Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Մշակույթ

Կարեն Դեմիրճյանի թանգարանում բացվել է Մեծ հաղթանակի 80-ամյակին նվիրված ցուցադրություն

Կարեն Դեմիրճյանի թանգարանում բացվել է «Հերոսական էպոպեա» խորագրով ցուցադրություն՝ նվիրված Հայրենական Մեծ պատերազմում տարած մեծ հաղթանակի 80 ամյակին: Միջոցառումն անցկացվել է Թանգարանների միջազգային օրը կազմակերպված «Թանգարանային գիշեր» ակցիայի շրջանակներում:

Ցուցադրության են ներկայացվել պատերազմական տարիների արխիվային փաստաթղթեր, լուսանկարներ, նամակներ ռազմաճակատից,զինվորականների զենքեր, հանդերձանք և անձնական իրեր: Ցուցանմուշների մի մասը, որում ներկայացված է հայերի ներդրումը հաղթանակի գործում, տրամադրել է Երևանում Մոսկվայի տունը, ինչպես նաև «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանը: 89-րդ հայկական դիվիզիայի 390-րդ հրաձգային գնդի հրամանատար Մխիթար Սիրունյանի շինելը և 261-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար Ներսես Բալոյանի համազգեստը ցուցադրությանը տրամադրել են նրանց ժառանգները:

Թանգարանի տնօրեն Վահան Մամյանը, ողջունելով հյուրերին, ընդգծել է, որ Մեծ հաղթանակի 80 ամյակը ողջ առաջադեմ մարդկությունը նշում է ոչ միայն մայիսի 9-ին, այլև ամբողջ հոբելյանական տարվա ընթացքում: «Գաղտնիք չէ, որ այդ հաղթանակում անգնահատելի ավանդ են ունեցել նաև հայ ժողովուրդի պանծալի զավակները: Նման ցուցադրությունների կարևորությունն այն է, որ սա ոչ միայն հարգանքի տուրք է ռազմաճակատայիններին, այլև պատասխան է պատմական իրողությունները խեղաթյուրելու փորձերին»,- ասել է նա:

Մեծ հայրենականի պտմությկունը վերաշարադրելու անթույլատրելիության մասին  խոսել են նաև Կարեն Դեմիրճյանի հիմնադրամի տնօրեն Թամարա Սիրունյանւը և Երևանում Մոսկվայի տան տնօրեն Հայկ Մելիքյանը: «Մենք իրավունք չունենք մոռանալ անցյալի դասերը: Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակը ոչ միայն միլիոնավոր մարդկանց հերոսության և անձնազոհության խորհրդանիշն է, այլև սովետական գրեթե բոլոր ընտանիքների խորը վերքը: Մեր պարտքն է՝ փոխանցել պատմական ճշմարտությունը մեր սերունդներին, որպեսզի այլևս երբեք չկրկնվեն այդպիսի ողբերգությունները»,- ասել է Հայկ Մելիքյանը:

Ցուցահանդեսի բացմանը ներկա են գտնվել Հայաստանում ՌԴ դեսպանության,  հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ:

Այցելուներին նաև ցուցադրվել է «Նելսոն» վավերագրական ֆիլմը՝ որ պատմում է Սովետական միության կրկնակի հերոս, փառապանծ ռազմական օդաչու Նելսոն Ստեփանյանի մարտական ուղու մասին: