Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Տնտեսություն

Շվեյցարիայում գործարկվել է աշխարհում առաջին շարժական արևային էլեկտրակայանը երկաթուղային գծերի վրա

Շվեյցարիայի արևմուտքում շահագործման է հանձնվել աշխարհի առաջին շարժական արևային էլեկտրակայանը, որը տեղակայված է անմիջապես գործող երկաթուղու վրա։ Swiss Sun-Ways ընկերության կողմից մշակված նախագիծը ներառում է 48 ֆոտովոլտային մոդուլ՝ 18 ԿՎտ ընդհանուր հզորությամբ։ Կայանը տարեկան 16 ՄՎտժ էներգիա կտա 500 մետր հեռավորության վրա գտնվող հանրային էլեկտրամատակարարման ցանցին, գրում է overclockers.ru–ն։ Երկաթուղու այդ հատվածում ուղևորատար գնացքների երթևեկությունը սկսվել է ապրիլի 28-ից։ Նախագիծը նախկինում հաստատվել էր Շվեյցարիայի տրանսպորտի դաշնային գրասենյակի կողմից։

Sun-Ways վահանակների տեղադրումը մեքենայացված է, օգտագործվում է գործընկեր Scheuchzer ընկերության հատուկ գնացքը։ Ասում են, որ այդ մեթոդը թույլ է տալիս տեղակայել գրեթե 1000 քմ մոդուլներ մի քանի ժամվա ընթացքում։ Փորձնական նախագիծն ընդգրկում է TransN երկաթուղային գծի 100 մետրանոց հատվածը Բյուտ համայնքում (Վալ դը Տրավեր շրջան): Վահանակների մեջ ներկառուցված են էլեկտրական մալուխներ, իսկ մաքրման համար օգտագործվում է գլանաձև խոզանակով համակարգ։

Ստանալով անհրաժեշտ հաստատումները և անցկացնելով մի շարք փորձարկումներ, Sun-Ways-ը կշարունակի համակարգի փորձարկումները հաջորդ երեք տարիների ընթացքում։ Ընկերության մասնագետները կուսումնասիրեն ծածկույթների դիմացկունությունը, աղտոտման խնդիրը և տեղադրման ազդեցությունը երկաթուղային ենթակառուցվածքների վրա՝ երկարաժամկետ անվտանգության տեսակետից։ Միջազգային ուսումնասիրությունը հաստատել է նման արևային էլեկտրակայանների տեխնիկական իրագործելիությունը և առևտրային ներուժը երկաթուղային գծերի վրա, հատկապես գյուղական վայրերում։ Սակայն մասնագետները մատնանշում են երկու լուրջ խնդիր՝ ուժեղ աղտոտվածությունը և անցնող գնացքներից առաջացող զգալի մեխանիկական բեռնվածությունները, որոնք կարող են նվազեցնել էներգիայի արտադրությունը և կրճատել վահանակների կյանքը։

Sun-Ways-ի գործադիր տնօրեն Ջոզեֆ Սկուդերին այս տեխնոլոգիայի մեջ հսկայական ներուժ է տեսնում և տեսնում է դրա նկատմամբ աջակցության աճ։ Ապագայում նա հույս ունի էներգիա ստանալ օգտագործելով ռելսերի միջև տեղադրված վահանակներ՝ գնացքներն ուղղակիորեն էներգիայով ապահովելու համար։ Դա, ըստ նրա ծրագրի, գնացքները կդարձնի գրեթե 100 % էներգետիկորեն ինքնաբավ, ցերեկը դրանք կշարժվեն գծերով, իսկ այնտեղ տեղակայված վահանակները կարտադրեն էլեկտրաէներգիա։

Sun-Ways-ը գնահատում է, որ միայն Շվեյցարիայի երկաթուղային ցանցը (մոտավորապես 5000 կմ) կարող է տեղավորել մինչև 2.5 միլիոն նման վահանակ։ Էկուբլենսում հիմնված այդ ստարտափը նախատեսում է նաև մուտք գործել Գերմանիայի, Ավստրիայի, Իտալիայի, ԱՄՆ-ի և ասիական երկրների շուկաներ։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք  SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]