Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նարեկ Կարապետյանը մասնակցում է Սուրբ Սարգիս եկեղեցու կիրակնօրյա պատարագինՔաղաքացու կամքին միջամտելը՝ քրեորեն պատժելի արարք է. Գոհար ՄլոյանՍամվել Կարապետյանը կատարում է իր ընտրությունը. «Գնացե’ք ընտրության հանուն միասնության» Ահազանգ. 22/34 ընտրատեղամասում (Լոռի)Վարչական շրջանի ղեկավարն ուղղորդում ու վերահսկում է ընտրողներին«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի մամուլի ասուլիսը՝ այսօրԺամը 11։00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը գերազանցել է 2021 թվականի ցուցանիշը․ Գոհար Մելոյան23/06 ՔՊ վստահված անձիք՝ Նազելի Էվինյանը և Էրիկ Խլղաթյանը, մոտ են կանգնած քվեախցիկներին8/46 տեղամասում կոտրված է քվեատուփի կապարակնիքըԵրևանի Էրեբուննի վարչական շրջանի 10/12 տեղամասում քվեարկող քաղաքացին իր տան հասցեում հայտնաբերել է ԹՈՒՐՔ ընտրողի (տեսանյութ)23/53 տեղամասում քվեաթերթիկները հավաքվում են նախօրոք, այլ ոչ թե ընտրողի ներկայությամբՕձունի վարչական ղեկավարը և անտառտնտեսության պետը գյուղի բնակիչներին դիմավորում և ուղորդում են ընտրությանՇտապ․ Ահազանգ ՕշականիցՎանաձորի 23/11 տեղամասում հանձնաժողովի նախագահի ձեռքում անհասկանալի պայմաններում ծրար է հայտնվելՇտապ․ 21/29 Վարդենիկ գյուղի գյուղապետը ուղղորդում է մարդկանցՀամատարած խախտումներ Աջափնյակ վարչական շրջանի 6/46 ընտատեղամասումՄիջադեպ` Արաբկիրի 4/43 ընտրական տեղամասի մոտ․ ՔՊ-ի վստահված անձը ոստիկանին հակադարձել է, քաղաքացուն՝ վիրավորելՀայաստանը ունի ընդամենը մեկ առաջնային խնդիր․ Մհեր Ավետիսյան ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի քվեարկությունը` ուղիղ ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է
Քաղաքականություն

Վտանգն ավելի խորանալու միտում ունի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

2018 թվականի իշխանափոխությունից հետո նոր իշխանությունների կողմից բացահայտորեն թիրախավորվեցին Հայ առաքելական սուրբ եկեղեցին, Հայոց հաղթական բանակն ու ազգային շահերը պաշտպանելու գործում աննահանջ պայքար մղող հայկական Սփյուռքը։ Նույնիսկ ավելորդ եմ համարում հիմնավորել ասածներս, որովհետև այդ ամենը տեղի է ունեցել մեր աչքի առաջ, և դա անհերքելի փաստ է։

Արդյունքում հայ իրականության մեջ հպարտորեն հնչող «մենք հաղթանակած և ուժեղ պետություն ենք» արտահայտությունը մեր բառապաշարում իր պատվավոր տեղը զիջեց «մենք պարտված ու թույլ պետություն ենք» ստորացուցիչ արտահայտությանը։ Կարծում եմ՝ ի սկզբանե վտանգավոր էր նման մտքեր հնչեցնելը, սակայն այսօր այդ վտանգավորությունը ավելի խորանալու միտում ունի, քանի որ հայրենասիրությունն ու եկեղեցասիրությունը նույնիսկ ուսումնական հաստատություններում պետականորեն չեն խրախուսվում։ Ցավալի է, որ հայ հասարակության մարտունակության վրա բացասաբար ներգործություն ունեցող այդ արտահայտությունը ցայսօր շրջանառության մեջ է գտնվում։ Կարծում եմ՝ դրանից ազգովի պետք է հրաժարվենք, քանի որ, ինչ էլ լինի, մենք իրավունք չունենք մեզ թույլ ու պարտված ներկայացնելու աշխարհին։ Գուցե աշխարհն այդպես մտածելու հիմքեր ունի, սակայն մենք այդպես չպետք է մեզ ներկայացնենք։ Երբ մենք մեզ այդպես ենք բնութագրում, ապա Ադրբեջանն էլ իրեն թույլ է տալիս իր պահանջներով հատել բոլոր կարմիր գծերը։ Դրա վառ ապացույցներից է ՀՀ Սահմանադրության փոփոխության պահանջը։

Հայ ազգի թշնամիների պահանջով ՀՀ Սահմանադրության փոփոխությունը իրականություն չպետք է դառնա, քանի որ անընդհատ ներկայացվող պահանջները իբր խաղաղության պայմանագրին հասնելու նպատակով անվերապահորեն կատարելու ՀՀ իշխանությունների պատրաստակամությունը կարող է հանգեցնել մի հանգրվանի, երբ ՀՀ իշխանություններն ազգային բանակ ունենալ չունենալու հարցն էլ հարցականի տակ կդնեն, որովհետև այն Ադրբեջանի համար վտանգ է ներկայացնում, թեև, եթե օրերս կառավարության կողմից ներկայացված օրինագիծը կյանքի կոչվի, ապա Հայաստանը կունենա հարուստ դասալիքներից կազմված մի անհասկանալի կառույց, որը կարող է և որևէ վտանգ չներկայացնել։ Պետք է հասկանանք վերջապես, որ, ըստ ադրբեջանական քարոզչության, ընդհանրապես անվտանգ ապրող հայն է իրենց համար վտանգ ներկայացնում, հայատյացությունը Ադրբեջանում կրոնի է վերածվել։ ՀՀ իշխանությունների կողմից ադրբեջանական պահանջներն անվերապահորեն կատարելու դեպքում կարող է կասկածի տակ դրվել նաև Հայ առաքելական եկեղեցու գործել - չգործելու հարցը, քանի որ, ըստ Ադրբեջանի, այսպես կոչված, հոգևոր առաջնորդի, բանից պարզվում է՝ Հայ առաքելական սուրբ եկեղեցին նույնպես տարածաշրջանի ու իրենց համար վտանգ է ներկայացնում։ Ինչպես և սպասվում էր, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը համարժեք և արժանապատիվ պատասխանեց Ադրբեջանի «հոգևոր առաջնորդի» բարբաջանքներին՝ դրանով շատ գեղեցիկ օրինակ ծառայելով նաև ՀՀ իշխանությունների համար, ցույց տալով, թե ինչպես պետք է պատասխանել թշնամու անպատասխանատու և անհիմն մեղադրանքներին ու պահանջներին։ 

ԳԵՆԱԴԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում