Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրաՆարեկ Կարապետյանի շուրջ վարույթը՝ փաստերի՞, թե՞ քաղաքական նպատակահարմարության հարց․ Լիլիա ՇուշանյանԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Ընդդիմությանը աջակցելու որոշում և իշխանությունը ժողովրդին վերադարձնելու պարտականություն․ Արմեն ՄանվելյանԻսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին «Մեծ Հայք» քարտեզի չելենջն իրականացնող Անդրանիկ Արմանդարյանն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Համահայկական ճակատ»-ի նախաձեռնությանը«Մեր ընկերությունը ուղղակի տարիների պատմություն չէ»․ Արփի Գաբրիելյանը լուսանկար է հրապարակելՍա անընդունելի է, և մենք պետք է բոլորով վերջ տանք այս ոչ ադեկվատ ու անդաստիարակ պահվածքին․ պայքարը շարունակվում է՝ մինչև վերջ՝ մինչև փոփոխություն․ Անդրանիկ ԳևորգյանԻրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինՎարչական ռեսուրսն ու ճնշումները չապահովեցին իշխանության սահմանադրական մեծամասնությունը․ Իրրնա ՅայլոյանՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ ՊուտինՀայ ոսկերիչ Ալեքս Մոսը Տակաշի Մուրակամիի համար ներկայացրել է ինքնատիպ ադամանդե վզնոց Հնդկաստանում ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է 700-ից ավելի տնտեսվարող տուժել է, թութն ու ծիրանը տոննաներով թափում են. Արմաշում տնտեսվարողները տարակուսած ենԱնհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ Երևանի քաղաքապետարանՍահմանադրական փոքրամասնություն․ իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ, դրանք տարբեր բաներ են․ Արթուր ՄիքայելյանԸնտրատեղամասերի արձանագրություններում հայտնաբերվել են անհամապատասխանություններ․ Արմեն ՄանուկյանԴեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
Ժամանց

Պար ձողերի վրա, կարմիր, սև, սպիտակ դրես կոդ, հայտնի հյուրեր՝ կարմիր գորգին. կայացավ «Գանգսթեր Մաքը» ներկայացման պրեմիերան՝ Դրամատիկական թատրոնում

Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում կայացավ «Գանգսթեր Մաքը» կրիմինալ կատակերգություն պրեմիերան:

Բեմադրության հեղինակը ՀՀ Վաստակավոր արտիստ Գրիգոր Խաչատրյանն է,  գլխավոր հերոսներին մարմնավորում են Գագիկ Մկրտչյանը, Էմմա Մանուկյանը, Էմմա Մկրտչյանը, Լիդա Լևոնյանը, Դիանա Մալենկոն, Լևոն Հախվերդյանը, Նիկոլայ Ավետիսյանը, Նարեկ Քթոյանը, Լիդիա Գրիգորյանը, Մարիամ Ադամյանը, Նարեկ Մարտիրոսյանը, Վլադիմիր Մսրյանը:

 Գիշերային ակումբի պարուհի Մենդին, որը Լոնդոնի ամենահեղինակավոր գանգսթերի ընկերուհին է, սիրահարվում է կիրթ ու ժպտերես Լերրիին։ Պատահական բուռն գիշերից հետո նրանք ընկնում են վտանգավոր շրջապտույտի մեջ, որի ընթացքում բացահայտվում են Գանգսթեր Մաքի և նրա հանցավոր խմբի մութ գործերը, ինչպես նաև հանցախմբի վնասազերծմանն ուղղված հատուկ ծառայությունների գաղտնի ծրագիրը: Առաջին հայացքից քրեական այս կոմեդիան համեմված է սիրային պատմություններով, պարային դրվագներով, զգեստափոխություններով և անսպասելի հանգուցալուծմամբ։

Tert.am Life-ը ներկա է եղել ներկայացման պրեմիերային, ետնաբեմում զրուցել դերասանների հետ ու առանձնացրել երեկոյի հետաքրքիր դրվագները:

Երեկոյի դրես կոդն էր՝ կարմիր, սև, սպիտակ...

Գանգսթեր Մաքին մարմնավորում է դերասան Գագիկ Մկրտչյանն, ում հետ զրուցեցինք պրեմիերայից րոպեներ առաջ:

Նրա խոսքով՝ իր մարմնավորած Մաքը որևէ կապ չունի մեր պատկերացրած ու հայկական ֆիլմերում տեսած Գանգսթերի հետ:

«Այստեղ հիմնականում գերիշխում է հումորը: Կերպարս, թեև ունի ենթարկյալներ ու շատ վտանգավոր զբաղմունքներ, այդ ամենի հետ մեկտեղ գնահատում է մի շատ կարևոր բան՝ ազնվությունը»,- նշեց դերասանը:

Գագիկ Մկրտչյանի խոսքով՝ 20 տարի է աշխատում է թատրոնում, բայց պրեմեիրայից առաջ հուզմունքը միշտ կա:

«Ամեն անգամ բեմ մտնելուց նույն զգացողությունը կա, մեկ՝ շատ, մեկ՝ մի քիչ քիչ: Բնականաբար, երբ հանդիսատեսն արդեն նստած սպասում է, մի տեսակ անհանգստություն է գալիս: Բայց, երբ մտնում ենք բեմ, ամեն ինչ անցնում է»,- անկեղծացավ դերասանը:

Խոսելով ներկայացման փորձերի մասին՝ նա նշեց, որ այն համախմբել է Դրամատիկական թատրոնի այսօրվա երիտասարդությանը:

Դերասանուհի Դիանա Մալենկոն ևս լարված է ներկայացումից առաջ, անհամբեր սպասում է առաջին՝ ամենաբարդ տեսարանին:

«Ներկայացումը բավական բարդ է դերասաների համար, բարդ էր հաղթահարել նաև առաջին տեսարանը, որտեղ պարում են ձողերի վրա:

Ակրոբատիկ շարժումներով տեսարաններ կան և ամբողջ ներկայացումը կարելի է ասել շարժման մասին է, հետևաբար ֆիզիկապես շատ հոգնեցնող և ֆիզիկական պատրաստվածություն է պահանջում:

Մենք ամիսներ շարունակ փոլդենս էինք ուսումնասիրում, հետևաբար

բարդ շարժումներով ու գեղեցիկ պար է սպասվում»,- նշեց Դիանա Մալենկոն, ով մարմնավորում է գլխավոր հերոսուհիներից մեկին:

«Մենք չցանկացանք խաղացանքից այն հանել այս ներկայացումը, որովհետև հանդիսատեսը մեզ չէր ների, դրա համար էլ որոշեցինք վերաբեմադրել արդեն 2025 թվականին համահունչ:

Հիմա բեմում դեկոր կարելի է ասել չկա, և՛ մենք, և՛ մեր ռեժիսորը, և՛ առհասարակ մեր թատրոնը կարծում է, որ կամաց-կամաց ժամանակակից թատրոնը գնում է մինիմալիզմի»,- պատմեց Դիանա Մալենկոն:

«Այս պիեսում կարելի է շատ թեմաներ գտնել, օրինակ՝ սեր, դավաճանություն, ընկերություն, բայց մենք շեշտադրել ենք հենց ընկերության թեման: Մասնավորապես՝ երկու կնոջ ընկերության թեման, և այդ ամենը կատարվում է կրիմինալի մեջ և գանգսթերական թեմայի շուրջ, հետևաբար այդտեղ շատ ավելի սուր է ընդգծված երկու կանանց ընկերությունը»,- պատմեց դերասանուհին:

Ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանը Tert.am Life-ի հետ զրույցում պատմեց, որ 2018 թվականին, երբ տեղի ունեցավ «Գանգսթեր Մաքի» պրեմիերան, հանդիսատեսը շատ բուռն արձագանքեց ու այն միանգամից սիրվեց: Պատճառն՝ ըստ նրա՝ ոչ այնքան թեման էր, որքան ներկայացման համարձակությունը:

«Ներկայացումը քովիդի ժամանակ շատ խաղացինք, այնքան, որ անգամ դեկորներն ու զգեստները հնացան, որից հետո խաղացանկից հանեցինք:

Որոշեցինք նորովի այն բեմ բարձրացնել՝ բեմական նոր ձևավորումամբ, նոր զգեստներով ու նոր ասելիքով:

Եթե մարդն իսկապես ուզում է իր կյանքը փոխել, ինքն իր կյանքը կփոխի, անգամ, եթե հերոսը ո՛չ կոմս է, ո՛չ դուքս, այլ ուղղակի՝ գիշերային ակումբի պարուհին: Հենց սա է ներկայացման հիմնական ասելիքը»,- նշեց ռեժիսորն ու ամփոփեց.

«Այս ներկայացման մեջ Դրամատիկական թատրոնի երիտասարդ և արդեն միջին տարիքի դերասանական կորիզն է: Բեմում 11 հոգի են, որոնք իմ ուսանողներն են եղել, կամ եղել են այն դերասաններ, ում այսպես ասած՝ ես եմ պատրաստել»: