Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նարեկ Կարապետյանը մասնակցում է Սուրբ Սարգիս եկեղեցու կիրակնօրյա պատարագինՔաղաքացու կամքին միջամտելը՝ քրեորեն պատժելի արարք է. Գոհար ՄլոյանՍամվել Կարապետյանը կատարում է իր ընտրությունը. «Գնացե’ք ընտրության հանուն միասնության» Ահազանգ. 22/34 ընտրատեղամասում (Լոռի)Վարչական շրջանի ղեկավարն ուղղորդում ու վերահսկում է ընտրողներին«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի մամուլի ասուլիսը՝ այսօրԺամը 11։00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը գերազանցել է 2021 թվականի ցուցանիշը․ Գոհար Մելոյան23/06 ՔՊ վստահված անձիք՝ Նազելի Էվինյանը և Էրիկ Խլղաթյանը, մոտ են կանգնած քվեախցիկներին8/46 տեղամասում կոտրված է քվեատուփի կապարակնիքըԵրևանի Էրեբուննի վարչական շրջանի 10/12 տեղամասում քվեարկող քաղաքացին իր տան հասցեում հայտնաբերել է ԹՈՒՐՔ ընտրողի (տեսանյութ)23/53 տեղամասում քվեաթերթիկները հավաքվում են նախօրոք, այլ ոչ թե ընտրողի ներկայությամբՕձունի վարչական ղեկավարը և անտառտնտեսության պետը գյուղի բնակիչներին դիմավորում և ուղորդում են ընտրությանՇտապ․ Ահազանգ ՕշականիցՎանաձորի 23/11 տեղամասում հանձնաժողովի նախագահի ձեռքում անհասկանալի պայմաններում ծրար է հայտնվելՇտապ․ 21/29 Վարդենիկ գյուղի գյուղապետը ուղղորդում է մարդկանցՀամատարած խախտումներ Աջափնյակ վարչական շրջանի 6/46 ընտատեղամասումՄիջադեպ` Արաբկիրի 4/43 ընտրական տեղամասի մոտ․ ՔՊ-ի վստահված անձը ոստիկանին հակադարձել է, քաղաքացուն՝ վիրավորելՀայաստանը ունի ընդամենը մեկ առաջնային խնդիր․ Մհեր Ավետիսյան ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի քվեարկությունը` ուղիղ ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է
Քաղաքականություն

Ի՞նչ էր փնտրում Ֆիցոն Երևանում

Երևանում ընթացող «Երևանյան երկխոսություն» համաժողովին տարօրինակ էր Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի ներկայությունը։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ նախքան համաժողովը կայացած հանդիպմանը, Փաշինյանն ու Ֆիցոն քննարկել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, բիզնես կապերի ընդլայնմանը, արդյունաբերության, գյուղատնտեսության, էներգետիկայի ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր, քննարկվել է նաև անգամ ռազմարդյունաբերական համագործակցությունը։

Տարօրինակն այս ամենում այն է, որ Սլովակիան երկար տարիներ եղել եղել և մնում է Ադրբեջանի կարևորագույն գործընկերներից մեկը և տևական ժամանակ գազ է ներմուծում Ադրբեջանից։ Որոշ ժամանակ առաջ էլ Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի հետազոտության կենտրոնը զեկույց էր հրապարակել՝ նշելով, որ չեխական, սլովակյան և իսրայելական ընկերությունները այդ պետությունների աջակցությամբ շրջանցել են միջազգային էմբարգոն, զենք և զինամթերք տրամադրել Ադրբեջանին։ Ի դեպ, բոլոր այդ գործողությունները տեղի են ունեցել հենց Ռոբերտ Ֆիցոյի պաշտոնավարման օրոք։ Վերջինս այդ երկիրը կառավարում է 3 անգամ՝ 2006-2010, 2012-2018, ինչպես նաև 2023 թ․ից մինչ օրս։ Եվ իր 2-րդ պաշտոնավարման ընթացքում էլ կազմակերպվել և իրականացվել է կասկածելի և չափազանց վտանգավոր հատուկ գործողությունը, երբ Իսրայելից «Տատրա» մեքենաներ ներկրելու թույլտվություն են ստացել, դրա վրա հաուբիցներ տեղադրել և իսրայելական ինքնաթիռներով տեղափոխել արդեն Բաքու 44-օրյա պատերազմից առաջ։

Սլովակիան մինչ օրս էլ շարունակում է իր հակահայկական քաղաքականությունը։ Այդ երկրի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակը միայն այս տարի 2 անգամ հայտարարել է, թե «Հայաստանն օկուպացրել էր Ադրբեջանի տարածքը»։ Հայաստանի իշխանությունները պարզաբանում չեն պահանջել, ԱԳՆ-ն նույնիսկ չի պատասխանել լրագրողական հարցմանը։ Սլովակիան էլ ընդհանրապես հրաժարվել է որևէ կերպ մեկնաբանել փոխվարչապետի այս հայտարարությունը։

Ավելին, Ֆիցոն ինքն էլ ներկայումս Եվրոպայում «իզգոյի» կարգավիճակ ունի՝ հաշվի առնելով նրա բավականին սերտ հարաբերությունները տարբեր երկրների բռնապետների հետ, և այսօր, նրան Հայաստանում ընդունելով՝ ճոխ արարողություն կազմակերպելով և միջազգային համաժողովի առանցքային բանախոս ներկայացնելով՝ փաշինյանական իշխանությունը հերթական դիվանագիտական ապտակն է հասցնում ինքն իրեն։ Թեպետ չի բացառվում, որ Ֆիցոյի միջոցով փորձում են ազդել Ադրբեջանի նախագահի վրա, խնդրել և համոզել կնքելու իրենց ձախողված խաղաղության պայմանագիրը։ Թերևս հենց այդ նպատակով էլ Սլովակիայի վարչապետին հրավիրել են Հայաստան։ 

Տաթևիկ Աբաջյան