Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
ՈՒՂԻՂ. Էդմոն Մարուքյանը քվեարկում է թիվ 1/20 ընտրական տեղամասում Նարեկ Կարապետյանը մասնակցում է Սուրբ Սարգիս եկեղեցու կիրակնօրյա պատարագինՔաղաքացու կամքին միջամտելը՝ քրեորեն պատժելի արարք է. Գոհար ՄլոյանՍամվել Կարապետյանը կատարում է իր ընտրությունը. «Գնացե’ք ընտրության հանուն միասնության» Ահազանգ. 22/34 ընտրատեղամասում (Լոռի)Վարչական շրջանի ղեկավարն ուղղորդում ու վերահսկում է ընտրողներին«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի մամուլի ասուլիսը՝ այսօրԺամը 11։00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը գերազանցել է 2021 թվականի ցուցանիշը․ Գոհար Մելոյան23/06 ՔՊ վստահված անձիք՝ Նազելի Էվինյանը և Էրիկ Խլղաթյանը, մոտ են կանգնած քվեախցիկներին8/46 տեղամասում կոտրված է քվեատուփի կապարակնիքըԵրևանի Էրեբուննի վարչական շրջանի 10/12 տեղամասում քվեարկող քաղաքացին իր տան հասցեում հայտնաբերել է ԹՈՒՐՔ ընտրողի (տեսանյութ)23/53 տեղամասում քվեաթերթիկները հավաքվում են նախօրոք, այլ ոչ թե ընտրողի ներկայությամբՕձունի վարչական ղեկավարը և անտառտնտեսության պետը գյուղի բնակիչներին դիմավորում և ուղորդում են ընտրությանՇտապ․ Ահազանգ ՕշականիցՎանաձորի 23/11 տեղամասում հանձնաժողովի նախագահի ձեռքում անհասկանալի պայմաններում ծրար է հայտնվելՇտապ․ 21/29 Վարդենիկ գյուղի գյուղապետը ուղղորդում է մարդկանցՀամատարած խախտումներ Աջափնյակ վարչական շրջանի 6/46 ընտատեղամասումՄիջադեպ` Արաբկիրի 4/43 ընտրական տեղամասի մոտ․ ՔՊ-ի վստահված անձը ոստիկանին հակադարձել է, քաղաքացուն՝ վիրավորելՀայաստանը ունի ընդամենը մեկ առաջնային խնդիր․ Մհեր Ավետիսյան ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի քվեարկությունը` ուղիղ
Քաղաքականություն

Ադրբեջանը բարձրաձայնում է իր չորրորդ պահանջը

Ադրբեջանն այլևս չի թաքցնում իր ցանկությունները և պահանջները։ Թուրքիայում օրերս կազմակերպված, այսպես կոչված՝ «Արևմտյան Ադրբեջանի» բնակչությանը վերաբերող համաժողով են գումարել, որին ուղերձ է հղել նաև Ադրբեջանի նախագահը։ Ըստ նրա՝ այդ հարցը չի վերանա Ադրբեջանի օրակարգից, քանի դեռ տեղի չի ունեցել «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձը, և այդ ցանկությունը չի նշանակում տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ։

«Ուզում եմ մասնավորապես ընդգծել, որ արևմտյան ադրբեջանցիների վերադարձի ցանկությունը չի նշանակում տարածքային պահանջ Հայաստանի նկատմամբ, և Հայաստանը պետք է ձեռնպահ մնա այդ ցանկությունն այս տեսքով ներկայացնելուց։ Այդ հարցը չի հանվի Ադրբեջանի օրակարգից, քանի դեռ չի իրականացվել վերադարձը։ Անշուշտ, անվտանգության երաշխիքներ պետք է տրամադրվեն նաև իրենց հայրենիք վերադարձող արևմտյան ադրբեջանցիներին»,- ասվում է Ալիևի ուղերձում։

Խաղաղության պայմանագրի համաձայնեցումից հետո Ադրբեջանն արդեն փաստացի 4-րդ պահանջն է առաջ քաշում, ընդ որում բավականին կոշտ շեշտադրումներով։ Ու նախօրեին էլ Բուդապեշտում կայացած համաժողովում Ալիևը հայտարարել է, թե Հայաստանը վաղ թե ուշ ստիպված է լինելու ընդունել Ադրբեջանի բոլոր պահանջները։ Այս կերպ Բաքուն պարզորոշ հասկացնում է, որ որևէ կերպ չի հրաժարվելու իր պահանջներից, ավելին գնալով այդ պահանջներն ավելի ու ավելի լկտիանալու և վտանգավոր են դառնալու։ Մինչ այդ Հայաստանի գործող իշխանությունները կամ չեն արձագանքում Ադրբեջանի պահանջներին, կամ էլ կեսբերան մեղմորեն հակադարձում են՝ ավելի խորացնելով կասկածները։

Նիկոլ Փաշինյանի խաղաղության օրակարգն իսպառ տապալվել է և նույնիսկ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն է արձանագրում, որ դեռևս ռազմական էսկալացիայի վտանգ կա։ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ պետքարտուղարը հայտարարել է. «Մեր հիմնական ուշադրությունը կենտրոնացած է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու վրա։ Կա իրական վտանգ, որ կարող է տեղի ունենալ հակամարտություն, որը մենք փորձում ենք կանխել։ Մեր թիմերը շատ ակտիվ ներգրավված են այդ գործընթացում՝ փորձելով դա իրականություն դարձնել և կանխել հնարավոր ռազմական միջամտությունն այնտեղ։ Իհարկե, այդ զրույցների համատեքստում բանտարկյալների և մարդու իրավունքների հարցերը կարևորագույն նշանակություն ունեն»։

Սա փաստացի վկայում է, որ նույնիսկ միջազգային հանրությունն է արձանագրում Նիկոլ Փաշինյանի խաղաղության օրակարգի տապալումը։

Մարիա Մարտիրոսյան