Ռուսաստանում մշակել են արևային մարտկոցներով աշխատող ավտոմեքենանային վրան
Everest Touring ընկերությունը թողարկել է SLIM Solar անվամբ բարձր տեխնոլոգիական ավտոմեքենային վրան։ Մշակողների խոսքով մեքենայի վրանի դիզայնը նախատեսում է արևային վահանակների միացում մեքենայի մարտկոցին՝ վերջինիս անընդհատ լիցքավորումն ապահովելու համար։ Արդյունքում ներկառուցված ցանցը կկարողանա սնուցել գաջեթներ, ինչպես նաև` կենցաղային տեխնիկա, այդ թվում` թեյնիկ, սեղանի էլեկտրական վառարան կամ սուրճի մեքենա, գրում է Auto.mail.ru–ն։
Ծալված վիճակում ավտոմեքենային վրանի բարձրությունը ընդամենը տասը սանտիմետր է։ Թափքը պատրաստված է ինքնաթիռաշինության համար նախատեսված ալյումինից, ինչը նշանակում է, որ դրա քաշը չի գերազանցում 47 կիլոգրամը։ Երկու մարդ կարող է հարմարավետորեն տեղավորվել վրանի ներսում։ Փաթեթը ներառում է ներքին լուսավորություն, ջերմամեկուսացում, փափուկ կահույք և մոծակներից պաշտպանող ցանցեր։ Բացի այդ, վրանը հագեցած է հատուկ մեխանիզմով, որը թույլ է տալիս այն բացել ընդամենը մեկ րոպեում։
Արևային վահանակները օգտագործելու համար օգտագործողին անհրաժեշտ կլինի ինվերտոր։ Այդ դեպքում թույլատրելի միացման հզորությունը կախված կլինի մեքենայի մարտկոցից։ Բացի գաջեթներից և կենցաղային տեխնիկայից, արևային վահանակները կարող են նաև լիցքավորել մեքենայի մարտկոցը։ 60 ամպեր ժամի ստանդարտ հզորությամբ լիցքավորման ժամանակը կկազմի մոտ մեկ օր։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից