«Այսօր դուրս կգրվի հիվանդանոցից». Սուպեր Սաքոյի պրոդյուսերը մանրամասներ է պատմել
Ամերիկաբնակ հայտնի ռեփեր Սուպեր Սաքոն հիվանդանոցում է, նրան սրտի անոթների ստենտավորում են կատարել:
Tert.am Life-ը զրուցել է երգչի պորդյուսեր Լիլիթ Գալստյանի հետ՝ պարզել ներկա վիճակի մասին մանրամասներ:
«Նախկինում սրտի խնդիր երբեք չի ունեցել, ուղղակի սուր ծակոց ու ծավ է զգացել սրտի հատվածում, ասել են, որ պետք է շտապ ստենտավորում անել, քանի որ անոթն ամբողջությամբ փակ է եղել:
ԱՄՆ-ից շտապ տեղափոխվել է Հայաստան, եկել է, որ այստեղ տեղադրեն, քանի որ այստեղի բժիշկները շատ լավն են:
Սկզբում անհանգստություն կար, սրտի հետ աշխատանքն ամեն դեպքում բարդ է ու վախեցնող, բայց ամեն ինչ բարեհաջող անցավ, հիմա արդեն վերականգնողական փուլում է:
Տրամադրությունն ու տրամադրվածությունը լավ է՝ արդեն հետևողական»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց Լիլիթ Գալստյանը:

Պրոդյուսերը պատմեց, որ վիրահատությունից հետո Սուպեր Սաքոն ասել է, որ ավելի երիտասարդ ժամանակ առողջությանն այդքան ուշադրություն չէիք դարձնում.
«Ասում է՝ առաջ մտածում էինք, որ ռեստորան կամ ժամանցի վայր գնանք, իսկ հիմա, երբ ընկերներով իրար ենք զանգում, առաջինը հարցնում ենք՝ սիրտդ ստուգե՞լ ես, բժշկի գնացե՞լ ես: Կտրուկ փոփոխություն է եղել»,- պատմեց Լիլիթ Գալստյանը:
Նա նշեց, որ այսօր Սուպեր Սաքոն կգրվի հիվանդանոցից:
«Բայց պետք է հետևողական լինի, թռիչքից առաջ նորից ստուգում կանցնի, մեկ շաբաթ անց կվերադառնա ԱՄՆ»,- նշեց պրոդյուսերը:






















Նիկո՛լ, ես քո էս արածը չե՛մ հանդուրժելու․ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
Քվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան
«ՀայաՔվեի» թիմը` որպես «Ուժեղ Հայաստանի» վստահված անձինք, բազմաթիվ ընտրախախտումներ է արձանագրել
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան