաքական «մատուցման» հետ: Տեսեք, Փաշինյանը, իր քպականներից մեկի միջոցով ասում է, որ, օրինակ՝ հասարակության մեջ անարդարության զգացողություն կա, քանի որ «նախկինները» պատժված չեն, ազատության մեջ են և այդպես շարունակ: Մյուսն էլ ասում է, թե իրենք, այսինքն՝ Փաշինյանն ու նրա ՔՊ-ն, թույլ չեն տա կործանել պետությունը: Մեկ ուրիշն ավելի է ոգևորվում, թե՝ չենք թողնի քանդել երկիրը: Այս «երգչախմբի» չորրորդ շարքն էլ զլում է, թե իրենք թույլ չեն տա, որ Հայաստանը զրկվի ինքնիշխանությունից և այլն, և այլն: Արդեն հասկանալի էլ չէ, թե ում են ձեռք առնում՝ հասարակությա՞նը, թե՞ իրենք իրենց:

Պետությունը կործանելու, երկիրը քանդելու և մնացյալ մեղադրանքների մասին. ախր ովքեր ինչից են խոսում: Հայկական երկու պետականություններից մեկը՝ Արցախը, կործանած, Արցախը հայաթափության հասցրած Փաշինյանն ու քպականները խոսում են այն մասին, թե թույլ չեն տա կործանել, քանդել երկիրը: Հայաստանը գոյաբանական սպառնալիքների տակ դրածներն ասում են, թե թույլ չեն տա քանդել երկիրը:

Հիմա գանք անարդարության զգացողությանը: Բավական է պարզապես առանց թիկնապահի, առանց նախօրոք կազմակերպելու և հանդիպման մասնակիցներին «ընտրելու», դուրս գալ փողոց, «մարդամեջ», ու կարելի կլինի համոզվել, թե ինչ է մտածում հասարակությունը: Իսկ հասարակության մեծ մասն իրականում համարում է, որ ամենամեծ անարդարությունն այն է, որ Փաշինյանն ու ՔՊ-ն շարունակում են մնալ իշխանություն: Այո, ընդդիմադիրներից ևս կա դժգոհություն, բայց այդ դժգոհության բովանդակությունը կապ չունի նրա հետ, ինչ փորձում են ներկայացնել քպականները: Մարդկանց մեծ մասի դժգոհությունն ընդդիմությունից այն է, որ մինչև հիմա չեն կարողացել հեռացնել իշխանությունից Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ին:

Այո, որքան էլ ցավալի լինի վերջիններիս համար, մեր հանրության մեծ մասը, այդ թվում՝ ժամանակին Փաշինյանին ու ՔՊ-ին ձայն տվողները, պահանջում են նրանց հեռացնել իշխանությունից, ըստ այդմ՝ փրկել երկիրն ու պետությունը վերջնական քանդումից:

Այսինքն, հայ ժողովրդի գերակշիռ մեծամասնությունը (ոչ վիրտուալ իրականության իբր նիկոլականներն ու ֆեյքերը) անարդարություն, անգամ անսահման մեծ անարդարություն են համարում, որ ազգի, ժողովրդի, պետության գլխին այսքան աղետներ, հազարավոր զոհեր ու կորուստներ բերածները ոչ միայն շարունակում են լինել իշխանություն, այլև շարունակում են խայտառակ որոշումներ ընդունել, շարունակում են պետական բյուջեի ու ժողովրդի հաշվին ճոխ ու շվայտ կյանք վարել, շարունակում են երկիրը տանել կործանման: Բայց այս ամենի մեջ ամենահատկանշական հանգամանքն այն է, որ բոլոր այն հարցադրումները, բոլոր այն մեղադրանքները, որոնք անխուսափելիորեն պետք է ներկայացվեն ու ներկայացվում են, հասցեագրվում են իրենց՝ Փաշինյանին ու ՔՊ-ին, նրանք մեխանիկորեն շրջում են ու վերաուղղում ընդդիմադիրներին: Սա նոր մարտավարություն չէ, բայց վերջերս ավելի ու ավելի հաճախ է կիրառվում: Այսինքն, ինչպես ֆուտբոլում են ասում, լավագույն պաշտպանությունը հարձակումն է:

Բայց առանց գնդակ հարձակումները բացարձակ հաջողության գրավական չեն, առավել ևս, որ գնդակն անընդհատ «մրցակցի» մոտ է: Մյուս կողմից՝ սա ֆուտբոլ չէ, ու եթե նույնիսկ, օրինակ՝ «նախկինները» կամ Տիգրան Մեծը ինչինչ սխալներ են արել, դա բացարձակ չի «ջրում» հարցը, թե կոնկրետ ինչեր է արել Փաշինյանը, ինչեր են արել, ինչ աղետների մեջ են երկիրը գցել նա ու իր թիմակիցները, ու չի ազատում պատասխանատվությունից...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում